2020 Հուն 08, Երկուշաբթի
Հղիության տոքսիկոզի ժամանակ կարող են դիտվել թուլություն, գրգռվածություն, քնկոտություն, զզվանք որոշ մթերքների, հոտերի նկատմամբ, առավոտյան` սրտխառնոց: Դա խոսում է հղիության առաջին կեսի տոքսիկոզի մասին:
Տոքսիկոզի պատճառով հղին կամ շատ քիչ է ուտում, կամ` հաճախ հրաժարվում է ուտելուց, կամ էլ` ուտում է միայն այն, ինչից վատ չի զգում:
Տոքսիկոզի թեթև ձևերի ժամանակ հղին կարող է ինքնուրույն կարգավորել իր վիճակը: Ցավոք, վերացնել տեքսիկոզի բոլոր նշանները հնարավոր չէ, սակայն, որոշ կանոններ պահպանելով, կարելի է այս շրջանը թեթևացնել: Եթե սրտխառնոցը սկսվում է առավոտյան, պետք է նախապես մահճակալի մոտ միշտ ունենալ թեթև սնունդ (չամիչ, հացի չորուկներ` սուխարի, պանիր, չիր, ընկույզ) և արթնանալուց հետո անմիջապես ուտել: Դրանից հետո որոշ ժամանակ մնալ անկողնում, իսկ օրվա ընթացքում ուտել հաճախ և քիչ քանակներով: Միշտ ձեռքի տակ ունենալ թթվահամ խնձոր, լիմոնի շերտեր, հաղարջ, որոնք կանցկացնեն սրտխառնոցը:
Եթե դրսում եք, կարող եք օգտագործել անանուխային հաբեր և սառցաշաքար:
Պետք է ավելի հաճախ լինել մաքուր օդում, ճիշտ սնվել (սնունդը պետք է լինի էկոլոգիապես մաքուր, ցանկալի է շոգեխաշած): Փսխումների դեպքում օգնում է թթու դրած կաղամբը:
Հարկ է խմել դարձյալ քիչ քանակներով` սնվելու արանքներում և առանց սահմանափակման (ոչ թունդ կանաչ թեյ, մրգային և բանջարեղենային հյութեր, կոմպոտներ): Գազավորված ըմպելիքներն անհրաժեշտ է բացառել:
Պետք չէ ուտել ստիպված` հանուն երեխայի: Ավելի ճիշտ է հաշվի առնել սեփական ցանկությունը, իսկ երեխան կվերցնի իրեն անհրաժեշտը:
Երբեմն հղիների մոտ սննդի արտառոց ցանկություններ են լինում, դրանք անպայման պետք է բավարարել, որովհետև, փորձը ցույց է տալիս, որ դա նվազեցնում է տեքսիկոզի արտահայտությունները:
Տոքսիկոզի ժամանակ օգնում են նաև դեղաբույսերը` անանուխը, առյուծագին: Այս բույսերը ո՛չ միայն հանգստացնում են, այլև հանում են ստամոքսի սպազմը: Ուժեղացած թքարտադրության դեպքում օգնում են բերանի ողողումները` եղսպակով (շալֆեյ), երիցուկով, կաղնու կեղևով:
Պետք չէ սևեռվել տոսքիկոզի վրա: Որքան շատ այդ մասին մտածեք, այնքան այն ավելի կարտահայտվի: Եթե ոչինչ չի թեթևացնում տոքսիկոզը, բայց նաև դեղորայքային բուժում չի պահանջվում, պետք է դիմանալ և սպասել: Տոքսիկոզն անցնում է 12-16 շաբաթական հղիության ժամկետում, և արդեն կարող եք վայելել այն ամենը, ինչի մասին մինչ այդ մտածել անգամ չէիք կարող:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»