Logo

ԱՄԲ-ի բաժանմունք

Օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաների (ՕՎՏ) բաժանմունքը հագեցած է նորագույն բարձրակարգ սարքավորումներով, որոնք թույլ են տալիս իրականացնել անպտղության բուժման բոլոր ժամանակակից մեթոդները (տեխնոլոգիաները): Բաժանմունքի բժիշկներն ունեն տարիների մասնագիտական փորձ անպտղության բուժման բնագավառում, համագործակցում են Իսրաելի, Ֆրանսիայի առաջատար կլինիկաների հետ: Բոլոր բժիշկները հանդիսանում են Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության Եվրոպական ասոցիացիայի անդամ:


Գիտա-գործնական աշխատանքի հիմնական ուղղությունները.

  • Արտամարմնային բեղմնավորում և սաղմի տեղափոխում (ԱՄԲ+ՍՏ)
  • Արտամարմնային բեղմնավորում ԻՔՍԻ (ICSI) (սերմնաբջջի ներցիտոպլազմատիկ ներարկում ձվաբջջի մեջ) մեթոդով
  • Արտամարմնային բեղմնավորում ТЕSЕ (սերմնաբջիջների ստացում ամորձուց նուրբ ասեղի միջոցով) կամ МЕSЕ 
  • (միկրովիրաբուժական արտածծում ամորձու հավելուկից) + РЕSА (սերմնաբջջի անդրմաշկային ստացում ամորձու
  • հավելուկից (մակամորձիներից)՝ տղամարդու անպտղության ամենածանր ձևերի դեպքում:


Ինչպես նաև.

  • Օժանդակ խետչինգ (սաղմի թաղանթի մշակում, մեխանիկական պատռում)
  • Սաղմի կրիոկոնսերվացիա և պահպանում
  • Ձվաբջջի դոնորություն
  • Փոխնակ մայրություն
  • Նախաիմպլանտացիոն գենետիկական ախտորոշում
  • Արհեստական սերմնավորում ամուսնու սերմով
  • Արհեստական սերմնավորում դոնորի սերմով
  • Դոնորական սերմի կրիոկոնսերվացիա (սառնապահպանում) (դոնորական սերմի բանկ):

 

ԱՄԲ-ի ցուցումները:

1. Անպտղության փող-պերիտոնեալ (որովայնա-փողային) գործոն
2. Ներզատական (էնդոկրին) խանգարումներ
3. Էնդոմետրիոզ
4. Ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ
5. Անհայտ ծագման անպտղություն
6. Տղամարդկային գործոն (սերմնաբջիջների քանակի և շարժունակության նվազում, ընդհուպ մինչ սերմնաբջիջների
լրիվ բացակայություն սերմնահեղուկում)
7. Անպտղության իմունաբանական գործոններ
8. Տևական անպտղության անարդյունավետ բուժում:

 

ԱՄԲ մեթոդը բաղկացած է հետևյալ փուլերից:

1. Սուպերօվուլյացիայի (գերձվազատման) խթանում տարբեր դեղամիջոցներով, որոնց ազդեցության տակ կնոջ
ձվարաններում հասունանում են ոչ թե մեկ-երկու ձվաբջիջ, ինչպես բնական դաշտանային ցիկլում,
այլ միանգամից 5-10-15:
2. ԳՁՀ-ի հսկողության տակ տրանսվագինալ (հեշտոցային) ճանապարհով կատարվում է ֆոլիկուլների պունկցիա և
ձվաբջիջների արտաքաշում: Պունկցիան տևում է 5-10 րոպե, կատարվում է ներերակային անզգայացման
պայմաններում և հանդիսանում է բացարձակապես անցավ միջամտություն:
3. Ձվաբջջի բեղմնավորումը սերմով իրականացվում է վերցնելուց հետո առաջին օրերին, հատուկ պայմաններում
(ջերմաստիճան, գազային կազմ, վարակազերծ պայմաններ) հատուկ թերմոստատում: Սերմնաբջիջների ցածր
խտության դեպքում իրականացվում է ձվաբջջի ցիտոպլազմայի (բջջապլազմայի) մեջ ընտրված լավ որակի
սերմնաբջիջների ներարկում հատուկ մանիպուլյատորի օգնությամբ (ICSI):
4. 3-րդ օրն ընտրվում են լավագույն սաղմերը (3-ից ոչ ավել) և տեղափոխվում կնոջ արգանդի խոռոչ՝ գերձայնային
հետազոտության սարքի (ԳՁՀ) հսկողության տակ, հատուկ, շատ բարակ և ճկուն կաթետերի օգնությամբ: Այս
բուժմիջամտությունը անվտանգ է և անցավ:
5. 14-16 օրերի ընթացքում խորհուրդ է տրվում աջակցող պահպանողական բուժում, որից հետո անցկացվում է
հղիության թեստ մեզի օգնությամբ և/կամ որոշվում է β-ԽԳ-ի (խորիոնային գոնադոտրոպին հորմոնի) մակարդակը
արյան մեջ:
6. Հետագա վարման գործելակարգը պետք է քննարկվի բուժող բժշկի հետ ինչպես դրական, այնպես էլ բացասական
արդյունքի դեպքում:

