Logo

Համագործակցություն

Շուրջ 30 տարի, այսինքն այն պահից ի վեր, երբ 1981թ. Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրենի և ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ ստեղծվեց Մարդու վերարտադրողականության ԱՀԿ-ի Մոսկովյան կենտրոնի մասնաճյուղը Երևանի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտում, շարունակվում է մեր կենտրոնի բեղմնավոր համագործակցությունը ԱՀԿ-ի հետ, որը գնալով ընդլայնվում է և զարգանում: Համագործակցության առաջին իսկ տարիներից սկսած մեր կենտրոնի կողմից իրականացվող աշխատանքը ԱՀԿ-ի ղեկավարությունը գնահատել է դրական և 1986թ. Երևանյան մասնաճյուղին ծնորհվել է ԱՀԿ-ի Մարդու վերարտադրողականության գծով համագործակցող ինքնուրույն կենտրոնի կարգավիճակ:

 

Կենտրոնի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • Անպտուղ ամուսնության ախտորոշում և բուժում
  • Բեղմնականխման տարբեր ասպետկները (հայեցակարգերը)
  • Հղիության ընդհատման խնդիրներ:

 

Կենտրոնի հիմնական գործառություններն են.

  • Բազմակենտրոն գիտահետազոտական աշխատանքների կատարում՝ ԱՀԿ-ի հատուկ ծրագրերի հետ համագործակցելով
  • Մարդու վերարտադրողականության բնագավառի գիտական կադրերի պատրաստում
  • Չբերության (անպտղության) ախտորոշման և բուժման, բեղմնականխման նորագույն մեթոդներին տիրապետումը
  • Գործնականում այդ մեթոդների ներդրումը՝ հանրապետության բնակչության բուժսպասարկումը բարելավելու նպատակով:

 

Մեր կենտրոնն ակտիվորեն մասնակցել է ԱՀԿ-ի խոշոր ծրագրերում՝ կատարելով անպտղության, ներարգանդային պարույրների և բժշկական աբորտների ուսումնասիրմանն ուղղված բազմաթիվ արձանագրություններ:
Կենտրոնի կողմից մշակվել և կատարվել է «Հիրսուտային համախտանիշը կանացի անպտության ծագման հարցում» արձանագրությունը:

ԱՀԿ-ի կողմից կադրերի պատրաստման հարցում բազմակողմանի օգնություն է ցուցաբերվել: Մեր առաջատար աշխատակիցները մասնագիտացել են և այժմ էլ կատարելագործվում են Մարդու վերարտադրողականության գծով ԱՀԿ-ի համագործակցող կենտրոններում' Անգլիայում, Բելգիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում և Հունգարիայում: Կենտրոնի բժիշկները ակտիվորեն մասնակցել են ինչպես ԱՀԿ-ի շատ խորհրդակցություններում, ՄԱԿ-ի Ազգաբնակչության, Մանկական հիմնադրամների ծրագրերում, այնպես էլ միջազգային խորհրդակցությունների և գիտաժողովների աշխատանքներում (Մոնտեվիդեո, Հունաստան, Բուդապեշտ, Տոկիո, Բրյուսել, Ժնև, Ամստերդամ, Մադրիդ և այլն):

Վերջին 10 տարիներին մեր կենտրոնի աշխատակիցների կողմից հրապարակվել է 400 հոդված միջազգային տարբեր ամսագրերում և տարբեր գիտաժողովների գիտական աշխատանքների ժողովածուներում:

Մեր կենտրոնի բազայի վրա անցկացվել են ԱՀԿ-ի միջտարածաշրջանային խորհրդակցություններ և նիստեր, սիմպոզիումներ և գիտաժողովներ (1984, 1985, 1999, 2006թթ.).

ԱՀԿ-ի հետ գիտական հետազոտությունների, կադրերի պատրաստման և զարգացման ծրագրերի քսանամյա համագործակցության առիթով մեր կենտրոնն արժանացել է ԱՀԿ-ի պատվոգրի' վերարտադրողական առողջության ազգային և միջազգային ծրագրերի բարելավման գործում ունեցած առանձնահատուկ ներդրման համար:

Մեր կենտրոնը համագործակցում է Մոլեկուլային կենսաբանության մոսկովյան Կենտրոնի, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և ցիտոլոգիայի (բջջաբանության) ամբիոնի, Ցյուրիխի համալսարանի բժշկական գենետիկայի ինստիտուտի (Շվեցարիա) և Յենի (Գերմանիա) համալսարանի Մարդու գենետիկայի և անթրոպոլոգիայի ինստիտուտի հետ: Վերը նշված կենտրոնների հետ անցկացվում են խորհրդատվություններ, քրոմոսոմային անկանոնություններով հայաստանցի հիվանդայցելուների բարդ դեպքերի ախտորոշում, գիտական նախագծերի հաստատում, համատեղ գիտաժողովների և գիտական հրապարակումների իրականացում:

ЕСАRUСА ծրագրի շրջանակներում կենտրոնը համագործակցում է Եվրոպական ցիտոգենետիկական ասոցիացիայի (Е.С.А.) հետ:

Շուրջ 10 տարի է, ինչ կենտրոնի նեոնատոլոգիայի (նորածնային) բաժանմունքը մշտապես համագործակցում է լոնդոնյան Կայսերական բժշկական քոլեջի, Ցյուրիխի համալսարանական պերինատալ կենտրոնի, ք. Տրիեստի (Իտալիա) ԱՀԿ-ի համագործակցող կենտրոնի հետ:

Մեր կենտրոնը 1996թ.-ից ի վեր համագործակցում է ք. Մարսելի (Ֆրանսիա) Մարդու վերարտադրողական բժշկության (IMR) կլինիկայի հետ: Այդ համագործակցության արդյունքում 2004թ., առաջին անգամ հայկական բժշկագիտության պատմության մեջ ծնվեց երեխա ԱՄԲ-ից հետո:

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների բնագավառում 2009թ.-ից համագործակցություն է իրականացվում «Շիբա Թել Հեշոմեր», (Իսրայել) բժշկական կենտրոնի արտամարմնային բեղմնավորման բաժանմունքի բժիշկների հետ: