Logo

Ծննդաբերական բաժանմունք

Կենտրոնի ծննդաբերական բաժանմունքում մեկ տարվա ընթացքում կատարվում է 3000-ից ավել ծննդալուծում: Օգնությունն իրականացվում է շուրջօրյա՝ բժիշկների բարձրակարգ բրիգադների կողմից: Հնարավոր է նաև հիվանդայցելուների կողմից բժշկի անհատական ընտրություն: Ծնունդներն ընդունվում են առանձնացված ծնարաններում՝ բժշկի և մանկաբարձուհու անընդմեջ հսկողության ներքո: Յուրաքանչյուր ծնարանը հաշվարկված է մեկ ծննդաբերի համար:

Ծննդաբերական բաժանմունքը մոր և պտղի վիճակի անընդմեջ հսկման համար հագեցված է ժամանակակից սարքավորումներով՝ այդ թվում գերձայնային հետազոտության սարքով:

Ծննդաբերի ցանկությամբ և հակացուցումների բացակայության դեպքում ծննդալուծումը կարող է անցկացվել էպիդուրալ (վերկարծրենային) կամ պերիդուրալ (շուրջկարծրենային) անզգայացմամբ, ինչն օժտված է ցավազրկող բարձր արդյունավետությամբ, և ընկճող ազդեցություն չունի մոր և պտղի վիճակի, ծննդաբերական գործունեության վրա: Երկարատև էպիդուրալ ցավազրկումը իրականացնում են բարձր որակավորում ունեցող անեսթեզիոլոգները:

Ծննդաբերության ժամանակ հոգեբանական աջակցություն կարող են իրականացնել հարազատները և մտերիմները, որոնց ընտրում է ինքը՝ հղի կինը: Մեր ծնարաններում ստեղծված են առավելագույնս հարմարավետ պայմաններ: Հղին ակտիվ և ազատորեն տեղաշարժվում է, ընտրելով կծկանքների ժամանակ իր համար առավել հարմար դիրք: Ծննդաբերությունից անմիջապես հետո նորածինը դրվում է մոր որովայնին և իրականացվում է վաղ մոտեցում կրծքին:

ՄՄԱՊԳՀԿ-ի ծննդաբերական բաժանմունքում բարձրորակ օգնություն ցուցաբերվում է ոչ միայն առողջ, այլև բարձր ռիսկի խմբի կանանց, այսինքն էքստրագենիտալ (արտասեռական) ախտաբանությամբ հղիներին (սիրտ-անոթային, էնդոկրին (ներզատաբանական), միզային, նյարդային, շնչառական համակարգերի, գերճնշումային հիվանդություններով և այլն) և մանկաբարձական ու գինեկոլոգիական ախտաբանությամբ (հեստոզ, սակավարյունություն, ֆետո-պլացենտար (պտուղ-ընկերքային) համակարգի հիվանդություններով, կյանքի վերհուշության (անամնեզի) մեջ չբերություն, արգանդի միոմա, ձվարանների ուռուցքներ և այլն) ունեցող հղիներին:

Մոր և պտղի կողմից որոշակի ցուցումների դեպքում կատարվում է կեսարյան հատում: Կեսարյան հատման ժամանակ անզգայացման մեթոդը ընտրվում է անեսթեզիոլոգի կողմից՝ հաշվի առնելով ծննդաբերի և պտղի վիճակը, ինչպես նաև կնոջ ցանկությունը:

Ծննդաբերական բաժանմունքում իրականացվում է նաև «ծննդաբերություն ջրում»: Հատուկ լոգարանը թույլ է տալիս կնոջը ծննդաբերության առաջին շրջանն անցկացնել տաք ջրում, որն ապահովում է ռելակսացիա (թուլացում), ցավազրկում և բարելավում է արգանդ-ընկերքային արյունաշրջանառությունը:

Աշխատակազմ

Բաժանմունքի վարիչ
Հակոբյան Լևոն Հակոբի, բժշկական գիտությունների թեկնածու
Սոնա Աբելի Աբելյան, բ.գ.թ.
Սուրեն Իլյայի Ազիզյան, բ.գ.թ.
Արմեն Ռաֆայելի Բադալյան
Զարուհի Գառնիկի Օրբելյան
Գայանե Իլյաի Աբգարյան