Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հակաբեղմավորիչ հաբեր

Հակաբեղմավորիչ հաբեր

2019 Դեկ 13, Ուրբաթ

Հակաբեղմավորիչ հաբերը պարունակում են կնոջ օրգանիզմում արտադրվող միևնույն հորմոններ։ Դրանք կանխում են ձվազատումը և սերմնաբջիջների անցումը պարանոցային լորձով դեպի արգանդի խոռոչ։

Առավելություներ

Արդյունավետությունը 92-99,7% է։

  • Նվազեցնում են ձվարանների և արգանդի լորձաթաղանթի քաղցկեղի առաջացման վտանգը, կրծքագեղձի և ձվարանների կիստայի առաջացման հավանականությունը։
  • Մեղմացնում են դաշտանային ցավը և նվազեցնում արյան կորուստը։
  • Հաբերի ընդունումը դադարեցնելուց կարճ ժամանակ անց վերականգնվում է պտղաբերությունը։
  • Չեն ազդում սեռական հարաբերության ընթացքի վրա։

 

Թերություններ և կողմնակի ազդեցություններ

  • Երբեմն առաջացնում են սրտխառնոց, հազվադեպ փսխում, գլխացավ, կրծքագեղձերի լարվածություն, հատկապես առաջին 3 ամսվա ընթացքում։
  • Չեն պաշտպանում սեռավարակներից, ներառյալ ՄԻԱՎ-ը։
  • Կարող են առաջացնել սիրտանոթային համակարգի որոշ խանգարումներ։
  • Նպաստում են արյան մակարդելիության բարձրացմանը։


Անհրաժեշտ է ընդունել ամեն օր միևնույն ժամին

Հակաբեղմնավորիչ հաբերը հակացուցված են, եթե.

  • ձեր տարիքը 35-ից անց է,
  • դուք ծխում եք,
  • ունեք սրտանոթային (արյան բարձր ճնշում), լյարդի հիվանդություններ, միգրեն։


Եթե Դուք կերակրում եք կրծքով, դիմեք բժշկի` պարզելու ձեզ հարմար հակաբեղմնավորիչ հաբերը։

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 19, Ուրբաթ | Լուրեր

Հերթական քննարկումը համալսարանական հարկի ներքո` վերլուծական շեշտադրմամբ

Հղիության պլանավորումից մինչև ծննդաբերական վախեր, ցավ, հետծննդաբերական դեպրեսիա, պատվաստումներ հղիության ընթացքում, բեղմնավորման մեթոդներ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը