2021 Հուն 11, Երկուշաբթի
Ի՞նչ է հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան վիրահատական միջամտություն է, որը թույլ է տալիս զննել արգանդի խոռոչը, իսկ որոշ դեպքերում կատարել նաև բուժական միջամտություն հատուկ սարքի՝ հիստերոսկոպի օգնությամբ: Գինեկոլոգիայում հիստերոսկոպիան կարևոր հետազոտություն է:
Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտկան կենտրոնում էնդոսկոպիան առաջին անգամ կիրառվել է 1980-ականների սկզբին:
Ի՞նչ է հիստերոսկոպը:
Հիստերոսկոպն տեսա-խոշորացույց է, որի օգնությամբ հնարավոր է մուտք գործել արգանդի խոռոչ և տեսնել նրա վիճակը: Հիստերոսկոպի տեսա-խոշորացույցը տարբեր չափերի է՝ սկսած 2-3 մմ-ից:
Ախտորոշիչ հիստերոսկոպները շատ բարակ են և կոչվում են օֆիսային, որովհետև վերջիներիս կիրառմամբ միջամտությունը կարելի է կատարել ամբուլատոր պայմաններում: Նրանց տրամագիծը կարող է կազմել մինչև 2-4 մմ:
Բուժական միջամտության համար նախատեսված հիստերոսկոպներն ավելի լայն տրամաչափի են, քանի որ վիրահատական միջամտության համար օգտագործվում են նաև այլ գործիքներ:
Ինչպե՞ս նախապատրաստվել հետազոտությանը:
Հատուկ նախապատրաստման կարիք չկա: Պարզապես և՛ ախտորոշիչ, և՛ բուժական հիստերոսկոպիայի դեպքում, կախված միջամտության ծավալից, կատարվում են համապատասխան հետազոտություններ: Դրանք այն բոլոր հետազոտություններն են, որոնք իրականացվում են ցանկացած վիրահատության ժամանակ:
Ինչպե՞ս է իրականացվում հիստերոսկոպիան:
Ախտորոշիչ միջամտությունը կարելի է կատարել առանց ցավազրկման, իսկ վիրահատական միջամտության ժամանակ՝ կախված վիրահատության ծավալից, տևողությունից, կատարվում է տեղային կամ ընդհանուր անզգայացում: Շատ կարևոր է այն իրականացնել՝ ելնելով դաշտանային ցիկլի շրջանից և առկա ախտաբանությունից: Միջամտությունը, մեծավ մասամբ, կատարվում է դաշտանի առաջին կեսին:
Ո՞ր դեպքերում է ցուցված հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան ցուցված է անպտղության, դիսֆունկցիոնալ արգանդային արյունահոսությունների ժամանակ, դաշտանային ցիկլի խանգարումների դեպքում, արգանդի խոռոչի ախտաբանությունների, ներարգանդային կպումների ժամանակ: Սուբմիկոզ միոմաների, պոլիպների դեպքում հիստերոսկոպիկ վիրահատության միջոցով կատարվում է կպումների անջատում` արգանդի խոռոչի ձևավորում, միոմաների, պոլիպների հեռացում, զարգացման արատների շտկում, լորձաթաղանթի հիպերպլազիաների դեպքում`աբլացիա կամ էնդրոմետրէկտոմիա` լորձաթաղանթի հետագա արյունահոսությունից խուսափելու համար:
Հիստերոսկոպիան կիրառվում է նաև արտամարմնային բեղմնավորման ժամանակ. Նախքան սաղմերի տեղադրումը, հիստերոսկոպով անպայման իրականացվում է արգանդի խոռոչի զննում և, միայն խնդիրների բացակայության դեպքում, կատարվում է սաղմի տեղադրում:
Ի՞նչ բարդություններով է հղի հիստերոսկոպիան:
Հիստերոսկոպիան նվազ ինվազիվ և անվտանգ միջամտություն է, սակայն, ինչպես բոլոր միջամտությունների, այնպես էլ տվյալ միջամտության ժամանակ, կարող են բարդություններ առաջանալ:
Որքանո՞վ է Ճշգրիտ հիստերոսկոպիան:
Հետազոտման ճշգրտությունը բավականին բարձր է:
Ի՞նչ հակացուցումներ ունի միջամտությունը:
Հակացուցում է հղիությունը:
Մանուալ թերապիան դա ձեռքերով հնարքների համակարգ է, որի օգնությամբ կարելի է բավական արդյունավետ կերպով ձերբազատվել...
Կարդալ ավելին»Արդյո՞ք հղիության ընթացքում ուլտրաձայնային հետազոտություններն (ՈՒՁՀ) անվտանգ են...
Կարդալ ավելին»Մարգարյան ծննդատան կանանց կոնսուլտացիա էր դիմել 5-րդ հղիությամբ, 15 շաբաթական ժամկետում բազմածին կին և վերցվել հաշվառման...
Կարդալ ավելին»