2019 Մայ 10, Ուրբաթ
Հղիության ժամանակ մարմնի անցանկալի մազերի հեռացման խնդիրն ավելի սուր է դրված, քանի որ օրգանիզմի կողմից էստրոգեն հորմոնի արտադրությունը կարող է առաջացնել մազերի ուժեղացված աճ: Այդ շրջանում մազահեռացման ամենաանվտանգ միջոցը համարվում է դրանց սափրումը: Իհարկե, այդ միջոցի թերությունն ակնառու է՝ 1-2 օր անց մազերը կրկին հայտնվում են:
Մազահեռացման համար քսուկների օգտագործումը հղիության ժամանակ նույնպես թույլատրելի է. քսուկում առկա քիմիական նյութերը մաշկի մակերեսին մնում են 3-5 րոպեից ոչ ավելի և չեն ներծծվում արյան մեջ: Բայց նման միջոցն ապագա մոր զգայուն մաշկին կարող է արտահայտված գրգռվածություն առաջացնել: Այդ պատճառով դրանց օգտագործումից առաջ պետք է զգայունության թեստ անցկացնել: Իսկ ահա էպիլյացիան (կամ մազահեռացումն` արմատով) որոշ սահմանափակումներ ունի: Ուժեղ ցավային զգացողությունների առաջացման հնարավորության պատճառով բժիշկները խորհուրդ են տալիս հղիության ընթացքում հրաժարվել էլեկտրաէպիլյատորով, շաքարով կամ մեղրամոմով մազահեռացումից:
Այնուամենայնիվ, եթե կինն ունի բարձր ցավային շեմ, վաղուց և հաճախ է այդ միջամտությանը դիմում, իսկ ցավային զգացողությունն արդեն իջած է և արդեն սովորական են, ապա մազահեռացումն այդ միջոցով հնարավոր է նաև հղիության ժամանակ: Բայց նույնիսկ այդ դեպքում խորհուրդ է տրվում զգուշանալ ցայլքի շրջանում էպիլյացիայից:
Նա եկել էր Հայաստանի ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...
Կարդալ ավելին»Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...
Կարդալ ավելին»Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...
Կարդալ ավելին»