«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Հղիության 39-րդ շաբաթ

Հղիության 39-րդ շաբաթ

2020 Հուլ 24, Ուրբաթ

Փոքրիկի հետ հանդիպմանը շատ քիչ ժամանակ է մնացել: Եթե Ձեզ մոտ ամեն բան պատրաստ է, պարզապես հանգստացեք: Իհարկե, այս ժամկետում արդեն դժվար է հանգիստ պատասխանել ընկերների և ծանոթների հարցերին, ովքեր  անընդհատ հետաքրքրվում են, թե ե՞րբ է ծնվելու երեխան:  Բայց աշխատեք չնյարդայնանալ: Թող հղիության  վերջին մի քանի օրը Ձեզ համար անցնեն թեթև և անհոգ:


ՊՏՂԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Այս ժամկետում երեխան կշռում է 3,2 կգ-ից ավելի, նրա հասակը մոտավորապես 48 սմ է: Երեխայի օրգանիզմի բոլոր համակարգերը պատրաստ են մոր մարմնից դուրս գործունեությանը: Արդեն ձևավորված են աղիների լորձաթաղանթի թարթիչները, որոնք օգնում են սննդին տեղաշարժվել մարսողական համակարգով: Կարգավորվում է կծկողականությունը՝ աղիներով տեղաշարժվում է առաջնային կղանքը՝ մեկոնիումը: Ստամքոսի գեղձերն արտադրում են ֆերմենտներ, որոնք անհրաժեշտ են սննդի մարսողության համար: Փոքրիկի ստամոքս-աղիքային համակարգում բացակայում են միայն մանրէները, որոնք պետք է նպաստեն սննդի յուրացմանը. նրանք մարսողական համակարգ կանցնեն մոր կաթի հետ:


ՄՈՐ ՎԻՃԱԿԸ

Նորմայում քաշի ավելացումը կազմում է 11,5-15 կգ: Այնուամենայնիվ, եթե սկզբնապես կինը հակվածություն է ունեցել գիրանալու, քաշի ավելացումը քիչ է լինում, իսկ եթե մինչև հղիությունը նիհար է եղել, ապա կարող է նորմայից ավելի քաշ ավելացնել: 39 շաբաթից հետո հղիների քաշը, սովորաբար, չի փոխվում մինչև ծննդաբերությունը: Պտուկներից կարող է խեժ արտադրվել:


Ի՞ՆՉ ԱՆԵԼ

  • Հրաժարվել ակտիվությունից

Քայլքը մաքուր օդում փոքրիկին կապահովի թթվածնով, ինչպես նաև նրան կօգնի տեղակայվել կոնքում:

  • Ձեռք բերել կերակրման համար հարմար կրծկալ, որը կպահպանի կրծքագեղձերի ձևը: Պետք են նաև հատուկ ներդիրներ կաթի հոսքի դեպքում:

Եթե դա դեռ չեք արել, այժմ հարմար ժամանակ է գնել կերակրման համար անհրաժեշտ սպիտակեղեն: Միայն հաշվի առեք, որ կաթը կուտակվելուց հետո կրծքագեղձերը կարող են մեծանալ չափերով, այդ պատճառով, համենայն դեպս մի գնեք շափից դուրս շատ իրեր:

  • Պատրաստ պահել ծննդատան համար պատրաստած պայուսակը, ինչպես նաև անհրաժեշտ փաստաթղթերը (փոխանակման քարտ, ծննդյան հավաստագիր, ծննդաբերության պայմանագիր):

Մոտ օրերին այն օգտագործելու շանսը դառնում է ավելի ու ավելի: Վստահ եղեք, որ ոչինչ չեք մոռացել` անհրաժեշտ իրերի ցուցակից:

  • Հանգստացեք, քանի որ հուզմունքը կստիպի կծկումներն ավելի սուր զգալ:

Հանգստություն պահպանելn անհրաժեշտ է ցանկացած իրավիճակում, իսկ հղիության վերջին շաբաթներին դա հատկապես կարևոր է:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Հուլ 12, Շաբաթ | Լուրեր

Արգանդափողերի կպումներ. լապարոսկոպիան՝ լավագույն լուծում. հարցազրույց Լիլիթ Սարգսյանի հետ

Կնոջ օրգանիզմում բազմաթիվ պրոցեսներ են տեղի ունենում, որոնք հանգեցնում են հիվանդությունների զարգացման՝ իրենց տարատեսակ հետևանքներով......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Նոյ 22, Ուրբաթ | Պացիենտների համար

ՈՒՁՀ հղիության ընթացքում. առավել հաճախ տրվող հարցեր

Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Ապր 11, Ուրբաթ | Մասնագետների համար

Կլինիկական դեպք. գիգանտ բազմահանգույց միոմայի հեռացում

Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը