2019 Մայ 15, Չորեքշաբթի
Հղիության ժամանակ կնոջ ոտքերը ենթարկվում են մեծ ծանրաբեռնվածության, այդ պատճառով կոշիկների ընտրությանը պետք է շատ լուրջ մոտենալ: Անհրաժեշտ է, առաջին հերթին, հրաժարվել բարձրակրունկներից հենց հղիության առաջին եռամսյակից սկսած: Բանն այն է, որ բարձր կրունկները փոխում են կնոջ հենման կետը և ողնաշարի ծանրաբեռնվածությունն ավելանում է, իսկ կոնքի և ոտքերի մկանների չափից ավելի լարվածությունն անգամ կարող է վաղ ժամկետներում վիժում առաջացնել:
Բարձրակրունկներ կրելը երրորդ եռամսյակում մեծացնում է ողնաշարի թեքումների հավանականությունը, որի արդյունքում փոխվում է արգանդի դիրքը և պտուղը նույնպես ընդունում է ոչ ճիշտ դիրք: Բացի այդ, նման կոշիկները քայլվածքը դարձնում են անվստահ, մեծացնում են ընկնելու և վնասվածքներ ստանալու վտանգը: Սակայն ամբողջովին տափակ կոշիկներ կրելը նույնպես անցանկալի է, այս դեպքում կարող է հարթաթաթություն զարգանալ:
Եվ այսպես, ինչպիսի՞ն պետք է լինի ճիշտ կոշիկն ապագա մոր համար: Նախընտրելի է ընտրել կաշվից «շնչող» կոշիկներ՝ 3-4 սմ-ից ոչ բարձր, կայուն կրունկներով: Հարմար են ոչ բարձր կրունկներով պլատֆորմները: Կոշիկը փորձելիս պետք է ուշադրություն դարձնել, որ բավականին լայն լինի. նեղ կոշիկն առաջացնում է բութ մատի թեքում, ցավեր ոտնաթաթում, կոշտուկներ և ոտնաթաթի մատների սնկային վարակի առիթ լինել:
Անվտանգության նպատակով պետք է ընտրել ոչ սահող կոշիկներ: Միշտ պետք է հիշել, որ հղիության ընթացքում ոտքերի այտուցը կարող է ավելանալ, իսկ հոդերը՝ լայնանալ, և, ուրեմն, պետք է գնել մեկ համարով ավելի մեծ կոշիկ: Պետք է նախապես մտածել նաև այն մասին, որ կոշիկ հագնելը պետք է դժվար չլինի, որովհետև հղիության ուշ շրջանում արդեն մեծ դժվարություն է ներկայացնում կռանալը, կոշկակապեր կապելը և արձակելը: Կոշիկը պետք է հնարավոր լինի առանց կողմնակի օգնության և հեշտությամբ հագնել և հանել:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»