Logo
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)
  • Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ,

ՀԱՐԳԵԼԻ՛ ԱՅՑԵԼՈՒ,

Պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու մեր բժշկական հաստատությունը, որը գտնվում է Երևանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտա 22 հասցեում: Այն Հայաստանի հնագույն կլինիկաներից մեկն է` հիմնադրված դեռևս 1931 թվականին: Հիմնադրման պահից մինչ օրս կլինիկայի մշտական ուշադրության կենտրոնում է եղել մանկաբարձության և գինեկոլոգիայի հայրենական դպրոցի զարգացումը, ինչն էլ իր հերթին մեծապես նպաստել է ծննդօգնության ոլորտում բարձրակարգ կադրերի պատրաստմանը:

Եվ պատահական չէ, որ Հայաստանում մանկաբարձության, գինեկոլոգիայի, պերինատոլոգիայի, նորածինների վերակենդանացման և ինտենսիվ բուժման, բժշկական գենետիկայի, վերարտադրողականության վերաբերյալ բոլոր ժամանակակից տեխնոլոգիաներն առաջին անգամ մշակվել և ներդրվել են մեր կենտրոնում:

Այսօր ՄՄԱՊԳՀԿ-ն, շնորհիվ առողջապահության, մասնավորապես, ծննդօգնության ոլորտում երկարամյա և բեղմնավոր աշխատանքի, ունի բժշկական բարձրակարգ հաստատության անբասիր վարկանիշ:
Մեզ մոտ բժշկական օգնությունը, ախտորոշման և խորհրդատվական ծառայությունները մատուցվում են կենտրոնի փորձառու, բժշկական բարձր որակավորում ունեցող աշխատակիցների կողմից: Կենտրոնում աշխատում են գիտության 3 դոկտորներ, բժշկական գիտությունների 20 թեկնածուներ և կենսաբանական գիտությունների 2 թեկնածուներ: Կենտրոնի բժիշկները մշտապես բարձրացնում են իրենց մասնագիտական վարպետությունը,  վերապատրաստվելով Ռուսաստանի Դաշնությունում և այլ երկրներում:

ՄՄԱՊՀԳԿ-ն առաջատարի վարկանիշը ձեռք է բերել ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ, որի հիմքում ընկած են բարձր արհեստավարժությունը, հիվանդների և նրանց հարազատների նկատմամբ բարեհամբյուր և հարգալից վերաբերմունքը:

                     Պրոֆեսոր Գեորգի Գրիգորիի Օկոև

Առաջին անգամ Հայաստանում՝ ՄՄԱՊԳՀԿ-ում իրականացվել է

14 / 11 / 2017
Իրադարձություն

Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնն օրերս կազմակերպել էր մանակաբարձագինեկոլոգիան կարեւորագույն խնդիրներից մեկին` ցերվիցիտներին եւ վագինիտներին վերաբերող գիտաժողով: Գիտաժողովին ներկա էին ո՛չ միայն հայ մանկաբարձ-գինեկոլոգներ, այլեւ Ռուսաստանից ժամանած հեղինակավոր բժիշկներ: Գիտաժողովին հյուրերը ներկայացրեցին նշյալ հիվանդությունների դեպքում ախտորոշման ու բուժման ժամանակակից մոտեցումները: Այս առիթով հնարավորություն ունեցանք թեմային առչնվող առանձնազրույց ունենալ ո՛չ միայն մեր հայրենակից, այլ նաեւ ռուս բժիշկների հետ:

15 / 06 / 2017
Նորություններ

Հունիսի 13-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում տեղի ունեցավ «Մենարխեից մինչև մենոպաուզա» թեմայով գիտաժողով, որի շրջանակում մանկաբարձ-գինեկոլոգները քննարկեցին վերարտադրողական տարիքի կանանց մոտ հաճախ դիտվող ախտաբանական մի շարք վիճակների վերաբերող հարցերը, դրանց առաջացման հիմնական պատճառները, մասնագիտական արդի մոտեցումները` առօրյա գործունեության ընթացքում արձանագրված դեպքերի օրինակներով:

08 / 06 / 2017
Նորություններ
08 / 05 / 2017
Նորություններ

Ստեփանակերտցի Սոֆյա Ասրիյանը իր նորածին որդու՝ Արմենի հետ միասին Շուշիի ազատագրման օրն արդեն տանն է դիմավորելու։ 

24 / 03 / 2017
Նորություններ

С 2001-2003 гг. коллегами из Франции были организованы и проведены тренинги с врачами отделения ЭКО НИЦОЗМР под руководством проф. Окоева Г.Г. Эмбриологические аспекты работы были проведены заведующим диагностической лабораторией к.б.н. Джинаняном К.О..