«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Սեռական հարաբերությունները հղիության ժամանակ

Սեռական հարաբերությունները հղիության ժամանակ

2019 Մայ 07, Երեքշաբթի

Առողջ հղի կինը կարող է շարունակել իր սեռական կյանքը` չմտահոգվելով ապագա երեխայի վիճակով: Այնուամենայնիվ, բոլոր ապագա մայրերին անհանգստացնում է սեռական հարաբերությունը հղիության ժամանակ:

Ազդեցությունը պտղի վրա

Անհանգստանալ պտղի համար չարժե, նա ապահով պաշտպանված է ցնցումներից: Երեխան կնոջ օրգանիզմում այնպես է տեղակայված, որ սեռական ակտի ժամանակ նրան հնարավոր չէ վնասել:

Նրան լրացուցիչ պաշտպանում են արգանդի և որովայնի մկանները, ինչպես նաև` ճարպաշերտը, պտղաջրերը և արգանդի վզիկի լորձային խցանը:
Քանի որ փոքրիկը ներարգանդային կյանքի մեծ մասն անցկացնում է քնած, ապա հնարավոր է, որ սեռական ակտի ժամանակ էլ նա քնած կլինի: Ծնողների շարժումները դժվար թե նրան խանգարեն, ընդամենը նա կարող է օրորվել արգանդի ներսում, ինչպես ճոճվում է մոր զբոսանքի ժամանակ:

Սեռական կյանքը հղիության ուշ շրջանում

Ամեն դեպքում, չի բացառվում, որ ուշ շրջանում ծնողները նկատեն, որ սեռական ակտի ժամանակ երեխան հարվածում է: Դա չի նշանակում, որ նա տհաճություն է զգում. քանի դեռ մայրն ու հայրն ապրում են իրենց կյանքով, երեխան այդ կյանքի ակտիվ մասնակիցն է: Երեխայի նման պահվածքը ծնողներին կարող է որոշ անհանգստություն պատճառել, ասես նրանց անկողնում երրորդ մեկը կա: Այդ մտքից օգնում է ազատվել այն, որ հղի կինը և պտուղը մինչև ծննդաբերությունն, այնուամենայնիվ, մեկ ամբողջություն են, և հետո, փոքրիկը ոչ մի նպատակ չունի իր ծնողների ինտիմ կյանքին խանգարելու:
Երբ ծնողները հաճույք են զգում, դա զգում է նաև փոքրիկը: Սեռական ակտի կծկումները փոխանցվում են արգանդին և երեխան դա ընկալում է որպես հաճելի մերսում: Դրանից զատ, լավանում է նրա սրտի աշխատանքը, իսկ արյան մեջ հայտնվում է մոր մոտ արտադրված երջանկության հորմոնը:

Հակացուցումները

Հղիության ընթացքում սեռական հարաբերության ժամանակ, ամեն դեպքում, պետք է հիշել, որ դա թույլատրված է միայն այն ժամանակ, եթե հղիի մոտ չկա որևէ հակացուցում: Հղիության ընդհատման ցանկացած վտանգի, պլացենտայի ցածր դիրքով տեղակայման և այլ բացասական վիճակների ժամանակ սեռական հարաբերություններն արգելվում են: Սեռական ակտի ժամանակ տեղի ունեցող բոլոր փոփոխությունները հղին պետք է քննարկի բժշկի հետ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2026 Մար 28, Շաբաթ | Լուրեր

Մարտի 28-ին` մասնագիտական գիտաժողով՝ «Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով

Մարգարյան ծննդատունը մարտի 28-ին կազմակերպում է մասնագիտական գիտաժողով՝ «Սեռական համակարգի ստորին հատվածի ախտաբանություններ» թեմայով...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Փետ 02, Երկուշաբթի | Պացիենտների համար

Արտամարմնային բեղմնավորում. հաճախ տրվող հարցեր

Արտամարմնային բեղմնավորումը (ԱՄԲ) այսօր շատ զույգերի համար դարձել է ծնող դառնալու իրական հնարավորություն՝ գիտության և բժշկության համատեղ ուժի շնորհիվ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2026 Հուն 12, Երկուշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանը հաջողությամբ իրականացվել է հերթական օրգանապահպանողական վիրահատությունը

39 տարեկան կինը, ով շուրջ 4 տարի տառապել է անպտղությամբ, դիմել է մեր կլինիկա։ Կատարվել են......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը