Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 36-րդ շաբաթ

Հղիության 36-րդ շաբաթ

2020 Մայ 04, Երկուշաբթի

Դուք արդեն հղիության 9-րդ ամսում եք, ամեն բան գիտեք էպիդուրալ անեսթեզիայի մասին, հավաքել եք «տագնապի» պայուսակը, սովորել եք ճիշտ շնչել, որոշել եք, թե ինչպես հասնել ծննդատուն, և արդեն ժամանակն է կազմել գործերի ցանկը, որոնք պետք է հասցնեք մինչև ծննդատուն գնալը: Օրինակ, գնել փոքրիկի օժիտը և սրճարանում հավաքվել ընկերուհիների հետ, կազմակերպել հղիության ֆոտոսեսիա և պեդիկյուր անել սալոնում: Հղիության ուշ շրջանում անքնությունը կնոջ օրգանիզմի յուրահատուկ պատրաստություն է երեխայի ծննդից հետո սպասվելիք գիշերային ռեժիմին, քանի որ նորածինը զբաղեցնելու է ամբողջ ազատ ժամանակը:

ԵՐԵԽԱՅԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Փոքրիկը կշռում է մոտավորապես 2,7 կգ, իսկ հասակը` 47 սմ է: Պետք է հիշել, որ բերված թվերը խիստ մոտավոր են, և փոքրիկը կարող է լինել ավելի խոշոր կամ ավելի փոքր՝ զարգացման նույն էտապում գտնվող մյուս երեխաներից:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Որովայնն արդեն կարող է իջնել. դա նշանակում է, որ արգանդը տեղ է զբաղեցնում փոքր կոնքում և սկսում է պատրաստվել ծննդաբերության: Այդ դեպքում երեխայի ծննդին կարելի է սպասել արդեն 2-3 շաբաթից: Որովայնի իջեցումը կարող է բերել շատ ավելի հաճախակի միզարձակման:

Կարելի է սկսել (ինքնուրույն կամ ամուսնու օգնությամբ) շեքի մերսում: Նման մերսումը կարող է օգնել շեքի հյուսվածքներն ավելի առաձգական դարձնելուն, որը կկանխի պատռվածքները: Պետք է ցնցուղ ընդունել, պառկել մեջքին, միջնամատը և ցուցամատը մեկ ֆալանգով ներս տանելով զգուշորեն սկսել մերսել և ձգել շեքը: Մերսման ժամանակ կարելի է օգտագործել ցանկացած ստերիլ յուղ: Մերսման հակացուցումներ են հեշտոցի լորձաթաղանթի գրգռվածությունը կամ վագինալ կանդիդոզը: Իսկ ահա, պտուկների մերսումը` կերակրմանը նախապատրաստելու համար, պետք չէ, որովհետև մերսման ժամանակ արտադրվում է օքսիտոցին հորմոն, իսկ այն կարող է վաղաժամ ծննդաբերության պատճառ դառնալ:

Պետք է հիշել, որ վերջին եռամսյակն այն ժամանակն է, երբ ծննդաբերությունը կարող է սկսել ցանկացած պահի: Քաղաքից դուրս, կամ հյուր գնալիս պետք է հասկանալ, որ ամեն պահի կարող է ծննդատուն գնալու համար տրանսպորտի կարիք լինել: Վաղաժամ ծննդաբերության դեպքում անհրաժեշտ է ծննդատուն հասնել շատ կարճ ժամանակահատվածում: Բացի այդ, կարևոր է հիշել, որ անհրաժեշտ փաստաթղթերը միշտ պետք է Ձեզ մոտ լինեն:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Չպլանավորել տնից հեռու ճամփորդություն, և ամենուր գնալիս վերցնել ծննդաբերական վկայականը և փոխանակման քարտը
36 շաբաթից սկսած, երեխան կարող է ծնողներին ուրախացնել իր լույս աշխարհ գալով` ցանկացած պահի:

Սկսել շեքի մերսում` ծննդաբերությանը պատրաստվելու համար

Կեգելի վարժությունը և յուղով մերսումը հրաշալի միջոց են ծննդաբերության ժամանակ` շեքի պատռվածքների դեմ:

Եթե պլանավորված է պայմանագրային ծննդաբերություն, ապա պետք է արդեն կնքել այդ պայմանագիրը, ծանոթանալ բժշկի և մանկաբարձի հետ:

Այս դեպքում պետք չի լինի ամեն շաբաթ այցելել կանանց կոնսուլտացիա: Հղիությանը հետևելը պայմանագրային բժշկի պարտականությունն է, և նա կնշանակի մնացած շաբաթներին անհրաժեշտ բոլոր հետազոտությունները և ԿՏԳ:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Մար 27, Չորեքշաբթի | Լուրեր

Էքստրեմալ անհասությամբ ծնված փոքրիկը վերադարձավ հայրենիք՝ Նիդերլանդներ

Նա եկել էր Հայաստանի  ֆուտբոլային ակումբներից մեկում խաղացող ֆուտբոլիստ ամուսնուն տեսակցության՝ 24-շաբաթական հղիության ժամկետում։ Նա չէր էլ կարող պակերացնել, որ վաղաժամ ծննդաբերությունը կստիպի, ինչպես ինքն է գրում...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 07, Հինգշաբթի | Պացիենտների համար

Հետաձգված մայրություն․ ձվաբջջի սառեցում 35-ն անց կանանց մոտ

Առաջնային ձվաբջիջներն առաջանում են աղջկա սաղմում հղիության 2-5-րդ ամսում: Այդ բջիջները բավականին շատ են՝ մոտավորապես 7 միլիոն: Դրանց մեծամասնությունը հետ է զարգանում, և ծննդյան պահին հասնում մինչև 1,5-2 միլիոնի...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը