Logo

ԲՌՀԲ (Բարձր ռիսկի հղիների բաժանմունք)

Բաժանմունքում աշխատում են գերձայնային և ֆունկցիոնալ ախտորոշման, նաև կարդիոմոնիտորային հսկողության կաբինետներ:

Բաժանմունքում հետազոտվում են հղիության վաղ, միջին և ուշ ժամկետներով մանկաբարձական և էքստրագենիտալ (արտասեռական) տարբեր ախտաբանությամբ կանայք.

  • Պրեէկլամպսիա
  • Ընկերքային անբավարարություն
  • Պտղի հիպօքսիա և հիպոտրոֆիա
  • Վիժման և վաղաժամ ծննդաբերության սպառնալիք
  • Միզասեռական համակարգի հիվանդություններ
  • Էնդոկրին ախտաբանություն. շաքարային դիաբետ, հիպո- և հիպերթիրեոզ (վահանագեղձի ֆունկցիայի խանգարումներ)
  • Արգանդի (միոմա) և ձվարանների ուռուցքներ
  • Կատարվում է տարբեր ծագման (գենեզի) երակային հիպերտենզիայի (գերճնշման) ախտորոշում և բուժում՝ երակային ճնշման և սրտի զարկերի խրոնոախտորոշում (խրոնոդիագնոստիկա, խրոնոթերապիա) մոնիտոր հսկողության ներքո:

Մեծ փորձ է կուտակվել ինդուկցված (խթանված) հղիությամբ՝ ԱՄԲ, ԱՄԲ+ICSI, ԱՄԲ+ТЕSА մեթոդների կիրառումից հետո, ձվարանների գերխթանման համախտանիշի, իսթմիկո-ցերվիկալ (նեղուց-վզիկային) անբավարարությամբ (անհրաժեշտության դեպքում կատարվում է վիրաբուժական շտկում՝ հղիության 13-ից մինչև 18 շաբաթական ժամկետում արգանդի վզիկի վրա դրվում է կար) կանանց մոտ հղիության բարդությունների կանխարգելան առումով:
Բաժանմունքն ապահովված է բարձր հարմարավետության հիվանդասենյակներով:

Աշխատակազմ

Բաժանմունքի վարիչ
Մարիամ Գագիկի Շահինյան, բժշկական գիտությունների թեկնածու
Իրինա Ջահանի Ջահանյան
Մարիա Միքայելի Մելքումյան
Արմինե Գեորգիի Խանամիրյան
Ամալյա Անդրանիկի Քեշիշյան
Մերի Սոսի Թադևոսյան, բ.գ.թ.
Լուսինե Կառլենի Մանուկյան, բ.գ.թ.
Գայանե Արարատի Գոմցյան, բ. գ. թ.