Logo

Մանրէաբանական լաբորատորիա

Աշխատում է 2 ուղղությամբ.

1. վիրահատարաններում, ծնարաններում, գործիքների և այլնի համաճարակաբանական վիճակի
սանիտարա-կենսաբանական հսկողություն,
2. կլինիկական նյութերի քննություն՝ վարակային հարուցիչների հայտնաբերման համար:

Ինֆեկցիոն (վարակային) և բորբոքային հիվանդությունների հնարավոր հարուցիչների հայտնաբերման համար օգտագործվում են հետազոտման մանրադիտակային և մանրէաբանական մեթոդներ միկրոօրգանիզմների (աէրոբ, ֆակուլտատիվ-անաէրոբ) հետագա նույնականացման և հակաբիոտիկների նկատմամբ նրանց զգայունության թեստավորման համար, ինչպես նաև իրականացվում է սնկերի տարբերակում:

Միկրոօրգանիզմների հարուցիչների զգայունության որոշումը հակաբիոտիկների նկատմամբ հանդիսանում է կանանց հակամիկրոբային ռացիոնալ բուժման հիմնական ընտրությունը:

Հետազոտման ենթակա են մեզը, կղանքը, հեշտոցային արտադրությունը, արգանդի վզիկի խողովակից, միզուկից, վերքերից, թարախաբշտիկներից (պուստուլաներից), մաշկից, քթից, կոկորդից վերցված նմուշները արյան վարակազերծության (ստերիլության) ու աղիքային ֆլորայի դիսբակտերիոզի հայտնաբերման համար:

Աշխատակազմ

Գոհար Ռոբերտի Հակոբյան
Ժաննա Նիկոլայի Հովհաննիսյան