Logo

Վիրաբուժական գինեկոլոգիա

Բաժանմունքում իրականացվում է գինեկոլոգիական հիվանդությունների վիրաբուժական բուժում ինչպես ավանդական (որովայնահատմամբ և հեշտոցային եղանակով), այնպես էլ լապարոսկոպիկ (որովայնադիտական) մուտքերով:

Գինեկոլոգիական լապարոսկոպիկ վիրահատությունն առաջին անգամ Հայաստանում կատարվել է մեր կենտրոնում 1974թ.-ին: Ներկայումս բաժանմունքում ակտիվորեն ներդրվում են վիրաբուժական գինեկոլոգիայում՝ մասնավորապես լապարոսկոպիկ և հիստերոսկոպիկ (արգանդադիտական) վիրաբուժությունում օգտագործվող նոր նվազագույնս ներխուժողական (ինվազիվ) տեխնոլոգիաները:

Բաժանմունքը հագեցած է ժամանակակից «Karl Storz» (Գերմանիա) էնդովիդեովիրաբուժական համալիրով: Համակարգչային հատուկ սարքը՝ կցված լապարոսկոպիկ տեխնիկային, թույլ է տալիս տեսագրել վիրաբուժական միջամտությունը տեսաֆիլմի ձևով, ինչը շատ կարևոր է կատարված վիրահատության որակի հսկողության և հաստատման համար: Ներարգանդային ախտաբանության կասկածի դեպքում կիրառվում է հիստերոսկոպիա: Ախտորոշիչ հիստերոսկոպիան թույլ է տալիս վաղ հայտնաբերել ներարգանդային ախտաբանությունները (արգանդի սուբմուկոզ (ենթաշճային) միոմա, էնդոմետրիումի գերաճներ (հիպերպլազիաներ)) և պոլիպներ, ներարգանդային խտրոցներ և սերտաճումներ): Բաժանմունքը կուտակել է հիստերոսկոպիկ վիրահատությունների մեծ փորձ: Մշակվել և ներդրվել են արգանդի և հավելումների ուռուցքանման գոյացությունների կապակցությամբ կատարված վիրահատություններից հետո վերականգնողական բուժման մեթոդներ: Առաջին էտապը (փուլը) սկսվում է արդեն 1-ին իսկ օրից, ինչն արագացնում է առողջացման ընթացքը և կրճատում հիվանդի ստացիոնարում գտնվելու ժամանակահատվածը: Երկրորդ էտապում շարունակվում է ֆիզիոթերապեւտիկ վերականգնողական կուրսը ամբուլատոր պայմաններում՝ պոլիկլինիկական բաժանմունքում:

Վիրահատական մասնաբաժինը (բլոկը) հանդիսանում է վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքի կառուցվածքային ստորաբաժանումը: Վիրահատական բլոկում կատարվում են պլանային և անհետաձգելի վիրահատություններ: Վիրահատությունների ժամանակ լայնորեն օգտագործվում են ժամանակակից վիրահատական նյութեր և նորագույն սարքավորումներ: Վիրահատական բլոկում առկա է առանձին սրահ՝ էնդոսկոպիկ (ներդիտական) վիրաբուժության համար:

Վիրաբուժական գինեկոլոգիայի բաժանմունքում իրականացվում են հետևյալ միջամտությունները.


1. Լապարոսկոպիկ մուտքով.

  • Ոչ լրիվ արգանդազերծում (սուբտոտալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
  • Արգանդի բարձր ծայրատում (ամպուտացիա)՝ դաշտանային ֆունկցիայի պահպանմամբ
  • Որովայնային արգանդազերծում (աբդոմինալ հիստերէկտոմիա) հավելումներով/առանց հավելումների
  • Հավելումների վրա կատարվող վիրաբուժական միջամտություններ 
  • Կոնսերվատիվ միոմէկտոմիա (միոմայի պահպանողական հեռացում՝ միոմայի հեռացում արգանդի 
  • պահպանմամբ)
  • Սեռական համակարգի ոչ նորմալ զարգացման կապակցությամբ պլաստիկ-վերականգնողական
  • վիրահատություններ:

 

2. Հեշտոցային մուտքով.

  • Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) առանց հավելումների՝ սեռական օրգանների արտանկման
  • (պրոլապսի) ժամանակ
  • Հեշտոցային հիստերէկտոմիա առանց հավելումների/հավելումներով՝ առանց սեռական օրգանների պրոլապսի
  • Արգանդի պարանոցի էլեկտրակոնիզացիա (կոնաձև հեռացում)՝ դրա հետագա հյուսվածաբանական
  • հետզոտությամբ
  • Առաջնային և հետին կոլպոպերինեոռաֆիա (հեշտոցի և շեքի կարում) լևատորապլաստիկայով (իգական
  • սեռական օրգանների իջեցման վիրահատական բուժում)
  • Ազատ սինթետիկ օղակապի (հանգույց) (ТVТ, ТОТ) տեղադրում՝ կանանց մոտ անմիզապահության
  • բուժման նպատակով
  • Հայնեկեյրի Պրոլիֆտ Անտերիոր /Պոստերիոր/Տոտալ (առաջնային, հետին և ամբողջական) համակարգի
  • տեղադրում
  • Հեշտոցի և արտաքին սեռական օրգանների գոյացությունների վիրահատական բուժում
  • Հիմենոպլաստիկա (կուսաթաղանթի վերականգնում):

 

3. Լապարոսկոպիկ մուտքով

  • Ախտորոշիչ որովայնադիտում (դիագնոստիկ լապարոսկոպիա)
  • Ուռուցքանման գոյացությունների և կիստաների հեռացում
  • Պոլիկիստոզ (բազմաբշտային) ձվարանների համախտանիշի վիրահատական բուժում
  • Էնդոմետրիոզի տարածված ձևերի բուժում
  • Արտարգանդային հղիության ժամանակ փողի հեռացում և արգանդապահպանողական վիրահատություններ
  • Կոնսերվատիվ միոմէկտոնիա (միոմայի հեռացում արգանդի պահպանմամբ)
  • Սալպինգոօվարիոլիզիս (փոքր կոնքի խոռոչում հավելումների շրջանի կպումների անջատում)
  • Սալպինգոստոմիա (արգանդափողի անցանելիության վերականգնում լայնույթային (ամպուլյար) հատվածի
  • խցանումների ժամանակ)
  • Վիրաբուժական ամլացում
  • Հեշտոցային հիստերէկտոմիա (արգանդազերծում) լապարոսկոպիկ օժանդակությամբ (LAVH)
  • Որովայնադիտական ամբողջական արգանդազերծում (տոտալ լապարոսկոպիկ հիստերէկտոմիա) (TLG)
  • Ոչ լրիվ արգանդազերծում որովայնադիտական օժանդակությամբ (լապարոսկոպիկ օժանդակությամբ
  • սուբտոտալ հիստերէկտոմիա) (LASH):

 

4. Արգանդադիտական մուտքով

  • Արգանդի վզիկի խողովակի և խոռոչի անջատ բուժ-ախտորոշիչ քերում՝ էնդոմետրիումի (արգանդի խոռոչը
  • պատող լորձաթաղանթի) գերաճի (հիպերպլազիա) ժամանակ (ներառյալ հյուսվածաբանական և
  • բջջաբանական հետազոտությունները)
  • Պոլիպների, ենթաշճային հանգույցների, ներարգանդային խտրոցների հիստերռեզեկտոսկոպիկ
  • (արգանդադիտական մասնազատում) հեռացում:
  • Էնդոմետրիումի աբլացիա (լորձաթաղանթի այրում միաբևեռ էլեկտրական հոսանքով):


Հետվիրահատական շրջանում հիվանդայցելուները գտնվում են հարմարավետ հիվանդասենյակներում, խնամվում են գինեկոլոգիական բաժանմունքի բժիշկների կողմից: Դուրս գրումից հետո կանայք հսկվում են ՄՄՄՊԳՀԿ-ի պոլիկլինիկական-խորհրդատվական բաժնում:

Աշխատակազմ

Վիրաբուժական գինեկոլոգիական բաժնի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու
Սիրանուշ Ալեքսանդրի Կիրակոսյան
Քրիստինա Էդուարդի Աբրահամյան, բ.գ.թ.
Արմեն Ռաֆայելի Հարությունյան, բ.գ.թ.
Էդուարդ Սարգսի Բարսեղյան
Արմեն Աշոտի Գասպարյան
Արման Համլետի Կարապետյան
Վլադիմիր Հովհաննեսի Մաղալյան
Գրիգորի Գեորգիի Օկոև, բ.գ.թ.