Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ի՞նչն է հղիների համային տարօրինակությունների պատճառը

Ի՞նչն է հղիների համային տարօրինակությունների պատճառը

2020 Հուլ 20, Երկուշաբթի

Համարյա բոլոր կանայք հղիության ընթացքում գոնե մեկ անգամ ունենում են ինչ-որ անսովոր բան ուտելու ուժեղ ցանկություն: Դա լինում է առաջին և երրորդ եռամսյակներում, երբ արյան մեջ հորմոնների քանակը բավականին բարձր է, հատկապես էսթրոգենի, որի հետևանքով էլ օրգանիզմում քիմիական փոփոխություններ են առաջանում: Այդ հորմոնները մտնում են նաև թքի կազմի մեջ և ազդում համային զգացողության վրա: Շատ հղիներ գանգատվում են բերանում տարօրինակ համից:

Համային տարօրինակությունները պարտադիր չէ, որ վտանգավոր լինեն, բոլորին է հայտնի թթվի նկատմամբ հղիների հակումը. Աղը և թթուն ուժեղացնում են արյան շրջանառությունը և օգնում օրգանիզմին հարմարվել փոփոխություններին:

Նոր ցանկություններն օրգանիզմի ազդանշաններն են` անբավարար, ոչ հավասարակշռված սննդին, վիտամինների, հանքային էլեմենտների պակասին:

Իսկ եթե տարօրինակ ցանկությունները կապված չեն սննդի հետ, ուրեմն պետք է անհանգստանալ:

Եթե հղին ցանկանում է որպես նախաճաշ ուտել կավիճ, ածուխ, կավ, ատամի մածուկ, պետք է  անպայման այդ մասին հայտնի բժշկին: Նրա հետ քննարկման արդյունքում հնարավոր է հասկանալ, թե ի՞նչ նյութերի պակաս ունի օրգանիզմը:

Այդ քմահաճույքները վերահսկել կարելի է որոշ մեթոդներով. առավոտյան անպայման  նախաճաշել և սրտխառնոցը կպակասի, հաճախ կատարեք ֆիզիկական վարժություններ, դա կարգավորում է ախորժակը: Հարկ է բարձր պահեք տրամադրությունը` բարձր ախորժակը հաճախ ի հայտ է գալիս վատ տրամադրության պատճառով: Քմահաճ ցանկությունները փորձեք բավարարել ոչ վնասակար միջոցներով. տորթի փոխարեն նախընտրելի է պատրաստել դարչինով եփած խնձորներ, յուղոտ կաթի փոխարեն` մածուն օգտագործել և այլն: Բայց ցանկությունները պետք է կատարել:

Սակայն եթե այդ ցանկությունները չափազանց արտահայտվածություն ունեն, օրինակ, անվերջ մսի օգտագործում, որը բոլորովին էլ ցանկալի չէ, ապա առկա սպիտակուցային պակասը պետք է լրացնել այլ մթերքներով` ձուկ, ընկուզեղեն, պանիր, բրինձ, հատիկավորներ` դրանց հաշվին պակասեցնելով մսեղենը: Իսկ երշիկեղենից պետք է հրաժարվել:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը