2021 Հուն 25, Ուրբաթ
Հղիության վերջին եռամսյակում պտղի վիճակի կարևոր ցուցիչներից է պտղի առաջադրությունը:
Երրորդ ուլտրաձայնային հետազոտության (ՈՒՁՀ) ժամանակ փոքրիկը, սովորաբար, որոշակի առաջադրություն է ընդունում, որը պահպանվում է մինչև ծննդաբերությունը: Հաճախ միմյանց հետ շփոթում են պտղի դիրքը և առաջադրությունը: Երեխայի ուղղաձիգ, հորիզոնական և թեք վիճակն` արգանդում, նրա դիրքերն են: Իսկ առաջադրությունը ցույց է տալիս, թե պտուղն իր մարմնի ո՞ր մասով է (գլխով, հետույքով) տեղավորված արգանդի ելքի մոտ: Ուշ շրջանում արդեն դժվար է այդ դիրքը փոխել, որովհետև շարժումների համար տարածությունը բավականին փոքրանում է: Եթե ծնվելիս պտուղը շրջվել է դեպի ելք` տոտիկներով, ծնկներով, հետույքով, թաթիկներով, մեջքով կամ գլխով, ապա հենց այդպես էլ կշարժվի ծննդաբերության ժամանակ:
Ելնելով առաջադրությունից, գինեկոլոգը որոշում է ծննդալուծման եղանակը՝ բնակա՞ն, թե՞ վիրահատական (կեսարյան հատում):
Որոշ առաջադրությունների ժամանակ բնական ճանապարհով ծննդաբերությունն անհնարին է:
Գլխային առաջադրություն
Պտղի ամենատարածված և ամենաճիշտ դիրքավորումը ուղղաձիգ դիրքն է՝ գլխային առաջադրությամբ: Փոքրիկն այդ դիրքն ընդունում է, որովհետև գլուխը մարմնի ամենածանր մասն է և երկրի ձգողականության օրենքի համաձայն այդպես նվազագույն էներգիա կծախսվի: Այդպիսի ծննդաբերություններն ընթանում են առանց միջամտության՝ բնական ճանապարհով: Բայց երբեմն երեխան հետ է շրջում գլուխը և առաջ է գալիս ճակատով կամ դեմքով: Այդ վիճակը գինեկոլոգի կողմից հայտնաբերվում է ծննդաբերության ընթացքում՝ հեշտոցային զննման ժամանակ, ինչը կարող է լուրջ բարդությունների պատճառ դառնալ, ուստի հաճախ կատարվում է կեսարյան հատում: Որոշ դեպքերում բժիշկն ընդունում է բնական ծննդալուծման որոշում` հաշվի առնելով նաև մի շարք պայմաններ՝ կոնքի չափը, պտղի չափերը և այլն:
Կոնքային առաջադրություն
Կոնքային առաջադրության ժամանակ պտուղը ելքի մոտ է հայտնվում հետույքով, կամ տոտիկներով: Այս առաջադրության տեսակներն են.
Նման առաջադրություն հանդիպում է 3% դեպքերում: Մինչև 37 շաբաթականը դեռևս հնարավորություն կա, որ փոքրիկը կարող է փոխել դիրքը: Դրա համար խորհուրդ է տրվում հատուկ մարմնամարզություն: Եթե պտուղը մնում է նույն դիրքում, նախքան ծննդաբերությունը հղին պետք է գտնվի ստացիոնար հսողության ներքո, կատարվեն համապատասխան հետազոտություններ, և որոշվի ծննդալուծման եղանակը:
Բնական ծննդաբերության համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները.
Ամեն դեպքում, պետք է պատրաստ լինել նաև կեսարյան հատման:
Կոնքային առաջադրությամբ բնական ճանապարհով ծննդաբերության ժամանակ կարող են լինել հետևյալ բարդությունները՝ պորտալարի արտանկում, ճնշում՝ արդյունքում պտղի ասֆիքսիա, պարանոցի և ողնուղեղի վնասում` գլխի դեպի հետ դիրքի ի դեպքում, ուսահոդի վնասում: Ներկայում նման դեպքերում բնական ծննդալուծում գրեթե չի կատարվում:
Միջաձիգ և թեք առաջադրություններ
Այս առաջադրության ժամանակ պտղի դիրքը միջաձիգ է (լայնակի) կամ թեք` արգանդի նկատմամբ 45 աստիճան: Այս տարբերակը հազվադեպ է հանդիպում: Նման դեպքերում ելքի մոտ պտուղը հայտնվում է ուսով, թաթիկով, մեջքով: Ծննդալուծման մոտեցումը միայն վիրահատական է:
Սխալ դիրքերի պատճառները
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»