Logo

Գեորգի Գրիգորիի Օկոև, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն
Գեորգի Գրիգորիի Օկոև, Երևանի պետական բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսսոր

1977թ. ավարտել է ԵՊԲԻ-ի բուժական ֆակուլտետը:

1982թ. ք. Մոսկվայի Մանկաբարձության և գինեկոլոգիայի համամիութենական ինստիտուտի նպատակային ասպիրանտուրան ավարտելուց հետո պաշտպանել է թեկնածուական թեզ:
1982-1984թթ.՝ ավագ լաբորանտ, 1984-1992թթ.՝ ասիստենտ,
1993թ.-ից մինչև 2010թ. ՀՀ ԱՆ Առողջապահության ազգային ինստիտուտի Մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ:
1991թ. պաշտպանել է դոկտորական թեզ, իսկ 1994թ.` ստացել պրոֆեսորի կոչում:
1997-1999թթ.՝ "Էրեբունի" ԲԿ գլխավոր տնօրենի տեղակալ` ծննդօգնության գծով:
1999թ.` Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն և ԱՀԿ Մարդու վերարտադրողականության գծով Երևանյան համագործակցող կենտրոնի տնօրեն:
2011թ.-ից առ այսօր Մ. Հերացու անվան Բժշկական համալսարանի հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետի Մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ:

Գ.Գ. Օկոևի գիտական և գործնական գործունեությունը նվիրված է մանկաբարձության և գինեկոլոգիայի հրատապ խնդիրներին: Առաջին անգամ Հայաստանում նրա կողմից մշակվել և ներդրվել են պերինատալ (շուրջծնական) ախտորոշման այնպիսի մեթոդներ, ինչպիսին են գերձայնային հետազոտությունը, կարդիոտոկոգրաֆիան, խորիոնի (թավենու) բիոպսիան (կենսազննումը), կորդոցենտեզը (պորտալարի ծակում):
Հայաստանում առաջին անգամ արտամարմնային բեղնավորումը բարեհաջող իրականացվել է պրոֆ. Գ.Գ.Օկոևի կողմից: Նրա կողմից մշակվել և ՄՄԱՊԳՀԿ-ի գործառույթում ներդրվել են արգանդի և հավելումների բարորակ ուռուցքների կապակցությամբ վիրահատված հիվանդների վարման և վերականգնման (ռեաբիլիտացիայի) հիմնական սկզբունքները:
Պրոֆ. Գ.Գ.Օկոևը հանդիսանում է 350 գիտական տպագիր աշխատանքների հեղինակ, այդ թվում 3 մենագրության, 2 գրքի, 5 ուսումնական ձեռնարկի և մեկ գյուտարարության:

Անդամակցությունը.
- Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական
կենտրոնի գիտական խորհրդի նախագահ
- Օստեոպորոզի Հայկական ասոցիացիայի անդամ
- Մարդու վերարտադրողականության և կոնտրացեպցիայի
Եվրոպական ասոցիացիայի անդամ
- Մարդու վերարտադրողականության և սաղմնաբանության
Եվրոպական ասոցիացիայի անդամ:

Պարգևները` "Ա.Վերնարդսկու Աստղ" Միջակադեմիական միջազգային միության մեդալ, 2002թ.,
ՀՀ նախագահի պարգև, 2008թ.: