Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Վիժումից հետո

Վիժումից հետո

2019 Հոկ 04, Ուրբաթ

Ի՞նչ կարող եք ակնկալել նման միջամտությունից հետո

Աբորտին հաջորդող առաջին 3-4 օրերի ընթացքում Դուք կարող եք ունենալ.

  • կծկանքանման ցավեր,
  • քսվող բնույթի արյունային արտադրություն,
  • թեթև սրտխառնոց կամ փսխում,
  • տրամադրության անկում կամ դեպրեսիա։

Ինչպիսի՞ խնամք է Ձեզ անհրաժեշտ

  • հանգիստ,
  • առողջ սնունդ,
  • չբարձրացնել ծանր իրեր,
  • չկատարել ներլվացումներ,
  • խուսափել սեռական հարաբերությունից առաջին 7 օրերի ընթացում,
  • չօգտագործել տամպոններ առաջին 7 օրերի ընթացում,
  • կատարել բժշկի նշանակումները։

Անմիջապես դիմե՛ք բժշկի, եթե ունեք.

  • արյունային արտադրություն, որը 2 ժամում թրջում է 2 հիգիենիկ տակդիր,
  • բարձր ջերմություն, դող,
  • սրտխառնոց և/կամ փսխում,
  • տհաճ հոտով հեշտոցային արտադրություն,
  • դաշտանային ցիկլի բացակայություն 6 շաբաթվա ընթացքում,
  • արտահայտված ընկճվածություն։

Ե՞րբ կվերականգնվի Ձեր դաշտանային ցիկլը

Ձեր դաշտանային ցիկլը կվերականգնվի աբորտից հետո 4-6 շաբաթվա ընթացքում։

Ե՞րբ է հնարավոր հղիանալ արհեստական վիժումից հետո

Աբորտից հետո հղիանալու կարողությունը վերականգնվում է 9-11-րդ օրում։ Անցանկալի հղիությունից խուսափելու համար զրուցեք բժշկի հետ ժամանակակից հակաբեղմնավորման մեթոդների մասին։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը