2019 Օգս 07, Չորեքշաբթի
Երկրորդ եռամսյակի կեսում ապագա մոր որովայնը սկսում է ակտիվորեն աճել: Անհրաժեշտություն է առաջանում զգեստապահարանը համապատասխանեցնելու նոր վիճակին՝ ձեռք բերել ազատ ձևվածքի զգեստներ, նոր վերնաշապիկներ և տաբատներ` հատուկ էլաստիկ գործվածքից: Զգեստների ձեռք բերմանը զուգահեռ, պետք է մտածել նաև ևս մեկ կարևոր ձեռքբերման մասին՝ հղիների սեղմակապի գնման:
Սեղմակապը հատկապես խորհուրդ է տրվում գոտկատեղում, ոտքերում ցավերի և բազմապտուղ հղիության ժամանակ, ինչպես նաև վիժման վտանգի առկայության դեպքում:
Սեղմակապի ֆունկցիաները.
• պահում է որովայնը և նվազեցնում ողնաշարի ծանրաբեռնվածությունը,
• ֆիքսում է պտուղն արգանդում ուղղահայաց դիրքում, նպաստում է նրա ճիշտ դիրքին (գլխով դեպի ներքև),
• թույլ է տալիս կնոջն իրեն ավելի հարմարավետ զգալ կանգնած դիրքում և քայլելիս,
• կանխում է որովայնի վաղաժամ իջեցումը և ձգվածություննեերի առաջացումը:
Օգնություն մինչև ծննդաբերությունը
Գոյություն ունեն մինչծննդաբերական սեղմակապերի մի քանի տեսակներ:
Սեղմակապ-վարտիք
Համարվում է ամենահայտնի տարբերակը: Դա բարձր վարտիք է, որում կարված է լայն առաձգական ժապավեն, և որը պահում է որովայնը: Ժապավենն անցնում է գոտկային հատվածով և որովայնի ստորին մասով: Որովայնի մեծանալուն համապատասխան` ժապավենը ձգվում է:
Որոշ արտադրողներ արտադրում են այդ վարտիքների ձևավոր մոդելները՝ ժանյակներով, կարճ տաբատների տեսքով և այլն: Սակայն շատ գինեկոլոգներ կասկածում են նման սեղմակապերի արդյունավետույունը` հատկապես հղիության ուշ շրջանում:
Սեղմակապ-գոտի
Այս ժապավեն-գոտին առաձգական գործվածքից է, որն անցնում է գոտկային մասով և որովայնի ստորին մասով: Հագնում են ներքնաշորի վրայից, ֆիքսվում է կպչուկների օգնությամբ, դրանցով կարելի է նաև կարգավորել սեղմակապի ձգվածությունն` առանց այն հանելու: Իհարկե, շատ մեծ որովայնի դեպքում դա կարող է այնքան էլ հարմար չլինել:
Եթե սեղմակապ-վարտիքում ամռանը կարող է շատ շոգ լինել, սեմակապ-գոտու դեպքում այդ տեսակետից հարմարավետ է:
Սեղմակապ- գլխանոց (կապյուշոն)
Այս սեղմակապի հիմքը նույն առաձգական ժապավենն է, որը պահում է որովայնը` ներքևից: Իսկ վերևից որովայնին հագցվում է գործվածքից գլխանոց: Այս տարբերակը գործնական է, քանի որ չի պահանջում ամենօրյա լվացում, աննկատ է հագուստի տակից և լավ է պահում որովայնը:
Ունիվերսալ սեղմակապ
Այս սեղմակապը ժապավեն է: Մի կողմից այն լայն է, մյուս կողմից՝ նեղ: Մինչև ծննդաբերությունն այդպիսի սեղմակապը հագնում են լայն մասով գոտկատեղին, իսկ նեղով՝ որովայնից ներքև: Ծննդաբերությունից հետո հակառակը՝ լայն մասը հագնում են որովայնի վրա, իսկ նեղը պահում է գոտկատեղը:
Պետք է ուշադրություն դարձնել.
• Սեղմակապը պետք է հագնել պառկած վիճակում. դա օգնում է արգանդն անհրաժեշտ բարձրությամբ ֆիքսելուն:
Սեղմակապի գնման ժամանակ մասնագիտացված խանութում պարտավոր են բացատրել, թե ինչպես այն հագնել և հանել:
• Սեղմակապը կարելի է անընդմեջ կրել ոչ ավելի, քան 3-4 ժամը, և ցանկալի է հատկապես այն ժամանակ, երբ ոչ թե պարզապես նստած եք կամ` պառկած, այլ ակտիվ քայլում եք կամ` ֆիզիկական վարժություններ անում: Սեղմակապով անթույլատրելի է քնել:
• Սեղմակապի տակ խորհուրդ է տրվում կրել ներքնազգեստ, հատկապես, եթե դա սեղմակապ-վարտիք է: Սեղմակապի գործվածքի անմիջական շփումը մաշկի հետ կարող է առաջացնել քրտնախաշ կամ մաշկի գրգռվածություն:
• Եթե 30 շաբաթականից ավելի հղիության ժամանակ երեխան գտնվում է կոնքային կամ լայնաձիգ դիրքով, ապա սեղմակապը խիստ հակացուցված է: Այն ֆիքսում է մանկան դիրքը և երեխայի համար գրեթե անհնար է դառնում շրջվելը: Իսկ դա նշանակում է, որ բարձրանում են բարդությունների և ծննդաբերության ժամանակ վիրահատական միջամտության վտանգները:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»