2020 Նոյ 17, Երեքշաբթի
Ինչպես ավելի վաղ հաղորդվել է, COVID-19 հիվանդանալու ամենաբարձր ռիսկն ունեն ուռուցքով հիվանդները, տարեցները և քրոնիկական հիվանդություններ ունեցողները, ինչպիսիք են` դիաբետը, սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրները: Իսկ ինչպե՞ս է կորոնավիրուսն ազդում հղիության վրա:
Սոցիալական կայքում իր էջում Ուկրաինայի առողջապահության նախարարի նախկին պաշտոնակատար Ուլյանա Սուպրունը կատարել է հրապարակում, որտեղ ամեն ինչ բացատրել է:
Ներկա տվյալները ցույց են տալիս, որ հղիները, մյուսերի համեմատ, ավելի մեծ վտանգի չեն ենթարկվում: Այսինքն, նրանք ավելի հաճախ չեն հիվանդանում: Սակայն գրիպը և կորոնավիրուսային SARS-CoV վարակը հղիների համար ավելի մեծ ռիսկ են, քան մյուսների համար:
Ինչպե՞ս պետք է գործի հղին` կորոնավիրուսի կասկածի դեպքում:
Հարկ է ինքնուրույն չգնա հիվանդանոց, այլ հեռախոսով բժշկին հաղորդել ախտանիշների, շփումների և ճամփորդությունների մասին, եթե դրանք եղել են: Այնուհետև պետք է գործել ըստ բժշկի ցուցումների: Եթե վիճակը կրիտիկական է, զանգել շտապօգնություն:
Բժիշկը կարող է խորհուրդ տալ ինքնամեկուսանալ: Դա նշանակում է մնալ տանը, հաճախ օդափոխել տարածքը, օգտվել առանձին սպասքից, սրբիչներից և այլն:
Եթե հիվանդանոց կամ ծննդատուն այցելելու անհրաժեշտություն կա, ավելի լավ է նախապատվությունը տալ անձնական տրանսպորտին, և, անպայման, նախօրոք հաղորդել այցելության մասին:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»