Logo

Ոչ վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունք

Բաժանմունքում անցկացվում են բուժական միջոցառումներ՝ ուղղված ամուսնական զույգի վերարտադրողական առողջության պահպանմանը և ամուսինների մոտ մանկածնության ֆունկցիայի վերականգնմանը:

 

Բաժանմունքի կլինիկական գործունեության հիմնական ուղղություններն են.

1. Վերարտադրողական համակարգի էնդոկրին խանգարումներով՝ անօվուլյացիա (անձվազատություն), դիսօվուլյացիա (ձվազատման խանգարում), հիպերանդրոգենեմիայի տարբեր ձևեր (ԶՊԿՀ, ԱԳՀ)),  էնդոմետրիոզով նախադաշտանային և դաշտանային ցավային համախտանիշ­ներով հիվանդների բուժում:
2. Կնոջ կյանքի տարբեր տարիքային շրջանների դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսություն­ների բուժում՝ սկսած դեռահասային տարիքից (յուվենիլ (դեռահասային) արյունահոսություններ), մինչև նախա- և հետդաշտանադադարային տարիքը:
3. Կլիմակտերիկ (դաշտանադադարային) համախտանիշի բուժումը փոխարինական հորմոնաբուժմամբ: Օգտագործվում են նաև կլիմակտերիկ համախտանիշի կանխարգելման և բուժման ոչ հորմոնային մեթոդներ:
4. Սեռական ճանապարհով փոխանցվող վարակների (ՍՃՓՎ), մանրէական և վիրուսային ծագման բորբոքային պրոցեսների (կենսընթացների) ախտորոշում և բուժում:
5. Ներարգանդային պարույրի (ՆԱՊ) տեղադրում և հեռացում:
6. Արգանդի պարանոցի բիոպսիա (կենսազննում), արգանդի խոռոչի և ցերվիկալ կանալի (պարանոցի խողովակի) անջատ քերում:
7. Արգանդի պարանոցի ֆոնային (նախաքաղցկեղային) հիվանդությունների բուժում:
8. Հղիության արհեստական ընդհատում (աբորտ):

 

Կենտրոնում անցկացվում են հղիության ընդհատման հետևյալ ձևերը՝ կախված հղիության ժամկետից, ինչպես նաև կնոջ առողջական վիճակից և ցանկությունից.

  • Դեղորայքային աբորտ՝ դաշտանի մինչև 62 օր ուշացման դեպքում: Դեղորայքային աբորտն ընթանում է գործնականորեն ինչպես դաշտանը, չի պահանջում ցավազրկում և վիրաբուժական միջամտություն, այսինքն հանդիսանում է քիչ տրավմատիկ (վնասվածքային): Դեղորայքային աբորտի արդյունավետությունը կազմում է 96%:
  • Վակուում-ասպիրացիայի (վակուում-արտաքաշման) մեթոդով հղիության վիրաբուժական ընդհատում մինչև 12 շաբաթական ժամկետը: Արգանդի լորձաթաղանթը վակում-ասպիրացիայի դեպքում ևս նվազագույնս է վնասվում: Միջամտությունն իրականացվում է ներերակային անզգայացման տակ:
  • Հղիության ընդհատումը 13-22 շաբաթական ժամետներում իրականացվում է բժշկական ցուցումներով (վիրաբուժական և դեղորայքային եղանակներով):


Հարգելի՛ կանայք,

Պետք է հիշել, որ աբորտը բացասաբար է ազդում կնոջ օրգանիզմի վրա և կարող է դառնալ բորբոքային հիվանդությունների, չբերության, էնդոմետրիոզի պատճառ: Չնայած բարձր որակավորում ունեցող մասնագետների և հղիության ընդհատման խնայողական մեթոդների առկայությանը՝ ՄՄԱՊԳՀԿ-ի աշխատակիցները խորհուրդ են տալիս անցանկանալի հղիությունը կանխելու նպատակով օգտագործել բեղմնականխիչներ:

Աշխատակազմ

Բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր
Կարինե Կարենի Առուստամյան
Լուսինե Զորիի Բալայան
Նելլի Երվանդի Բալայան
Նելլի Օնիկի Բասենցյան
Հասմիկ Արամայիսի Ջանիբեկյան
Գալինա Վլադիմիրի Մաղալյան
Մարինա Յակովի Մկրտչյան, բ.գ.թ.
Սաթենիկ Մարատի Մաթևոսյան, բ.գ.թ.