Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Բուժում հղիության ժամանակ

Բուժում հղիության ժամանակ

2020 Հուն 13, Երկուշաբթի

Հղիության ժամանակ կինը ենթակա է հիվանդանալու ավելի հաճախ, քանի որ թուլանում է իմունիտետը: Իսկ ամեն կողմից լսվում է. «որևէ դեղորայք չի կարելի օգտագործել»:

ՄՐՍԱԾՈՒԹՅՈՒՆ

Հղիության ժամանակ վիրուսային հիվանդություն տանելիս, կնոջը հետաքրքրում է ոչ այնքան իր բուժումը, որքան այն, թե ինչպես այդ վարակը կազդի պտղի զարգացման վրա: Այնպես որ, հնարավոր բարդություններին միանում են նաև կնոջ նյարդային վիճակը և վախերը: Ինչպես բժիշկներն են ասում, առաջին եռամսյակում այնքան վտանգավոր չէ հենց մրսածությունը, որքան դրա հետևանքները` էմբրիոնին դժվար է գոյատևել ինտոքսիկացիայի, թթվածնային քաղցի և անհրաժեշտ նյութերի անբավարարության պայմաններում:

Նախկինում շատ էին դիմում բուժման ժողովրդական մեթոդներին, ներկայում էլ օգտվում են այդ մեթոդներից և միայն ծայրահեղ դեպքում դիմում դեղորայքի: Սակայն արագ արդյունքի համար, այնուամենայնիվ, շատերն են հենց սկզբից օգտագործում տարբեր հակավիրուսային պատրաստուկներ, քթի կաթիլներ և այլն:

Հղիության ժամանակ պետք է ցանկացած դեղորայք, բուժման միջոց գնահատել հնարավոր բարդություններով: Այդ պատճառով բուժումը հաճախ ձգձգվում է: Կարևոր է պարզել հիվանդության բարդության աստիճանը և դրան վերաբերվել համապատասխանաբար: Եթե վիճակը բարդանում է, պետք է շտապ դիմել բժշկի:

Կոկորդի ցավի, հազի, քթի փակվածության բուժման համար հղիության ժամանակ դեղաբույսերի ընտրության դեպքում պետք է զգույշ լինել և հաշվի առնել որոշ հակացուցումներ: Ուրցը, մեղվամուշկը (пижма), օշինդրը, հալվեն, մաղադանոսը, սամիթը և որոշ այլ բույսեր արգելված են հղիներին: Դրանք կարող են վիժում առաջացնել: Հազարատերևիկը, եղինջը, ծորենին, խնկածաղիկը, կատվալեզուն (ներքին ընդունման), մեխակը  տարբեր պատճառներով ևս խորհուրդ չեն տրվում:

Պետք է չմոռանալ, որ յուրաքանչյուր մարդ անհատականություն է, կան ալերգիաներ և անհատական անընկալություն:

ԲԱՐՁՐ ՋԵՐՄՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Կարելի է.

  • առատ հեղուկներ, մեղրով և կիտրոնով թեյ, թեյ ազնվամորու պտուղներով,
  • սարսուռի ժամանակ` տաք փաթաթվել,
  • սպիրտոով շփումներ /1/3 օղի և 2/3 ջուր/ և քացախով /1/3 քացախ և 2/3 ջուր/,
  • պարացետամոլ:

    Չի կարելի /կամ կարելի է զգուշորեն/
  • ասպիրին,
  • իբուպրոֆեն /զգուշությամբ/,
  • մանանեխ,
  • ոտքերի տաք լոգանք:

ՀԱԶԻ ԺԱՄԱՆԱԿ

Կարելի է.

  • թեյ` կիտրոնով և տուղտով (алтей),
  • մուկալտին,
  • տաք կաթ` մեղրով և կարագով,
  • ինհալացիա` կեղևով եփված կարտոֆիլով և էվկալիպտի տերևներով:

Չի կարելի /զգուշությամբ/

  • ԱՑՑ, Կոդելակ.
  • Էրեսպալ, մատուտակի արմատ.
  • ինհալացիա` սոճու բողբոջներով,
  • պաղշաքար (леденцы)` զգուշորեն:

ԿՈԿՈՐԴԻ ՑԱՎԻ ԺԱՄԱՆԱԿ

Կարելի է.

  • ողողում եղսպակով /շալֆեյ/, երիցուկով, նարգիզով /կալենդուլա/, սոդայի և աղի լուծույթով,
  • Քլորոֆիլիպտի, ֆուրացիլինի լուծույթ,
  • Կամետոն, Լիզոբակտ, Տանտում Վերդե, Միրամիստին,
  • սպիրտային կոմպրես (պահել մինչև չորանալը),
  • երիցուկի կոմպրես, տաքացրած աղի տոպրակ:

Չի կարելի /զգուշությամբ/

  • Եփուկ կամ թեյ` տերեփուկով /василек/ և եղսպակով /шалфей/
  • Ստոպանգին /առաջին եռամսյակում/
  • Յոքս

ՔԹԻ ՓԱԿՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՐԲՈՒԽ

Կարելի է.

