Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 37-րդ շաբաթ

Հղիության 37-րդ շաբաթ

2020 Մայ 26, Երեքշաբթի

Մնացել է շատ քիչ` երեխայի աշխարհ գալուն: Համաձայն պաշտոնական բժշկության, 37-րդ շաբաթում ծնված երեխան համարվում է հասուն: Չարժե անհանգստանալ, որ երեխան որովայնում ավելի քիչ է շարժվում: Բանն այն է, որ արգանդում տեղն արդեն շատ փոքր է, երեխայի համար նեղվածք է, այդ պատճառով նա հիմնականում քնած է:

Որովայնի իջեցումը և Բրեկստոն-Խիկսի կծկումները ծննդաբերության նախանշաններն են: Յուրաքանչյուր այցի ժամանակ բժիշկը գնահատում է արգանդի վզիկի վիճակը՝ այն փափո՞ւկ է, թե՝ պինդ, կա՞, արդյոք, բացվածք, թե` ոչ:

ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Երեխան կշռում է մոտավորապես 3 կգ, հասակը՝ 47-49 սմ է: Այս շաբաթից նա համարվում է հասուն և պատրաստ է մոր` մարմնից դուրս կյանքին: Աճառիկները, որոնցով կազմված են փոքրիկի քիթը և ականջները, դառնում են ավելի ամուր, դիմագծերն արդեն վերջնականապես ձևավորված են: Երեխայի գլխին աճել են կեսից մինչև 4 սմ երկարության մազեր: Իհարկե, մազերի այն գույնը, որով երեխան ծնվում է, ժամանակի հետ կարող է փոխվել, ինչպես և` աչքերի գույնը: Շագանակագույն աչքերը հաճախ դառնում են ավելի բաց, իսկ ահա գորշ, կապույտ և կանաչ աչքերը երեխայի կյանքի առաջին ամիսներին կարող են մգանալ:

ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Բրեկստոն-Խիկսի կծկումները, ամենայն հավանականությամբ, դարձել են ավելի հաճախ, երկարատև և արտահայտված: Կարող է շատանալ հեշտոցային արտադրությունը: Ընդ որում, եթե այն շատ է և պինդ, ավելի շուտ դա լորձային խցանն է հեռանում, որը փակել էր արգանդի մուտքը, և ուրեմն, ծննդաբերությանը հաշված օրեր են մնացել: Եթե, բացի խցանի հեռացումից, սկսվել է նաև պտղաջրերի արտահոսք, ապա մինչև ծննդաբերությունը չի կարելի լոգանք կամ ուժեղ հոսքով ցնցուղ ընդունել, որպեսզի կանխվի ծննդաբերական ուղիներ վարակի անցումը: Եթե կինը զույգ երեխա է սպասում, ապա ծննդաբերությունը կարող է սկսվել արդեն այս շաբաթում:

Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Ուշադիր հետևել ինքնազգացողությանը, որը կկողմնորոշի մոտեցող ծննդաբերության սկիզբը հասկանալուն
Ծննդաբերության նախանշանները կարող են լինել սեռական ուղիներից ոչ շատ արյունային արտադրությունը, լորձային խցանի հեռացումը, կղանքի մի փոքր ջրիկացումը, ինչպես նաև` որովայնի իջեցումը:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 22, Երկուշաբթի | Լուրեր

«Շարակցական հյուսվածքի համակարգային հիվանդություններ և հղիություն»․ գիտական սեմինար ՄՄԱՊԳՀԿ-ում

Ապրիլի 16-ին Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում տեղի ունեցավ...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը