Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Պտղի հիպօքսիա

Պտղի հիպօքսիա

2019 Ապր 22, Երկուշաբթի

Պտղի հիպօքսիան հղիության ժամանակ ախտաբանական վիճակ է, որի ընթացքում պտուղն զգում է թթվածնի սուր կամ քրոնիկ անբավարարություն: Թթվածնի մակարդակի նվազումն արյան մեջ բերում է նյութափոխանակության խանգարման և բջիջների վնասման, առաջին հերթին՝ նյարդային բջիջների: Մեծ նշանակություն ունեն հիպօքսիայի արտահայտման աստիճանը և տևողությունը:

Հիպօքսիայի պատճառները.

• արգանդի պատռվածքը,
• ծննդաբերության ժամանակ արգանդի հիպերստիմուլյացիան
• պլացենտայի վաղաժամ անջատումը,
• պորտալարով արյան հոսքի խանգարումը, որի պատճառները կարող են լինել պորտալարի փաթաթվելը, ճնշվելը, անկումը,
• արգանդ-պլացենտար անբավարարությունը,
• ծխելը,
• մոր սիրտ-անոթային և շնչական համակարգի հիվանդությունները,
• պտղի բնածին գենետիկ և ոչ գենետիկ արատները,
• մոր մոտ` սակավարյունությունը:

Ախտանիշները`

• պտղի մոտ սրտային ռիթմի խանգարումները՝ սրտի կծկումների հաճախացումը կամ դանդաղումը,
• պտղի շարժունակության նվազումը,
• մեկոնիումի (առաջնային կղանք) ներկայությունը` պտղաջրերում:

Ախտորոշումը.

• hղիության ժամանակ՝ արգանդի, պտղի և պորտալարի խոշոր անոթներում արյան հոսքի ուլտրաձայնային դոպլերոմետրիա,
• ծննդաբերության ժամանակ օգտագործվում են հատուկ բժշկական հարմարանքներ՝ ֆետալ մոնիտորներ, որոնք հնարավորություն են տալիս վերահսկել մոր և պտղի կենսական ցուցանիշները: Պտղի հիպօքսիայի նշաններ են բրադիկարդիան՝ սրտի կծկումների 110-ից ցածր դանդաղումը և տախիկարդիան՝ սրտի կծկումների հաճախացումը 160-ից ավելի` մեկ րոպեում: Նորմայում ևս սրտի զակերի հաճախականությունը կարող է տատանվել, սակայն հիպօքսիայի դեպքում այն կայուն է՝ պտղի շարժական ակտիվության ճնշման պատճառով: Բացի այդ, պտղի մոտ արգանդի կծկումների հետ կապ չունեցող բրադիկարդիայի հանկարծ ի հայտ եկող էպիզոդները նույնպես պտղի թթվածնային պակասի նշան են,
• ծննդաբերության ժամանակ պորտալարային արյան հետազոտությամբ կարելի է որոշել թթվածնի քանակն արյան մեջ:

Պտղի հիպօքսիայի բուժումը

Բուժումը կախված է հիպօքսիայի պատճառից: Հիպօքսիայի առաջին աստիճանը, որն ի հայտ է եկել մոր ծխելու, թարմ օդում քիչ լինելու պատճառով, կարելի է կարգավորել առողջ ապրելակերպով: Եթե պատճառը ապագա մոր քրոնիկ հիվանդություններն են, ապա, առաջին հերթին, պետք է բուժել այդ հիվանդությունները

Պտղի հիպօքսիայի շտապ օգնությունը

• Հղիի կողքի պառկելը լավացնում է արգանդի արյան շրջանառությունը և նվազեցնում հիպօքսիայի արտահայտումը:
• Օքսիգենոթերապիա, հղիին քթային կաթետրով կամ դիմակով թթվածնի մատակարարում:
• Պլազմային փոխարինող լուծույթների ներերակային ներարկումներ:
• Ծննդաբերության դրդման միջոցառումների դադարեցում:
• Եթե հիպօքսիան սուր զարգացում ունի, օրինակ, առկա է պլացենտայի վաղաժամ անջատում, իրականացվում է կեսարյան հատւմ: Ծննդաբերությունն արագացնելու համար հազվադեպ կիրառում են վակուումային էկստրակտոր կամ մանկաբարձական սեղմակներ:
Նորածինների հիպօքսիայի բուժումը որոշ չափով տարբերվում է. արդեն ծնված երեխային, ի տարբերություն պտղի, կարելի է անմիջապես խոնավացրած թթվածին տալ և անցկացնել ինտենսիվ բուժական միջոցառումներ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը