2025 Նոյ 11, Երեքշաբթի
Անգամ նորմալ ընթացող հղիությունն, իսկական, սթրես է կնոջ օրգանիզմի համար: Այդ ֆոնի վրա բոլոր քրոնիկական հիվանդությունները հիշեցնում են իրենց մասին: Հղիության ժամանակ երիկամային քարերը դրա ցայտուն ապացույցն են:
Այդ ախտաբանությունը լուրջ վտանգ է մոր և պտղի համար: Սակայն դեռևս հղիության պլանավորման փուլում կատարված միզարտադրության օրգանների հետազոտությունն օգնում է խուսափել խնդիրներից:
Երիկամներում քարերի առաջացման գործոնները հղիության ժամանակ
Միզարտադրողական օրգաններում քարերի առաջացմանը նպաստող գործոնները լինում են ներքին և արտաքին: Կարևոր խթանիչ է ջրա-աղային փոխանակության խանգարումը: Սակայն կան հղիի օրգանիզմում քարերի առաջացման այլ պատճառներ ևս.
Քարերի առաջացման վտանգը մեծ է հատկապես հղիության վերջին եռամսյակում, երբ ապագա մոր մեծ որովայնը խանգարում է ակտիվ լինել: Այդ շրջանում, հորմոնալ ֆոնի անկայուն վիճակի պատճառով, երբեմն լինում են նյութափոխանակության խանգարումներ:
Այս ախտաբանության իրական վտանգը մոր և պտղի համար համառ ընթացող սրացումն է, մինչդեռ թույլ ընթացող ձևերն առողջության համար վտանգ չեն ներկայացնում:
Ինչո՞ւ է սրանում միզաքարային հիվանդությունը հղիության ժամանակ
Հղիության ժամանակ կնոջ մոտ հորմոնալ գործունեությունը նկատելիորեն ակտիվանում է, ինչը բերում է միզաքարային հիվանդության սրացման: Ահա թե ինչու երեխային սպասելը և երիկամային նոպաները հաճախ զուգահեռ գործընթացներ են:
Ապագա մոր օրգանիզմը սինթեզում է մեծ քանակի պրոգեսթերոն հորմոն, քանի որ այդ նյութի մեծ մակարդակը նորմալ հղիության պայման է:
Միզարտադրողական համակարգի օրգանների հյուսվածքներում առկա են պրոգեսթերոնի բազմաթիվ ռեցեպտորներ, այդ պատճառով, երբ նրա քանակն ավելանում է, միզուղիները լայնանում են և կորցնում առաձգականությունը՝ հեշտացնելով քարային գոյացությունների շարժումը: Այդ ընթացքում արգանդը շարունակում է չափերով աճել, ճնշում է միզուղիները և խանգարում մեզի ազատ հեռացումը:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կրծքագեղձերը ենթարկվում են փոփոխությունների՝ նախապատրաստվելով լակտացիային։ Ճիշտ խնամքը նպաստում է մաշկի ամբողջականության պահպանմանը...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»