Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Դասընթաց՝«Պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով

Դասընթաց՝«Պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով

2019 Հոկ 25, Ուրբաթ

Մոր և մանկան առողջապահության պահպանման գիտահետազոտական կենտրոնի (ՄՄԱՊԳՀԿ)  և Երևանի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի նախաձեռնությամբ, Ռուսաստանից ժամանած մանկաբարձ-գինեկոլոգների մասնակցությամբ Երևանում անցկացվեց դասընթաց «Պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության հարցեր» թեմայով։ Դասընթացին մասնակցել են ո՛չ միայն մանկաբարձ-գինեկոլոգներ, այլ նաև հարակից մասնագիտության բժիշկներ։
Մեզ հետ զրույցում Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն բ.գ.դ., պրոֆ. Կարինե Առուստամյանը  նշեց. "Հաշվի առնելով, որ կյանքի տևողությունը բավականին երկարել է և կանանց կյանքի մեկ երրորդն ընթանում է մենոպաուզալ շրջանում, ուստի նրանց առողջության հարցերը այդ ընթացքում ձեռք են բերում հատուկ նշանակություն: Կարևորվում է ո՛չ միայն առողջության, այլ նաև կյանքի որակի պահպանելը"։

Կ.Առուստամյանը մատնանշեց այն խնդիրները, որոնց մասին խոսեցին դասընթացի ժամանակ։
«Դասընթացի ժամանակ առանձնահատուկ նշանակություն է տրվել տարիքային այդ խմբի կանանց մոտ արյունահոսությունների հարցին, քանի որ դրանք կարող են հանդիպել և՛ վերարտադրողական, և՛ պրե- և՛  մենոպաուզալ տարիքի կանանց մոտ։ Այստեղ կարևոր նշանակություն ունի ախտորոշման և բուժման ճիշտ մարտավարությունը, օրինակ, կատարել արգանդի խոռոչի պատերի քերում թե՞ հիստերոսկոպիա,  արդյո՞ք կատարել արմատական վիրաբուժական միջամտություններ, թե՞ ոչ:
Դասընթացի ժամանակ խոսվեց նաև էնդոմետրիոզ հիվանդության մասին։ Բանն այն է, որ շատերի կարծիքով էնդոմետրիոզը բնորոշ է հատկապես վերարտադրողական տարիքի կանանց, այնինչ այն կարող է հանդիպել կյանքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ պրե- և պոստմենոպաուզալ շրջանում։

Հաջորդ, ևս շատ կարևոր խնդիրը, որը ներկայացվեց լսարանին, մենոպաուզալ հորմոնաթերապիան էր, ինչին պացիենտները երբեմն վախով են վերաբերվում։ Շատերի կարծիքով հորմոնաթերապիան կարող է անցանկալի հետևանքներ ունենալ։ Արդյունքում կանայք, որոնք գտնվում են պրե- և պոստմենոպաուզալ շրջանում, ինչ-ինչ պատճառներով բուժում չեն ստանում։ Այս և այլ հարցերը մեր դիտակետում էին»:
Ռուսաստանից ժամանած Մոսկվայի Ա.Ի. Եվդոկիմովի անվ. պետական բժշկաստոմատոլոգիական համալսարանի վերարտադողական բժշկության և վիրաբուժության ամբիոնի դոցենտ, բ.գ.թ., մանկաբարձ-գինեկոլոգ Վիկտորիա Կասյանը երրորդ անգամ է մասնակցում նման ձևաչափով հանդիպումներին։  
 
«Ուրախ եմ, որ ևս մեկ անգամ հնարավորություն տրվեց հանդիպել հայ գործընկերների հետ։ Հավատացեք, մեզ համար յուրաքանչյուր հանդիպում տոն է, քանի որ հնարավորություն կա շփվելու գործընկերների հետ ու քննարկելու պրակտիկ աշխատանքում հաճախ հանդիպող դեպքերը։
Հարկ եմ համարում նշել, որ խնդիրներն ամենուր նույնն են, ուստի յուրաքանչյուր մասնագետի համար նման ձևաչափի հանդիպումը կարևոր է։ Հստակ չափորոշիչների բացակայությունը հարցերի տեղիք է տալիս, իսկ այստեղ կա հնարավորություն` քննարկելու բուժման ճիշտ վարման ընթացքը»։

Վ. Կասյանը նշեց, որ դասընթացի ժամանակ խոսել է պրե- և պոստմենոպաուզալ տարիքի կանանց առողջության վերաբերող հարցերի շուրջ։
«Առավել հաճախ մասնագետների քննարկման թեմա են դառնում անպտղությունը, հղիության ճիշտ վարման տեսակները, ինչը ողջունելի է, բայց, կարծես թե մասնագետների դիտակետից անտեսվում են կանայք, որոնք գտնվում են մենոպաուզալ  շրջանում, ինչը թույլատրելի չէ։  Չէ՞ որ կյանքի տևողությունը երկարացել է, և պետք է ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր կին, անկախ տարիքից, լինի առողջ»։
 
Ռուսաստանից ժամանած Մոսկվայի Ի.Մ. Սեչենովի անվան առաջին բժշկական համալսարանի մանկաբարձության, գինեկոլոգիայի և պերինատոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ.դ. Իննա Ապոլիխինան մեզ հետ զրույցում ասաց, որ սիրով է ընդունել հայ գործընկերների կողմից հրավերը։

«Հաճելիորեն զարմացած եմ, որ Հայաստանում մեծ ուշադրություն են դարձնում կանանց, որոնք գտնվում են մենոպաուզալ շրջանում։ Խնդիրն այն է, որ այդ շրջանում կանայք սկսում են անտեսել իրենց, այսպես ասած, այցելած առողջական խնդիրները, ինչն անընդունելի է։
Դասընթացի շրջանակում խոսել եմ նաև արգանդի քաղցկեղով տառապող պացիենտների մասին, հիվանդների ճիշտ վարման, և, թե ում հսկողության տակ պետք է գտնվի կինը՝ գինեկոլոգի՞, թե՞ ուռուցքաբանի:
Մեր մանկաբարձ-գինեկոլոգների զինանոցում այսօր բավականին մեծ հնարավորություններ կան` հաղթահարելու այդ անցումային շրջանի խնդիրները և բարձրացնելու կնոջ կյանքի որակը»։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 19, Ուրբաթ | Լուրեր

Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը