2019 Օգս 23, Ուրբաթ
Ալերգիան իմուն համակարգի ծայրահեղ ռեակցիան է որոշ նյութերի՝ ալերգենների նկատմամբ, որոնք, սովորաբար, անվնաս են մյուսների համար: Հնարավոր չէ կանխատեսել, թե ինչպես հղի կնոջ օրգանիզմը կվերաբերվի պոտենցիալ ալերգենին: Ալերգիկ ռեակցիան կարող է լինել առավել կամ թույլ արտահայտված նախքան հղիությունը կնոջ համար այդ սովորական գրգռիչին:
Հղիների մոտ ալերգիան կարող է առաջանալ ցանկացած նյութից: Մեծավ մասամբ դրա պատճառ են ծաղկափոշին, բորբոսը, փոշու տիզը, կենդանիների բուրդը, սննդամթերքը կամ միջատների թույնը:
Այդ նյութերի օրգանիզմ թափանցելու ժամանակ արյան սպիտակ գնդիկները (լեյկոցիտները) սկսում են արտադրել հակամարմիններ, որոնք հայտնի են որպես իմունոգլոբուլին Е (Ig E): Դա առաջ է բերում հիստամինի և այլ նյութերի արտադրում, որոնք մասնակցում են բորբոքկան գործընթացի զարգացմանը: Դրա հետևանքով զարգանում է հարբուխ, եղնջացան, ատոպիկ դերմատիտ, ասթմայի նոպա կամ Կվինկեի այտուց: Ալերգիկ ռեակցիայի ամենածանր և հազվադեպ տեսակը անաֆիլաքսիան է, որը կարող է վատ վերջաբան ունենալ:
Ալերգիայի ամենատարածված տեսակները, որոնք հանդիպում են հղիության ժամանակ, դրանք ալերգիկ ռինիտը և ալերգիկ ասթման են:
Ալերգիկ ռինիտը զարգանում է որոշ ալերգենների ներթափանցումից` շնչառության ժամանակ: Ապագա մայրերի մոտ կարող է առաջանալ ոչ ալերգիկ ռինիտ (քթի լորձաթաղանթի բորբոքում)` որպես ռեակցիա սեփական սեռական հորմոնների (էստրոգեն, պրոգեստերոն) մակարդակի բարձրացման:
Հղիների մոտ ասթմայի դրսևորումն ամենատարածված և վտանգավոր ներուժ պարունակող բժշկական խնդիրն է: Այն զարգանում է, եթե ալերգեններն առաջացնում են բորբոքում և շնչուղիների սպազմ: Հետազոտությունների տվյալներով ասթման կարող է բարդանալ 7% հղիությունների դեպքում: Եթե այդպիսի պացիենտները չեն ստանում համապատասխան բուժում, մոր արյան մեջ թթվածնի քանակը նվազում է, ինչը կարող է առաջացնել պտղի աճի դանդաղում կամ խանգարում, անգամ` պտղի մահ:
Ասթմայով տառապող կանանց մոտ մեծ ռիսկ կա վաղաժամ ծննդաբերության, պրեէկլամպսիայի, ցածր քաշով երեխայի ծննդի:
Ժամանակակից և համապատասխան բուժումը նվազեցնում է բարդությունների առաջացման վտանգը:
Ալերգիայի հակումն անցնում է ժառանգաբար, բայց երեխայի մոտ պարտադիր չէ ալերգիան նույն դրսևորումն ունենա, ինչ-որ` ծնողը:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...
Կարդալ ավելին»Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել 29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...
Կարդալ ավելին»