Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 31-րդ շաբաթ

Հղիության 31-րդ շաբաթ

2020 Փետ 07, Ուրբաթ

Երրորդ եռամսյակում փոքրիկն աճում է շատ արագ, նրա քաշն արդեն կազմում է մոտավորապես 1500 գր: Ապագա մայրը պետք է ուշադիր լինի իր քաշի ավելացման նկատմամբ՝ շաբաթական 300 գր-ը առավելագույնն է, պնդում են բժիշկները: Հիմնական հարցերը, որոնք հղիության վերջում անհանգստացնում են ապագա մորը, կապված են անմիջապես ծննդաբերության հետ. Ինչպե՞ս ստանալ ուղեգիր անհրաժեշտ ծննդատան համար, ինչպե՞ս ընտրել ծնունդ ընդունող բժշկին, ինչպիսի՞ առավելություններ ունի պայմանագրային ծննդաբերությունը, ճի՞շտ է, արդյոք, ամուսնու ներկայությունը ծննդաբերության ժամանակ: Այս կարևոր հարցերի պատասխանները պետք է նախապես փնտրել, երբ դեռևս կա մի քանի շաբաթ:

Պտղի զարգացումը

Երեխայի քաշը մոտավորապես 1500 գր է, հասակը` 40-42 սմ: Նրա բբերը կարող են լայնանալ և սեղմվել՝ ի պատասխան լույսին և մթությանը: Ոտքերին, ձեռքերին և մարմնին ավելանում է ենթամաշկային ճարպաշերտը և նրանք դառնում են ավելի կլորավուն: Պտղի օրգաններն աշխատում են գրեթե այնպես, ինչպես նորածնինը, սակայն դեռ ամբողջովին հասուն չեն և լիովին պատրաստ չեն գործել մոր օրգանիզմից դուրս: Թոքերը բավարար զարգացած չեն, որպեսզի երեխային ապահովեն թթվածնով: Տղաների մոտ դեռևս չի ավարտվել ամորձիների իջեցումը փոշտեր, աղջիկների մոտ մինչև վերջ չեն փակվել սեռական շրթերը:
Եթե այս շաբաթում հղիությունն ընդհատվի, ապա դա կհամարվի ոչ թե վիժում, այլ ծննդաբերություն: 31-րդ շաբաթում ծնված փոքրիկներին արդեն հնարավոր է բավականին արդյունավետ խնամել: Նրանց մոտ արտահայտվող հիմնական խնդիրը թոքերում սուֆրակտանտի անբավարար քանակությունն է, ինչի պատճառով ալվեոլները չեն կարողանում բացվել: Բայց այժմ շատ կլինիկաներում օգտագործում են արհեստական սուրֆակտանտ, որն օգնում է անհաս փոքրիկին` շնչել:

Մոր վիճակը

Շատ կանայք հղիության վերջում, գրեթե մշտապես, զգում են այրոց: Դրա պատճառն այն է, որ արգանդը մեծանալով վեր է բարձրանում և ավելի ու ավելի ճնշում ներքին օրգաններին, այդ թվում` ստամոքսին և կերակրափողին: Բժիշկները խորհուրդ են տալիս ուտել քիչ քանակներով, բայց` հաճախ: 31-րդ շաբաթից սկսած, սովորաբար, սկսվում են «մարզական» կամ Բրեկստոն-Խիկսի կծկումները: Կարող են շարունակվել մեջքի ցավերը, հոգնածությունը, մատների ծայրերի թեթև թմրածությունը: Դա, այդպես կոչված,  «արմատային համախտանիշն» է՝ կեցվածքի փոփոխման արդյունքում նյարդային վերջույթների սեղմվածությունը: Տհաճ զգացողությունները նվազեցնելուն կարող է օգնել օստեոպաթը:

Ի՞նչ անել

•  Որպեսզի այտուցներ չլինեն, հարկ է սահմանափակել աղի, կծու և ապխտած կերակուրները, ինչպես նաև հաշվարկել խմած և օրգանիզմից հեռացող հեղուկի քանակները: Դրանց տարբերությունը պետք է չլինի ավելի, քան 200-300 մլ-ը:
Հարկ է հետևել բժշկի բոլոր խորհուրդներին, հատկապես, եթե դրանք վերաերում են հղիության երկրորդ կեսին օգտագործվող աղի և հեղուկների քանակին:
•  Պատրաստել ծննդաբերության համար անհրաժեշտ պայուսակը:
Հաճախ երեխային և մորը ծննդաբերության ժամանակ և ծննդաբերությունից հետո անհրաժեշտ իրերը տրամադրում են ծննդատանը, կամ այդ մասին տեղեկացնում են բժշկական կայքերում:
Անհրաժեշտ բոլոր իրերի պատրաստումը պետք է չթողնել վերջին օրերին, որովհետև վստահություն չկա, որ այդ ամենը հնարավոր է ձեռք բերել վերջին շաբաթվա ընթացքում` նախքան ծննդատանը հայտնվելը, օրինակ, առանց անհրաժեշտ հողաթափերի: Ավելի լավ է վերջին պահին ինչ-որ ավելորդ բան հանել պայուսակից, քան ամուսնուն ուղարկել շտապ գնումներ կատարելու:
•  Խանութներում ընտրել երեխայի մահճակալը:
Անհրաժեշտ իրերի շարքում վատ չէր լինի նաև գնել երեխայի մահճակալը՝ ներքնակով, մոմլաթով, թափարգելով և անկողնային սպիտակեղենով: Հետևեք կայքերում մանկական խանութների զեղչերին և գովազդներին, դա կօգնի նվազեցնել ընտանեկան ծախսերը:
Հիշե՛ք, երեխային պետք չեն թանկարժեք մահճակալ և իրեր, բավակրար է, եթե նրա առաջին կահույքը լինի համեստ, բայց բնական հումքից:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը