Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Ստացիոնար | Նորածնային բաժանմունք

Նորածնային բաժանմունք

                              Նորածնաբանության բաժանմունք

Բաժանմունքը տարեկան սպասարկում է.

  • Մոտ 3000 նորածինների
  • Շուրջ 1000 նորածինների՝ ծնված բարձր ռիսկի խմբի հղիներից
  • Մինչև 400 հիվանդ և անհաս նորածինների:

 Կառուցվածքը

  • Նորածինների և մայրերի համատեղ կեցության պալատներ
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Խնամքի II-րդ էտապի ստորաբաժանում

 

    

Ինչո՞վ է մեր բաժանմունքը տարբերվում մյուսներից:

Մեզ մոտ՝

  • Հիվանդ նորածինները չեն տեղափոխվում այլ հիվանդանոցներ, բացառությամբ անհետաձգելի նեղ մասնագիտական բուժում պահանջող դեպքերից:
  • Կիրառվում են շնչական օժանդակության բոլոր ոչ նվազիվ տեսակները՝ Bubble CPAP և High flow
  • Կիրառվում է ասֆիքսիայով ծնված նորածինների թերապևտիկ հիպոթերմիայով ժամանակակից բուժման մեթոդը՝ Tecotherm Neo սարքով:
  • Գլխուղեղի էլեկտրոէնցեֆալոգրաֆիա հասուն և անհաս նորածինների մոտ
  • Կատարվում է գլխուղեղի և թոքերի գերձայնային հետազոտություն հիվանդի մահճակալի մոտ
  • Ծայրահեղ ցածր քաշով անհաս նորածինների մոտ բաց զարկերակային (Բոտալյան) ծորանի փակման վիրահատությունները
  • Երեխայի բուժման ամբողջ ընթացքում մայրը գտնվում է ծննդատանը, հատուկ նախատեսված հիվանդասենյակներում՝ ակտիվ մասնակցություն ցուցաբերելով այդ ընթացքում:
  • Լայն կիրառվում է «կենգուրու»  մեթոդը:
  • Հիվանդների բուժման հարցում գոյություն ունի թիմային մոտեցում:
  • Հիվանդ և անհաս նորածինների կենսունակության ցուցանիշները համադրելի են եվրոպականի հետ:

 

Ուսուցումը

Բաժանմունքը հանդիսանում է Երևանի պետական բժշկական համալսարանի  նեոնատոլոգիայի և մանկաբուժության ամբիոնների մշտական կլինիկական բազա: Ողջ տարին շարունակ բաժանմունքում աշխատում են կլինիկական օրդինատորներ: Այստեղ վերապատրաստվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից:

Գիտական աշխատանքը

Բաժանմունքում գիտական առումով գերակա են նորածինների մոտ շնչառական (ռեսպիրատոր) խանգարումների բուժումը, ցածր և ծայրահեղ ցածր քաշով երեխաների խնամքի կատարելագործումը: Այս թեմաներով բաժանմունքի բժիշկների կողմից պաշտպանվել են 4 թեկնածուական ատենախոսություններ: Շնորհիվ աշխատակիցների բարձրակարգ պատրաստվածության և անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության՝ հնարավոր դարձավ անցկացնել ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններ, որոնք համեմատում են Bubble CPAP և Infant Flow driver համակարգերը ծնվելուց անմիջապես հետո: Հետազոտության արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ ողջ աշխարհում ռեսպիրատոր թերապիայի գործելակարգի վրա: Հետազոտությունները անցկացվել են Լոնդոնյան Թագավորական քոլեջի (Լոնդոն) նեոնատալ բժշկության բաժանմունքի գործընկերների հետ համատեղ:

Համագործակցություն

Շուրջ 10 տարի է բաժանմունքը մշտապես համագործակցում է Լոնդոնյան Թագավորական բժշկական քոլեջի, Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանական պերինատալ կենտրոնի, Տրիեստ քաղաքի (Իտալիա) ԱՀԿ կենտրոնի հետ:

Հեռ.՝ +374 10 53 14 32


Բաժնի բժիշկներ

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը