Logo

Էքստրակորպորալ դետոքսիկացիա

Արյան գրավիտացիոն վիրաբուժության լաբորատորիա

Անեսթեզիոլոգիայի և վերակենդանացման բաժանմունքին կից գործում է արյան գրավիտացիոն վիրաբուժության կամ արտամարմնային դետօքսիկացիայի (ապաթունավորման) լաբորատորիա, որտեղ անցկացնում են պլազմաֆերեզ, արյան ուլտրամանուշակագույն ճառագայթում, ինֆուզիոն-տրանսֆուզիոն (ներլցման և փոխներարկման) թերապիա, հետտրանսֆուզիոն (հետփոխներարկումային) բարդությունների կանխարգելում և բուժում: Պլազմաֆերեզի մեթոդով բուժման ազդեցությունը պայմանավորված է բազմաթիվ մեխանիզմներով. արյունատար հունից թունավոր նյութերի, հորմոնների ավելցուկի, նյութափոխանակության արգասիքների հեռացմամբ, արյան ռեոլոգիական հատկությունների և միկրոցիրկուլյացիայի լավացմամբ, արյան գազային կազմի և թթվա-հիմնային հավասարակշռության կարգավորմամբ: Այս եղանակով մի շարք ախտաբանական ազդակների հեռացումը կարող է կանխել հիվանդության առաջընթացը և հանգեցնել ախտաբանական գործընթացի հետզարգացման:

Պլազմաֆերեզը իրենից ներկայացնում է արյան բջջային տարրերի և պլազմայի առանձնացում, վերջինիս հեռացում օրգանիզմից և դրա փոխարինումը պլազմափոխարինիչներով: Գոյություն ունի պլազմաֆերեզի իրականացման մի քանի եղանակ. ցենտրիֆուգում տարաներում (ընդմիջումով), ցենտրիֆուգում սեպարատորներում, «ձեռքային»՝ թողնել, որ արյունը նստվածք տա:

Պլազմաֆերեզը լայնորեն օգտագործվում է մանկաբարձության մեջ տոքսիկոզների, ֆետո-պլացենտար (պտուղ-ընկերքային) անբավարարության, հղիության կրելախախտի ժամանակ: Արյան ուլտրամանուշակագույն ճառագայթումն անցկացվում է "Իզոլդա-2" սարքավորմամբ՝ իմունաճնշիչ և դեզինտոքսիկացիոն (ապաթունավորման) թերապիայի շրջանակներում:

Աշխատակազմ

Կարեն Բորիսի Չիլինգարյան