Logo

Ցիտոգենետիկական լաբորատորիա

Լաբորատորիան իրականացնում է կլինիկա-ցիտոգենետիկական հետազոտություններ.

  • Կարիոտիպի որոշում դասական մեթոդով՝ քրոմոսոմների տարբերակիչ G և C-, R-banding գունավորման օգնությամբ, մոլեկուլային-բջջաբանական FISH մեթոդով
  • Սեռական քրոմատինի հետազոտություն:

 

Պերինատալ (շուրջծնական) ախտորոշում

  • Արյան հետազոտություն ալֆա-ֆետոպրոտեինի նկատմամբ (ԱՖՊ)
  • Խորիոնի բիոպսիա (թավկենու կենսազննում)
  • Ամնիոցենտեզ (ջրաթաղանթահատում)
  • Կորդոցենտեզ (պորտալարի ծակում)
  • FISH մեթոդով քրոմոսոմային անկանոնությունների պրենատալ (նախածննդյան)
  • մոլեկուլային-բջջաժառանգաբանական ախտորոշում
  • Սաղմերի նախաիմպլանտացիոն (նախաներպատվաստումային) ժառանգաբանական ախտորոշում, նրանց զարգացման վաղ շրջաններում' մինչ արգանդի խոռոչ դրանց տեղափոխումը:

 

Կենսաքիմիական ժառանգաբանական հետազոտությունների միջոցով

  • Մեզի սկրինինգ (ընտրույթային հետազոտություն) ժառանգական նյութափոխանակային հիվանդությունների հայտնաբերման նպատակով
  • Արյան հետազոտություն ֆենիլալանինի հայտնաբերման համար
  • Մուկովիսցիդոզի ախտորոշում (քրտինքային փորձ):

Աշխատակազմ

Սիմոնյան Իզաբելլա Վարդգեսի, կ.գ.թ.
Գոհար Սաշիկի Ղազարյան