2020 Ապր 20, Երկուշաբթի
Ուրախալի լուր բազմաթիվ ապագա մայրերի համար, ովքեր վախենում են կորոնավիրուսի բռնկված պանդեմիայից: Հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ը չի փոխանցվում մորից երեխային:
Չինացի հետազոտողներն ապացուցին, որ COVID-19 վիրուսային վարակը ներարգանդային չի փոխանցվում, և մայրը չի կարող վարակել երեխային: Հետազոտության արդյունքները հրապարակում է Frontiers in Pediatrics հեղինակավոր գիտական պարբերականը:
Սա արդեն երկրորդ հետազոտությունն է Չինաստանից, որն ապացուցում է, որ հղիության ընթացքում կորոնավիրուսային վարակով վարակված մայրերն իրենց երեխաներին չեն վարակում: Գիտնականները հետևել են նորածինների առողջությանը, ովքեր լույս աշխարհ են եկել Չինաստանի Ուհան քաղաքի հիվանդանոցներից մեկում՝ համաճարակի ամենաթեժ պահին: Ինչպես հաստատեցին հետազոտության հեղինակները, նորածիններից ոչ մեկի մոտ COVID-19 վիրուսի հետ կապված ախտանիշներ չեն առաջացել:
Սկզբնաղբյուր. menafn.com
Հղիության ընթացքում բալանսավորված սնունդը պետք է ապահովի մոր էներգիան, պտղի ճիշտ աճն ու զարգացումը, ինչպես նաև կանխի անեմիան...
Կարդալ ավելին»Անպտղությունը տարածված և բազմագործոն երևույթ է, որը կարող է պայմանավորված լինել ինչպես կնոջ, այնպես էլ տղամարդու առողջական առանձնահատկություններով......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»