2021 Սեպ 10, Ուրբաթ
Տղամարդու վերարտադրողական գործունեության ամենակարևոր ցուցանիշը սպերմատոզոիդների շարժունակությունն է, որը որոշվում է սպերմագրամայի օգնությամբ:
Տղամարդու սեռական բջիջները՝ սպերմատոզոիդները, պետք է արագ շարժվեն, որպեսզի կարողանան բեղմնավորել ձվաբջիջը: Եթե սպերմատոզոիդների մեծ մասի շարժունակությունը ցածր է, ապա բեղմնավորման հնարավորությունը ևս խիստ ցածր է:
Սպերմատոզոիդների շարժման համար պատասխանատու են վզիկում տեղակայված միտոխոնդրիաները, որոնք նրանց ապահովում են էներգիայով: Դրանց շնորհիվ սեռական բջջի պոչը տատանումներով շարժվում է դեպի ձվաբջիջ:
Սպերմատոգրամման պարզում է սպերմատոզոիդների վիճակը:
Նրանք բաժանվում են երեք խմբի.
Սպերմատոզոիդների շարժունակության խանգարումն անվանում են ասթենոզոոսպերմիա: Դրա ժամանակ սերմնահեղուկում առկա են 38-42 տոկոսից պակաս պրոգրեսիվ շարժուն և ոչ պրոգրեսիվ շարժուն սպերմատոզոիդներ:
Ասթենոզոոսպերմիան կարող է զուգակցվել սերմնահեղուկի այլ ախտաբանությունների հետ, օրինակ, տերատոզոոսպերմիայի՝ սպերմատոզոիդների ձևի փոփոխության հետ: Գոյություն ունի օլիգոասթենոտերատոզոոսպերմիա (ՕԱՏ) համախտանիշ, որը օլիգոզոոսպերմիայի (սպերմատոզոիդների ցածր խտություն), ասթենոզոոսպերմիայի և տերատոզոսպերմիայի համակցումն է:
Սպերմատոզոիդների շարժունակության իջեցման պատճառները
Ասթենոզոոսպերմիան որոշակի պատճառներ չունի: Կան անբարենպաստ գործոններ, որոնք վատացնում են սերմնահեղուկի որակը: Դրանք են՝ ավելորդ քաշը, ծխելը, թմրանյութերի օգտագործումը և վատ էկոլոգիան:
Ասթենոզոոսպերմիան կարող է լինել միզասեռական հիվանդությունների՝ սերմնածորանների անանցանելիության, վարակների (խլամիդիոզ և այլն) և գենետիկ անոմալիաների ժամանակ:
Իրական պատճառները հայտնաբերելու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ սերմնահեղուկի որակի վրա ազդում է սնունդը: Սպերմատոգրաման լավ արդյունք է տվել նրանց մոտ, ովքեր սննդակարգում շատ պանիր և կաթ են օգտագործել: Դրական է ազդում նաև անտիօքսիդանտ L-կարնիտինը:
Ինչպե՞ս լավացնել սպերմատոզոիդների շարժունակությունը
Եթե ասթենոզոոսպերմիայի պատճառը հիվանդությունն է՝ նշանակվում է համապատասխան բուժում: Վարիկոցելեի ժամանակ իրականացվում է վիրահատություն, իսկ սեռական ուղիներով փոխանցվող վարակների դեպքում նշանակվում են հակաբիոտիկներ: Բուժումից հետո հարկ է սպերմոգրաման կրկնել:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»