 

ԱՄԲ-ի մեթոդով անպտղության բուժումից առաջ կատարվում է հիվանդայցելուների համալիր հետազոտություն:

Այն իր մեջ ներառում է.

1. Արյան մեջ հորմոնների որոշում.
Դաշտանային ցիկլի 2-3 օրը՝
- ԼՀ (լյուտեինացնող հորմոն), ՖԽՀ (ֆոլիկուլախթանիչ հորմոն), էստրադիոլ, պրոլակտին, ԹՏՀ (թիրեոտրոպ հորմոն),
T4 ազատ, ԴՀԱ-S (դեհիդրոանդրոստերոն սուլֆատ), տեստոստերոն.
2. Խրոնիկ վարակների որոշում.
- խլամիդիոզի, միկոպլազմոզի, ուրեապլազմոզի, ցիտոմեգալովիրիայի, հերպեսի, տոքսոպլազմոզի
3. Հեշտոցի մաքրության աստիճանի որոշում
4. Արգանդի պարանոցի և հեշտոցի արտադրության մանրէաբանական ցանքս
5. Կոլպոսկոպիա (արգանդի պարանոցադիտում հատուկ սարքով), արգանդի վզիկից վերցրած քսուկ՝ օնկոցիտոլոգիայի
համար
6. Փոքր կոնքի օրգանների ԳՁՀ դաշտանային ցիկլի 5-8-րդ օրը, ֆոլիկուլոգենեզի (ֆոլիկուլների զարգացման ընթացքի)
դինամիկա
7. Վահանագեղձի ԳՁՀ՝ ըստ ցուցումների
8. Կրծքագեղձերի ԳԶՀ կամ մամոգրաֆիա՝ ըստ ցուցումների
9. Արյան մեջ ՁԻԱՀ-ի, սիֆիլիսի, հեպատիտ B և C-ի որոշում:
10. Արյան խմբի և ռեզուս գործոնի որոշում
11. Արյան կլինիկական քննություն
12. Արյան կենսաքիմիական քննություն.
- շաքար, խոլեստերին, ընդհանուր սպիտակուց, կրեատինին, ընդհանուր բիլիռուբին
13. Կոագուլոգրամա (արյան մակարդելիության ցուցանիշների որոշում)
14. Մեզի ընդհանուր քննություն
15. ԷՍԳ (էլեկտրասրտագրություն)
16. Ֆլյուրագրաֆիա
17. Թերապևտի խորհրդատվություն
18. Բժիշկ-գենետիկի (ժառանգաբանի) խորհրդառտվություն (ըստ ցուցումների)
19. Ամուսնու սերմի հետազոտություն (սպերմոգրամա՝ սերմնագիր):

ԱՄԲ-ն պետք չէ դիտարկել որպես միանվագ բուժընթաց, այն էլ 100% արդյունավետությամբ: Ցավոք, նույնիսկ աշխարհի լավագույն կլինիկաներում այս մեթոդի արդյունավետությունը չի գերազանցում 40-45%-ը մեկ փորձի դեպքում: ԱՄԲ-ի արդյունքը կախված է մի շարք գործոններից

Տնօրինություն

Գեորգի Գրիգորիի Օկոև, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն
Գեորգի Գրիգորիի Օկոև, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր
Առուստամյան Կարինե Կարենի, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսսոր, բժշկական գիտությունների
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն,
Առուստամյան Կարինե Կարենի, Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի պրոֆեսսոր, բժշկական գիտությունների

Աշխատակազմ

Լուսինե Զորիի Բալայան
Տոտոյան Էմմա Սերգեյի, բժշկական գիտությունների թեկնածու
Ջինանյան Կարեն Հովհաննեսի, կենսաբանական գիտությունների թեկնածու
Նոնա Գենադիի Ֆրոլովա, բ.գ.թ.
Արմինե Գագիկի Սայադյան