2019 Դեկ 05, Հինգշաբթի
Երկաթդեֆիցիտային սակավարյունությունը բավականին տարածված ախտորոշում է հղիության երկրորդ եռամսյակում: Բժիշկները, հաճախ անգամ հեմոգլոբինի չնչին իջեցման դեպքում, հղիին խորհուրդ են տալիս հատուկ սննդակարգ, քանի որ լուրջ խնդիր է և պետք է անմիջապես սկսել դրա կարգավորումը: Հեմոգլոբինի պակասը ո՛չ միայն վատացնում է հղիի ինքնազգացողությունը /սրտխառնոցի և ուշաթափության նոպաները կարող են սկսվել անգամ սակավարյունության թեթև աստիճանի ժամանակ/, այլ սպառնում է նաև պտղի հիպօքսիային:
Հղիի սննդի մեջ պետք է ավելացնել երկաթով հարուստ մթերք՝ միս, հատկապես` լյարդ, հնդկաձավար, նուռ, լոբազգիներ, ձու, չրեղեն, վարսակի շիլա: Քիչ ավելի պակաս երկաթ կարելի է ստանալ հյութերով՝ նռան, նեխուրի /համը լավացնելու համար կարելի է խառնել խնձորի հյութ/, մասուրի հյութ, խնձորի, չրերի և չամիչի կոմպոտ:
Կարևոր կանոն է այն, որ երկաթի լավ յուրացման համար պետք է երկաթ պարունակող մթերքները չխառնել կալցիումով հարուստ սննդի հետ: Դա նշանակում է, որ վարսակը պետք է պատրաստել առանց կաթի, իսկ չրերը պետք է չխառնել կաթնաշոռին. դրանք միմյանցից պետք է մի քանի ժամ ուշ օգտագործել: Երկաթի յուրացմանն օգնում է վիտամին C-ն, ինչպես նաև երկարատև, բայց չհոգնեցնող զբոսանքը մաքուր օդում:
Ցածր հեմոգլոբինի ժամանակ բժիշկը կարող է նշանակել երկաթ պարունակող սննդային հավելումներ: Դրանց արդյունավետությունն անհատական է, և միշտ չէ, որ հաջողվում է ընտրել համապատասխան պատրաստուկը: Այդ պատճառով կարևոր է հետազոտություն իրականացնել և հետևել հեմոգլոբինի դինամիկային: Հավելումներ ստացող կանայք անպայման պետք է օգտագործեն նաև սև սալոր և ծիրանաչիր` կանխելու փորկապությունը:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»