Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Լուրեր | Պարզաբանում www.armeniasputnik.am կայքում տեղադրված հոդվածի վերաբերյալ

Պարզաբանում www.armeniasputnik.am կայքում տեղադրված հոդվածի վերաբերյալ

2020 Հուն 17, Ուրբաթ

Հարգելի  www.armeniasputnik.am կայքի ղեկավարություն,
Սույնով ներկայացնում ենք «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի պարզաբանումը՝ կապված 15.01.2020թ.-ին ժամը 22:10-ին ձեր կայքում տեղադրված «7 տարի երեխայի մահն էր սգում, կոնֆետ տանում գերեզմանին. ապօրինի որդեգրման հերթական դեպքը» խորագրով նյութի հետ (https://armeniasputnik.am/columnists/20200115/21718110/konfetnereinq-tanum-erexayis-gerezmanin-aporini-vordegrumneri-hertajkan-bacahaytumy.html
Անձնական տվյալների գաղտնիությունն ապահովելու նպատակով զերծ ենք մնում հոդվածում Ալինա անունով նշված անձի ինքնությունը բացահայտող որևէ տեղեկություններ հայտնելուց։ Քանի որ Ձեր հոդվածում հիշատակվում է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի անունը (ժողովրդի կողմից ընդունված «Մարգարյան» ծննդատունը անվանումով), ապա հոդվածը հրապարակելուց հետո կատարել ենք ներքին ուսումնասիրություն և հայտնաբերել ենք երեխայի ծննդի մեկ դեպք, որը կարող է համապատասխանել հոդվածում նշված երեխայի ծննդի տվյալներին (թեև օրինակ, հոդվածում նշված երեխայի քաշը չի համապատասխանում մեր տվյալներին)։

Եթե ենթադրենք, որ հոդվածում նշված դեպքը համապատասխանում է մեր ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված դեպքին, ապա նյութում տեղ գտած տեղեկության կապակցությամբ կարող ենք հայտնել հետևյալը.

Հոդվածում փոխված անունով նշված «Ալինա» ծննդկանը ընդունվել է Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն (Մարգարյան ծննդատուն) 2012թ. դեկտեմբերին հետևյալ ախտորոշմամբ.

  1. Հղիություն 33-34 շաբաթ։ Բարդացած մանկաբարձական անամնեզ։
  2. Բարդացած գինեկոլոգիական անամնեզ։ Պտղի ներարգանդային աճի դանդացում։
  3. Վաղաժամ ծննդաբերության սպառնալիք։

Դեկտեմբերի 23-ին 00:10 ժամին արտահոսել են պտղաջրեր։ Համապատասխան նախավիրահատական պատրաստումից հետո կատարվել է կեսարյան հատում։ Ժամը 01:10-ին ծնվել է արական սեռի 1780գ. քաշով, 41սմ հասակով, մեկ կենդանի անհաս պտուղ՝ ըստ Ապգարի սանդղակի գնահատվել է 6-6բալ:
Երեխային տրվել է ծննդյան վկայական, որտեղ հստակ նշված են երեխայի և կենսաբանական ծնողների անուն, ազգանուն, հայրանունները:

Երեխայի վիճակը ծնվելուց հետո նեոնատոլոգների կողմից գնահատվել է ծանր և նորածինը անմիջապես տեղափոխվել է նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունք, որտեղ սկսվել է շնչառության օժանդակություն համապատասխան սարքերի միջոցով: Նորածնի վիճակը շարունակել է մնալ ծանր, 2013թ. հունվարի 10-ին ծննդատուն է հրավիրվել սրտաբան, որը ախտորոշել է սրտի բնածին ծանր արատ, որը երեխայի ծանր վիճակով պայմանավորված, ենթակա չէ վիրահատական միջամտության:

Հաշվի առնելով սրտի բնածին արատի տեսակը, որը հաճախ դիտվում է քրոմոսոմային շեղումների ժամանակ, կատարվել է բժշկա-գենետիկական հետազոտություն, որի արդյունքներով հաստատվել է Էդվարդսի համախտանիշը: Հարկ ենք համարում նշել, որ վերը նշված համախտանիշի դեպքում երեխաների կեսը մահանում են կյանքի առաջին շաբաթվա ընթացքում, քչերն են ապրում մինչև մեկ տարեկանը, կյանքի միջին տևողությունը 14-15օր է: Կենդանի մնացածները տառապում են խորը մտավոր հետամնացությամբ:

Երեխայի վիճակը գնալով վատացել է, 2013թ-ի հունվարի 14-ին ժամը 00:10-ին գրանցվել է նորածնի կենսաբանական մահ: Դին ուղարկվել է պաթանատոմիական հերձման, որը հաստատել է նորածնի մոտ սրտի բնածին ծանր արատի առկայությունը:

Մոր մոտ հետվիրահատական շրջանը ընթացել է առանց բարդությունների և հետվիրահատական երրորդ օրը մայրը տեղափոխվել է նորածինների խնամքի երկրորդ էտապի բաժանմունք: Այնտեղ գտնվող բոլոր մայրերի նման «Ալինան» ևս օրվա ընթացքում բազմիցս այցելել է իր նորածնին, ինտենսիվ թերապիայի բաժին, ամենաքիչը երեք ժամը մեկ՝ կերակրման գործընթացին մասնակցելու նպատակով: Ուստի մայրը մշապես ականատես է եղել նորածնի բուժմանը և խնամքին, ինչպես նաև նորածնի վիճակի հարաճուն վատացմանը:

Հաշվի առնելով վերը նշվածը՝ մենք բացառում ենք, որ վերը նշված երեխան ողջ է, տեղափոխվել և վիրահատվել է Բելգիայում, այժմ Երևանում է, անցել է ԴՆԹ թեսթավորում և  սպասվում է հանդիպում «կենսաբանական ծնողի՝ Ալինայի»  հետ:

«Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի անձնակազմի կողմից վերը նշված գործողություններ կատարելու ընթացքում որևէ բժշկական սխալ թույլ չի տրվել։ Բոլոր գործողությունները կատարվել են ըստ ընդունված մասնագիտական ստանդարտների։

Կարծում եմ ձեր կողմից հոդվածում նշված տեղեկությունը հանրության կողմից ճիշտ ընկալելու համար օգտակար կլինի տեղեկացնել նաև «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» ՓԲԸ-ի դիրքորոշման մասին։ Ուստի շնորհակալ կլինենք սույն գրության բովանդակությունը ձեր կայքում հրապարակելու համար։

Հարգանքով,
Պրոֆեսոր Գ.Գ. Օկոև
Տնօրեն

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը