«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Արյան հետազոտություն հղիության հայտնաբերման համար

Արյան հետազոտություն հղիության հայտնաբերման համար

2021 Նոյ 17, Չորեքշաբթի

Մարդու խորիոնիկ գոնադոտրոպինը (ՄԽԳ` hCG) հղիության ժամանակ պլացենտայում արտադրվող հորմոն է: Նրա գործառույթն է է ապահովել պրոգեստերոնի սինթեզը դեղին մարմնում` հղիության առաջին շաբաթների ընթացքում (այնքան ժամանակ, մինչև պրոգեստերոնն սկսի արտադրվել պլացենտայում):

ՄԽԳ հետազոտությունն իրականացվում է հղիության վաղ հայտնաբերման նպատակով: Հղիների մոտ ՄԽԳ-ն արյան մեջ կազմում է  > 30 միլիՄ/մլ:  5-25 միլիՄ/մլ-ի դեպքում պատասխանն անորոշ է: Այդ դեպքում անալիզը պետք է կրկնել մի քանի օր անց:

Տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ ՄԽԳ-ն < 5 միլիՄ/մլ է:

Նորմալ հղիության ժամանակ ՄԽԳ-ն արյան մեջ հայտնվում է արդեն բեղմնավորումից 5-7 օր անց: Առաջին եռամսյակի ընթացքում նրա մակարդակը ակտիվ աճում է (կրկնապատկվում է 48-72 ժամը մեկ) և հասնում է առավելագույնի հղիության մոտավորապես 7-11 շաբաթում (մինչև 300000 միլիՄ/մլ):  Վերջին եռամսյակում ՄԽԳ-ի մակարդակը նվազում է առավելագույն քանակի մոտավորապես մեկ քառորդը և այդպես պահպանվում մինչև ծննդաբերությունը:

Ծննդաբերությունից հետո՝ 2-3 շաբաթվա ընթացքում, ՄԽԳ-ն իջնում է մինչև այն մակարդակը, որն առկա էր նախքան հղիությունը (< 5 միլիՄ/մլ): Եթե 3 շաբաթից այն չի հասնում այդ մակարդակին, պատճառը կարող է լինել պլացենտայի առկայությունն` արգանդում:

ՄԽԳ հետազոտություն կատարվում է նաև արտարգանդային հղիությունն ախտորոշելու և պտղի մոտ բնածին արատների վտանգը պարզելու նպատակով:

ՄԽԳ-ի բարձր մակարդակ տղամարդկանց և ոչ հղի կանանց մոտ վկայում է ուռուցքի առկայության մասին:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը