Logo

Նորածնաբանության բաժանմունք


Բաժանմունքը տարեկան սպասարկում է.

  • Առավել քան 3000 նորածնի
  • Շուրջ 1000 նորածնի՝ ծնված բարձր ռիսկի խմբի հղիներից
  • Մինչև 300 հիվանդ և անհաս նորածինների:


Կառուցվածքը

  • Նորածնային բաժանմունք
  • Հատուկ խնամքի և խնամքի 2-րդ էտապի (փուլի) բաժանմունք
  • Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման բաժանմունք
  • Ռիսկի խմբի երեխաների հետագա հսկողության կաբինետ

 

Նվաճումները

Այս բաժանմունքում՝ առաջին անգամ Հայաստանում, ներդրվել և օգտագործվում են բուժման ամենաժամանակակից մեթոդներ: Դրանց թվին են պատկանում՝ սուրֆակտանտի օգտագործում է նորածինների մոտ թոքերի ոչ ինվազիվ օդափոխությունը (CPAP), ծայրաստիճան անհաս նորածինների մոտ բաց զարկերակային (Բոտալյան) ծորանի փակման վիրահատությունները, անհասների մոտ կենտրոնական երակների կաթետերացումը պերիֆերիկ մուտքով (մաշկի միջոցով), գլխուղեղի գերձայնային հետազոտություն և այլն:


Ինչո՞վ է մեր բաժանմունքը տարբերվում մյուսներից:

Միայն մեզ մոտ՝

  • Հիվանդ նորածինները չեն տեղափոխվում այլ հիվանդանոցներ (բացի անհետաձգելի վիրաբուժական
  • միջամտություն պահանջող դեպքերից):
  • Երեխաների խնամքը իրականացվում է հույժ ժամանակակից կյուվեզներում (ինկուբատորներում) և
  • ինտենսիվ բուժման (թերապիայի) համար նախատեսված խնամքի համակարգերում,
  • որոնք հագեցած են խոնավության և ջրմաստիճանի ինքնակարգավորվող համակարգերով:
  • Կիրառվում են շնչական (ռեսպիրատոր) աջակցության բոլոր ոչ վնասվածքային (ինվազիվ) տեսակները,
  • ներառյալ՝ Bubble CPAP և Infant Flow driver, ինչպես նաև opti flow և love flow համակարգեր:
  • Թոքերի արհեստական շնչառությունն իրականացվում է ժամանակակից շնչառական (ռեսպիրատոր) 
  • բուժման բոլոր հայտնի եղանակներով՝ ավանդական, տրիգերային և բարձր հաճախականության:
  • Առկա է, դեռևս միակը մեր երկրում, բարձր հաճախականության օսցիլյատոր (արհեստական
  • շնչառության ապարատ) թոքային հիվանդությունների այնպիսի ծանր բարդությունների բուժման
  • համար, ինչպիսիք են բարոտրավման և նորածինների պերսիստենտ (աստիճանաբար աճող)
  • թոքային հիպերթենզիան /գերճնշումը/:
  • Կատարվում է գլխուղեղի գերձայնային հետազոտություն հիվանդի մահճակալի մոտ
  • Մշտական կապ է պահպանվում հիվանդ երեխայի և մոր (ընտանիքի) միջև:
  • Հիվանդների բուժման և ծագած խնդիրների լուծման հարցում գոյություն ունի թիմային մոտեցում:
  • Հիվանդ և անհաս նորածինների կենսակայունության (կենդանի մնալու) ցուցանիշները համադրելի են
  • եվրոպականի հետ:


Ուսուցումը

Բաժանմունքը հանդիսանում է Առողջապահության ազգային ինստիտուտի նեոնատոլոգիայի և մանկաբուժության ամբիոնների մշտական կլինիկական բազա: Ողջ տարին շարունակ բաժանմունքում աշխատում են կլինիկական օրդինատորներ: Այստեղ վերապատրաստվում են բժիշկներ և բուժքույրեր ողջ հանրապետությունից:

 

Գիտական աշխատանքը

Բաժանմունքում գիտական առումով գերակա են նորածինների մոտ շնչառական (ռեսպիրատոր) խանգարումների բուժումը, ցածր և ծայրահեղ ցածր քաշով երեխաների խնամքի կատարելագործումը: Այս թեմաներով բաժանմունքի բժիշկների կողմից պաշտպանվել են 3 թեկնածուական ատենախոսություններ: Շնորհիվ աշխատակիցների բարձրակարգ պատրաստվածությանը և անհրաժեշտ բոլոր պայմանների առկայությանը հնարավոր դարձավ անցկացնել ռանդոմիզացված վերահսկվող հետազոտություններ, որոնք համեմատում են Bubble CPAP և Infant Flow driver համակարգերը ծնվելուց անմիջապես հետո: Հետազոտության արդյունքները կարող են էական ազդեցություն ունենալ ողջ աշխարհում ռեսպիրատոր թերապիայի գործելակարգի վրա: Հետազոտությունները անցկացվել են Լոնդոնյան Թագավորական քոլեջի (Լոնդոն) նեոնատալ բժշկության բաժանմունքի գործընկերների հետ համատեղ:


Համագործակցություն

Շուրջ 10 տարի է բաժանմունքը մշտապես համագործակցում է Լոնդոնյան Թագավորական բժշկական քոլեջի, Ցյուրիխի (Շվեյցարիա) համալսարանական պերինատալ կենտրոնի, Տրիեստ քաղաքի (Իտալիա) ԱՀԿ կենտրոնի հետ:

Աշխատակազմ

Նորածնային բաժանմունքի ղեկավար, Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նեոնատոլոգիայի ամբիոնի վարիչ, ՀՀ ԱՆ գլխավոր նեոնատոլոգ, Բ.Գ.Դ
Մազմանյան Պավել Արտեմի
Անաիդա Ռուդոլֆի Ասատրյան
Հրանուշ Թելմանի Բախշյան
Թամարա Էդուարդի Եղիազարյան
Մարինե Ալբերտի Զարգարյան
Աստղիկ Նորայրի Քոչարյան
Ռուզաննա Սերգեյի Պողոսյան