  • ձեռքերի տաք լոգանք,
  • ողողել քթի խոռոչները Աքվամարիսով, ֆիզլուծույթով, աղի լուծույթով /1/2 թ.գդ մեկ բաժակ ջրին/,
  • սոխի հյութով բամբակե տամպոններ կամ նոսրացված սոխի հյութի կաթիլներ,
  • քթի խոռոչների մոտ քսել բալզամ «Աստղիկ»,
  • Սոպելկա,
  • կաթեցնել Մալավիտի լուծույթ,
  • սխտորով և սոխով ինհալացիա / մանր կտրատել և շնչել/:

Չի կարելի /զգուշությամբ/

  • Նաֆթիզին, Նազիվին, Քսիլեն,
  • Պինոսոլ /զգուշությամբ կարելի է` հնարավոր է ալերգիա/,
  • ոտքերի տաք լոգանք` մանանեխով:

ՀԱԿԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Այս բոլոր ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԸ հղիության ժամանակ արգելված են: Թույլատրվում են միայն Դերինատը և Վիֆերոնը: Եվ դրանց պետք է անվանել ոչ թե հակավիրուսային, այլ իմունԱմոդուլյատորներ: Իսկ մոդուլյատորների խնդիրը ոչ թե պայքարն է վիրուսների դեմ, այլ իմունիտետի բարձրացումը: Ընդ որում, մրսածական հիվանդության սկզբնական փուլերում: Ավելի ուշ հնարավոր է միայն վիճակի թեթևացում:

Քանի որ Վիֆերոնում առկա ինտերֆերոնը դանդաղ է ներծծվում աղիների լորձաթաղանթից, այդ պատճառով դրա մոմերը արդյունավետ չեն: Պետք է հաշվի առնել, որ իմունամոդուլյատորների հաճախակի օգտագործումը արգելակում է սեփական ինտերֆերոնի արտադրությունը, ուստի բժիշկների հետ պետք է քննարկել դրանց բուժական միջոցների արդյունավետությունը:

Մրսածական հիվանդությունների կանխարգելման համար անհրաժեշտ է.

• չհաճախել մարդաշատ վայրեր` առանց խիստ անհրաժեշտության, չայցելել  հիվանդանոցում պառկած ծանոթներին,
•  տանից դուրս գալուց առաջ քթանցքներին քսել Օքսոլինի քսուկ,
•  օգտվել անհատական դիմակներից,
•  շատ զբոսնել մաքուր օդում, օդափոխել սենյակը, բնակարանը մաքրել խոնավ լաթով:

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԻՄՈՒՆԻՏԵՏԸ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Պետք է ձգտել այն բանին, որ իմունիտետի ամրացումը դառնա սովորություն, ապրելակերպ: Խմել հյութեր և թեյ` դեղաբույսերով. նանա, կոճապղպեղ, մասուր: Պահպանել օրվա ռեժիմը, քնել 8-10 ժամ, վերանայել սննդակարգը: Սնունդը պետք է լինի լիարժեք` թարմ մրգեր, բանջարեղեն, շիլաներ, շատ ցիտրուսային մրգեր, նուռ: Դրանք վիտամինների հարուստ պաշար են` C, P, B6, B12: 

Կաթնաշոռը, կեֆիրը, մածունը պարունակում են կալցիում, լակտո, բիֆիդոբակտերիա: Համեմունքների և կանաչեղենի հետ զգույշ լինել` մանանեխ, սխտոր, սամիթ, մաղադանոս օգտագործել փոքր քանակով: Չափավոր սպորտային ակտիվությունը դրդում է իմուն համակարգը: Նույն նպատակի համար խորհուրդ է տրվում կոփել օրգանիզմը. հղիության ժամանակ վիտամինների ընդունումը պարտադիր է: Անհրաժեշտ վիտամինային կոմպլեքսն ընտրում է բժիշկը` հաշվի առնելով հղիության ժամկետը, առողջության վիճակը, արգանդի տոնուսը, ինքնազգացողությունը և քրոնիկ հիվանդությունների առկայությունը: Հղիության շրջանում հղին պատասխանատու է իր և ապագա երեխխայի վիճակի համար: Այդ պատճառով կարևոր է հետևել որոշ կանոնների և բժշկի հրահանգներին:

Հղիության ժամանակ խորհուրդ չտրվող շատ պատրաստուկներ մշտապես նոր կլինիկական փորձարկումներ են անցնում: Հետազոտությունների արդյունքները հաճախ հայտնաբերում են և հաստատում դրանց անվնաս լինելը զարգացող էմբրիոնի, պտղի նկատմամբ: Այդ տեղեկատվությունները, թույլատրված դեղորայքի ցանկը  ևս պետք է պարզել բժշկի հետ` խորհրդակցության ժամանակ:

Սկզբնաղբյուր՝ priberemennosty.ru

 

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը