Logo

Ռենտգենաբանության և դենսիտոմետրիայի լաբորատորիա

Իրականացվում է հիվանդայցելուների հետազոտում ամբուլատոր պայմաններում:

Կատարվում են հետևյալ հետազոտությունները.

1. Հիստերոսալպինգոգրաֆիա (արգանդափողագրություն) ("Siemens М44-2" սարք). Թույլ է տալիս գնահատել արգանդի մարմնի, պարանոցի և ֆալոպյան փողերի (արգանդափողերի) վիճակը: Իրականացվում է արգանդի խոռոչ յոդ-կոնտրաստային պատրաստուկի (70% ուրոգրաֆին) ներմուծմամբ: Հատուկ համակարգչային ծրագիրը թույլ է տալիս գրանցել նկարը նյութի ներարկման պահից մինչև վերջ, ինչը մեծացնում է ախտորոշման ճշգրտությունը: Հասցվել է նվազագույնի ինչպես հիվանդների, այնպես էլ բուժանձնակազմի ճառագայթահարումը: Կա նաև հնարավորություն գրանցել կատարվող հետազոտությունը խտասկավառակի վրա:

2. R-դենսիտոմետրիա ("HOLOGIC QDR 4500" սարք)՝ սա օստեոպորոզի (ոսկրանյութի հանքային խտության պակաս) ախտորոշման և հիվանդայցելուների մոտ կոտրվածքների ռիսկի գնահատման հիմնական մեթոդն է: Կատարվում է հետդաշտանադադարային տարիքի կանանց և 60 տարեկանից բարձր տղամարդկանց մոտ: Ավելի երիտասարդ տարիքում դենսիտոմետրիան կատարվում է հատուկ ցուցումների դեպքում: Համապատասխան բուժման մշտադիտարկման համար կարելի է կատարել այս հետազոտությունը մեկ տարի անց: Նկարվում է ողնաշարի գոտկային, ազդրի պրոքսիմալ (մոտակա) և դոմինանտ (գերակշռող) ձեռքի նախաբազկային հատվածը:


Ոսկրային դենսիտոմետրիայի անցկացումը անհրաժեշտ է.

  • Ռիսկի գործոնով հիվանդայցելուների կոտրվածքների կանխարգելման համար
  • Օստոպորոզի ախտանունը հաստատելու համար
  • Բուժման արդյունավետությունը գնահատելու համար
  • Նախկինում կոտրվածքներ ունեցող տղամարդկանց և կանանց մոտ
  • Տևական ժամանակ գլյուկոկորտիկոիդներ և իմունաընկճիչ (իմունաուպրեսիվ) պատրաստուկներ
  • ընդունած անձանց՝ ցանկացած տարիքի
  • 65տարեկանից բարձր կանանց և 70 տարեկանից բարձր տղամարդկանց
  • Ռիսկի գործոն ունեցող, մինչև 65 տարեկան կանանց և տղամարդկանց
  • Էնդոկրին համակարգի ախտաբանության դեպքում (1 և 2 տիպի շաքարային դիաբետ, վահանաձև գեղձի հիվանդություններ, ձվարանների պոլիկիստոզ համախտանիշ, հիպոֆիզի ադենոմա, Կուշինգի հիվանդություն)
  • Աղե-ստամոքսային համակարգի հիվանդությունների դեպքում
  • Միելոմային հիվանդության դեպքում
  • Թերսնուցման, կալցիումի և վիտամին D-ի թերընդունման դեպքում
  • Դաշտանային ցիկլի խանգարումներով կանանց, դաշտանի երկարատև բացակայության դեպքում:

 

3. Մամոգրաֆիա (ստինքագրություն) ("Siemens mammomat" սարք)՝ հանդիսանում է կրծքագեղձերի
հիվանդությունների ախտորոշման մեթոդ: Կատարվում է 4 դիրքերում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է նաև իրականացնել նկարահանում լրացուցիչ պրոեկցիաներով (ուրվագծերով) (կոմպրեսիայով (սեղմումով) և առանց դրա:


Մամոգրաֆիան ցուցված է.

  • 35 տարեկանից բարձր կանանց, որպես կրծքագեղձերի ախտաբանության ախտորոշման  սկրինինգային (ընտրույթային) մեթոդ:
  • Ցանկացած տարիքի կանանց՝ կրծքագեղձերում հանգույցային գոյացությունների, կոշտուկների, մաշկի,  պտուկների փոփոխությունների և պտուկներից արտադրության դեպքում
  • Գինեկոլոգիական խրոնիկ հիվանդություններով կանանց Կանայք 35-ից մինչև 50 տարեկանը մամոգրաֆիա պետք է անցնեն երկու տարին մեկ անգամ, իսկ 
  • 50 տարեկանից հետո՝ ամեն տարի:

Աշխատակազմ

Հելենե Պարգևի Չոլոյան