2020 Հուլ 20, Երկուշաբթի
Համարյա բոլոր կանայք հղիության ընթացքում գոնե մեկ անգամ ունենում են ինչ-որ անսովոր բան ուտելու ուժեղ ցանկություն: Դա լինում է առաջին և երրորդ եռամսյակներում, երբ արյան մեջ հորմոնների քանակը բավականին բարձր է, հատկապես էսթրոգենի, որի հետևանքով էլ օրգանիզմում քիմիական փոփոխություններ են առաջանում: Այդ հորմոնները մտնում են նաև թքի կազմի մեջ և ազդում համային զգացողության վրա: Շատ հղիներ գանգատվում են բերանում տարօրինակ համից:
Համային տարօրինակությունները պարտադիր չէ, որ վտանգավոր լինեն, բոլորին է հայտնի թթվի նկատմամբ հղիների հակումը. Աղը և թթուն ուժեղացնում են արյան շրջանառությունը և օգնում օրգանիզմին հարմարվել փոփոխություններին:
Նոր ցանկություններն օրգանիզմի ազդանշաններն են` անբավարար, ոչ հավասարակշռված սննդին, վիտամինների, հանքային էլեմենտների պակասին:
Իսկ եթե տարօրինակ ցանկությունները կապված չեն սննդի հետ, ուրեմն պետք է անհանգստանալ:
Եթե հղին ցանկանում է որպես նախաճաշ ուտել կավիճ, ածուխ, կավ, ատամի մածուկ, պետք է անպայման այդ մասին հայտնի բժշկին: Նրա հետ քննարկման արդյունքում հնարավոր է հասկանալ, թե ի՞նչ նյութերի պակաս ունի օրգանիզմը:
Այդ քմահաճույքները վերահսկել կարելի է որոշ մեթոդներով. առավոտյան անպայման նախաճաշել և սրտխառնոցը կպակասի, հաճախ կատարեք ֆիզիկական վարժություններ, դա կարգավորում է ախորժակը: Հարկ է բարձր պահեք տրամադրությունը` բարձր ախորժակը հաճախ ի հայտ է գալիս վատ տրամադրության պատճառով: Քմահաճ ցանկությունները փորձեք բավարարել ոչ վնասակար միջոցներով. տորթի փոխարեն նախընտրելի է պատրաստել դարչինով եփած խնձորներ, յուղոտ կաթի փոխարեն` մածուն օգտագործել և այլն: Բայց ցանկությունները պետք է կատարել:
Սակայն եթե այդ ցանկությունները չափազանց արտահայտվածություն ունեն, օրինակ, անվերջ մսի օգտագործում, որը բոլորովին էլ ցանկալի չէ, ապա առկա սպիտակուցային պակասը պետք է լրացնել այլ մթերքներով` ձուկ, ընկուզեղեն, պանիր, բրինձ, հատիկավորներ` դրանց հաշվին պակասեցնելով մսեղենը: Իսկ երշիկեղենից պետք է հրաժարվել:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»