2021 Օգս 12, Հինգշաբթի
Տղամարդու վերարտադրողական առողջության գնահատման կարևոր ցուցանիշ է սպերմատոզոիդների խտությունը, որը սերմնահեղուկի մեկ մլ-ում տղամարդու սեռական բջիջների քանակն է: Նորմալ խտությունը 1 մլ-ում 15 մլն-ից ոչ պակաս բջիջների առկայությունն է: Եթե սպերմատոզոիդները դրանից քիչ են, ապա դա խոսում է օլիգոզոոսպերմիայի մասին, իսկ եթե բջիջները բացակայում են՝ ազոոսպերմիայի: Երկուսն էլ ախտաբանություն են:
Օլիգոզոոսպերմիան հանդիպում է և՛ առանձին շեղում, և՛ զուգակցված այլ շեղումների հետ. սպերմատոզոիդների ձևի (տերատոզոոսպերմիա), շարժունակության (ասթենոզոոսպերմիա): Նման զուգակցումն անվանվում է օլիգոասթենոտերատոզոոսպերմիա (ՕԱՏ) համախտանիշ:
Խտության նվազման պատճառները
Ամենատարածված պատճառը հետազոտությանը սխալ նախապատրաստվելն է: Հետազոտությունից առաջ տղամարդը պետք է մի քանի օր բացառի սեռական կյանքը, չօգտագործի ալկոհոլ և չհաճախի սաունա: Հակառակ դեպքում ստիպված կլինի կրկնել հետազոտությունը:
Պատճառը պարզելու համար միայն սպերմոգրաման քիչ է. հնարավոր է ախտաբանության պատճառը վարակն է կամ միզասեռական օրգանների վնասվածքը, հորմոնալ ֆոնի խանգարումը, գենետիկ շեղումները և այլն: Օրինակ, օլիգոզոոսպերմիան հաճախ հանդիպում է վարիկոցելեի ժամանակ (սերմնածորանի երակների վարիկոզ լայնացում):
Սպերմատոզոիդների խտության խիստ իջեցումը կոչվում է ՕԱՏ համախտանի, երբ խտությունը քիչ է 1 մլն/մլ-ում: Այն հաճախ հանդիպում է գենետիկ անոմալիաների և սերմնածորանների անանցանելիության ժամանակ: Այդ պատճառով խիստ արտահայտված օլիգոզոոսպերմիայի դեպքում երբեմն խորհուրդ է տրվում կարիոտիպավորում իրականացնել ՝ որոշելու քրոմոսոմների թվի և կառուցվածքի փոփոխությունները:
Սպերմատոզոիդի խտության իջեցման պատճառը հայտնաբերելու համար պետք է դիմել մի քանի բժիշկների՝ վերարտադրողաբանի, ուրոլոգ-անդրոլոգի:
Բուժումը
Բուժման համար կարևոր է ախտաբանության պատճառի պարզումը: Օրինակ, վարիկոցելեյի դեպքում վիրահատությունը լավացնում է սպերմոգրամայի ցուցանիշները, իսկ որոշ էնդոկրին խանգարումներ կարելի է հորմոնների օգնությամբ կարգավորել:
Եթե չի հաջողվում խնդիրը կարգավորել, կարելի է իրականացնել արտամարմնային հղիություն: Ազոոսպերմիայի ժամանակ սերմնածորանների անանցանելիության պատճառով արտամարմնային հղիությունը կարող է դառնալ խնդրի լուծման միակ տարբերակը: Այդ դեպքում էմբրիոլոգն ընտրում է լավագույն սպերմատոզոիդը և բարակ ասեղի օգնությամբ այն ներդնում է ձվաբջջի մեջ:
Հունիսի 1-ին Մարգարյան ծննդատան բակը լցված կլինի ժպիտներով, խաղերով և երաժշտությամբ՝ հատուկ փոքրիկների համար, ովքեր լույս աշխարհ են եկել...
Կարդալ ավելին»Ինչպե՞ս հասկանալ ընտանիքում կա գենետիկ հիվանդություն ունեցող երեխայի ծնվելու ռիսկ։ Եթե ընտանիքում կան ժառանգական հիվանդություններ, բնածին արատներ կամ կրկնվող...
Կարդալ ավելին»60 տարեկան բուժառուն դիմել էր Մարգարյան ծննդատուն՝ գանգատվելով ցավոտ և դժվարացած միզարձակումից, աճուկային շրջանում սուր ցավերից...
Կարդալ ավելին»