Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | «Հայ մանուկ» ծրագրի կողմից կազմակերպված վիճակահանություն-դրամահավաք Երևանում

«Հայ մանուկ» ծրագրի կողմից կազմակերպված վիճակահանություն-դրամահավաք Երևանում

2020 Մար 03, Երեքշաբթի

Փետրվարի 29-ին, ժամը 17-ին  Հայաստանի ազգային պատկերասրահում Հայ ասոցիացիայի «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի  շրջանակում մեկնարկեց վիճակահանություն-դրամահավաք, որին մասնակցում էին ամուսնական զույգեր, ովքեր տարբեր պատճառներով չեն կարող բնական ճանապարհով երեխաներ ունենալ: Սա  հիանալի հնարավորություն  էր «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ» ծրագրի 41 շահառուների համար`  ստանալ աջակցություն և արտամարմնային բեղմնավորման տարբերակով  երեխա ունենալ:

Այս ծրագիրը ֆինանսավորվում է տարբեր կազմակերպությունների կողմից  և անհրաժեշտ ծախսերը հոգում են շահառուները: Ծրագրի մասնակից դառնալու համար, նախ, զույգերը պետք է անցնեն բժշկական հետազոտություն, և, եթե բեղմնավորման հավանականությունը 25 տոկոս և ավելի է, հաստատվում է զույգի մասնակցությունը ծրագրին  որպես շահառու: Եթե զույգի մոտ բեղմնավորման հավանականությունը 25 տոկոսից ցածր է, հերթը փոխանցվում է ցուցակի հաջորդ մասնակցին:

Միջոցառմանը ներկա էին Երևանի քաղաքապետը, բարերարներ, արվեստի գործիչներ, ծրագրի շահառուներ և արտամարմնային բեղմնավորում իրականացնող բժշկական կենտրոններ:

Միջոցառման շրջանակում զրուցեցինք Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոֆեսոր Գեորգի Օկոևի հետ:

«Միջոցառման նախաձեռնողը և կազմակերպիչը «ՀԱՅ ՄԱՆՈՒԿ»  բարեգործական ծրագիրն է: Միջոցառման կարևոր գործառույթը շահառուների մի խումբ ընտրելն է, որոնք կունենան արտահերթ արտամարմնային բեղմնավորման հնարավորություն: Այդ իսկ նպատակով անցկացվեց  խաղարկություն, ու վիճակահանության արդյունքում  շահած զույգերին ընձեռվեց հնարավորություն դառնալ ծրագրի արտահերթ մասնակիցներ:  

1,5-2 տարի է, ինչ գործում է այս ծրագիրը և արդեն օգնել է շատերին զգալ երեխա ունենալու բերկրանքը` փորձանոթային բեղմնավորման օգնությամբ:

Հովանավորները բարեգործներ են, ովքեր ցանկանում են գումար ներդնել այս ազգանպաստ գործում՝ խթանելու Հայաստանում ծնելիությունը: Նրանցից շատերը նախկինում էլ հովանավորել են և այսօր կրկին ներկա են:

Վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաները ակտիվ  կիրառվել են նախկինում  և  դրանց նկատմամբ  պահանջը պահպանվում է ներկայումս: Արտամարմնային բեղմնավորման մատչելիությունն ու  հասանելիությունը ժամանակի ընթացքում փոխվել է և  այսօր արդեն այս մեթոդի շնորհիվ ծունդների թիվը հարյուրների է հասնում:

Մարդիկ երբեք չպետք է կորցնեն իրենց հույսը, պետք է ունենան հավատ, որը կօգնի հաղթահարել բոլոր դժվարությունները, իսկ մեր գործն է անել ամեն բան` նվազագույնի հասցնելու և հաղթահարելու այդ դժվարությունները:

Այսօր Հայաստանի կառավարությունն օգնում է անպտուղ զույգերին և մեծ ծավալներով աջակցություն ցուցաբերում: Արտոնություններ ունեն սահմանամերձ գոտու բնակիչները, զինվորականների ընտանիքները և սոցիալապես անապահով այլ խմբեր: Իհարկե, ցանկալի է բոլորին օգնել, բայց եզակի են այն երկրները, ուր հնարավոր է օգնել բոլոր ցանկացողներին: Մենք անում ենք հնարավորինը: Ընդ որում, պետք է նշել, որ մի քանի տարի առաջ այս հնարավորությունն էլ չկար:

Խոսեցինք նաև Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Մարիամ Հակոբյանի հետ:

«Այս միջոցառումը շատ կարևոր է մեր ազգաբնակչության համար, քանի որ բոլորի համար չէ, որ արտամարմնային բեղմնավորումը հասանելի է: Մեր կենտրոնի աջակցությամբ երեք ընտանեկան զույգ ստացավ ֆինանսավորում  իրականացնելու արտամարմնային բեղմնավորում:

Կարծում եմ ծրագիրը  շարունակական կլինի, որովհետև բարի մարդկանց շնորհիվ մեծանում է ֆինանսավորումը, բնականաբար նաև` մասնակիցների թիվը:

Արտամարմնային բեղմնավորումն իր արդյունավետությամբ ամբողջ աշխարհում կազմում է 35-40 տոկոս: Մեր կենտրոնն աշխատում է այս ուղղությամբ արդեն 15 տարի և մեր արդյունքներն անգամ գերազանցում են 45 տոկոսը:

«Հայ մանուկ» ծրագրի կողմից կազմակերպված վիճակահանություն-դրամահավաք Երևանում

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը