Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 23-րդ շաբաթ

Հղիության 23-րդ շաբաթ

2019 Սեպ 18, Չորեքշաբթի

23 շաբաթում փոքրիկի մարմնի երկարությունը կազմում է մոտ 29 սմ, քաշը` մոտավորապես 510 գր: Հղիության այս շրջանում ապագա մայրը մշտապես լարված հետևում է իր մանկիկին, նրա շարժումններին: Երեխան արդեն մշակել է իր օրվա ռեժիմը՝ որոշ պահերի նա կարող է ակտիվ խաղալ, հետո մեկ ժամ հանգստանալ: Այս ժամկետում սկսվում են մարզումային կծկումներ՝ արգանդը քարանում է. այդպես «սովորում է» կծկվել` պատրաստվելով սպասվելիք ծննդաբերությանը: Պետք է գրել մարզական կծկումների ժամանակը: Դրանք պետք է հազվակի լինեն և անկանոն, առանց ցավի և հեշտոցից ախտաբանական արտադրության:

Պտղի վիճակը

Պտղի քաշը 450-500 գր է: Նրա լսողությունը գրեթե լիովին զարգացել է՝ նա կարող է ամեն բան լսել, ինչ կատարվում է իր մոր շուրջը: Երեխան օրը մի քանի անգամ ժամերով մարզում է թոքերը՝ «ներշնչելով» և «արտաշնչելով» պտղաջրերը: Անհրաժեշտ է հիշել, որ մանկան գլխուղեղում շնչական կենտրոնների ձևավորումն ուղղակիորեն կախված է մոր շնչառությունից: Պետք է խուսափել վնասակար հոտերից՝ լաքի, ներկերի, քիմիական լուծիչների, որպեսզի բացառվի ինտոքսիկացիան և հարկ է հաճախ լինել մաքուր օդում:

Մոր վիճակը

Արգանդի վերին մասն արդեն տեղակայված է պորտից վեր և որովայնը նկատելիորեն կլորացել է: Հնարավոր է, դեռ չկա սեղմակապի մշտական կրման անհրաժեշտություն, սակայն հղիին նախատեսված հագուստ գնելու ժամանակն է: Հնարավոր է ոչ մեծ այտուցների պատճառով ոտքի չափը մեծացած լինի, ուրեմն պետք է ձեռք բերել նաև նոր կոշիկներ: Կարող են սկսվել մարզումային կծկումներ, որոնցով արգանդը պատրաստվում է ապագա ծննդաբերությունը: Որպեսզի մի քանի ժամվա ընթացքում կարողանան դուրս մղել բավականին խոշոր երեխային, նա պետք է «աճեցնի» ուժեղ մկաններ:

Արգանդն անընդհատ ճնշում է միզապարկին, բացի այդ, միզուկի հարթ մկանները թուլացած են պրոգեստերոն հորմոնի ավելացման պատճառով: Դրա արդյունքում պարբերաբար կարող է նեքնազգեստը թրջվել: Այնուամենայնիվ, ոչ միշտ պետք է դրան թեթև վերաբերվել, եթե այդ երևույթը հաճախ է և առատ, կարող է ազդանշան լինել ոչ թե ակամա միզարձակման, այլ պտղապատյանի պատռվածքի: Նման կասկածի դեպքում պետք է անմիջապես դիմել բժշկի:

Ի՞նչ անել

Կանանց կոնսուլտացիայում ստանալ փոխանակման քարտ:
Անհրաժեշտության դեպքում այդ քարտը տալիս են և ավելի վաղ, բայց հաճախ այն տրվում է հղիության հենց այս ժամկետում:

  • Հեռու պահել փոքրացած հագուստը:
  • Հին հագուստները մինչև ծննդաբերությունն այլևս հնարավոր չէ հագնել և պետք է զգեստապահարանում տեղ բացել նոր հագուստի համար:
  • Գնել մի երկու հղիության զգեստներ և, միաժամանակ, ուշադրության տակ առնել կերակրման համար նախատեսված հագուստին:
  • Ցանկալի է, որ հղիության հագուստը նախատեսված լինի նաև կերակրման համար. դա կօգնի խնայել գումար և կազատի հետծննդյան նոր հագուստներ գնելու անհրաժեշտույունից:
  • Քննարկել երեխայի ծննդից հետո ընտանիքի անդամների պարտականությունները:

Շատ հարցերի շուրջ ավելի լավ է նախապես պայմանավորվել: Ապագա մայրը պետք է նախապես իմանա, թե հարազատների ինչպիսի օգնության վրա կարող է հույս դնել: Իսկ ապագա հայրը պետք է պատրաստվի այն բանին, որ իր ուսերին ևս դրվելու են երեխայի խնամքի պարտականություններ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը