2021 Նոյ 08, Երկուշաբթի
Խոսենք կրծքով կերակրելու առավելությունների մասին:
Կրծքով սնուցման առավելություններն են.
• իմունաբանական (պաշտպանում է նորածնին վարակներից),
• հակաալերգիկ,
• դյուրամարս է և բավարարում է նորածնի օրգանիզմի բոլոր պահանջները,
• հոգեբանական` ձևավորվում է մոր և նորածնի կապը,
• նպաստում է արգանդի կծկմանը,
• անվճար է,
• որոշ չափով հակաբեղմնավորիչ մեթոդ է:
Ինչպիսի՞ն է նորածնի կերակրման ռեժիմը:
Երեխան պետք է կերակրվի ըստ պահանջի՝ առնվազն ութ անգամ 24 ժամվա ընթացքում՝ և´ ցերեկը, և´ գիշերը: Գիշերային կերակրումները ևս շատ կարևոր են, քանի որ կաթնարտադրությանը նպաստող հորմոն պրոլակտինն ավելի մեծ քանակությամբ արտադրվում է գիշերային կերակրումների ընթացքում:
Փոքրիկին պետք է մոտեցնել կրծքին, երբ կան քաղցի նշաններ` բաց բերան, կուրծք փնտրելու շարժումներ, անհանգստություն:
Կերակրումը պետք է դադարեցնել, երբ երեխան այլևս չի ցանկանում ուտել: Յուրաքանչյուր կերակրման ժամանակ անհրաժեշտ է նրան մոտեցնել նախորդ կերակրմանը չօգտագործված կրծքին, իսկ մեկ կերակրման ընթացքում շարունակել կերակրել նույն կրծքով՝ մինչև նրա դատարկվելը, որպեսզի երեխան ստանա նաև ճարպերով ավելի հարուստ հետին կաթը: Կարիք չկա որևէ լրացուցիչ հեղուկներով զբաղեցնել փոքրիկի ստամոքսում կաթի համար նախատեսված տարածքը, այդ թվում՝ ջրով և արհեստական կաթնախառնուրդով:
Ինչպե՞ս հասկանալ սննդի անբավարարությունը:
Նորածնի սնուցման անբավարարության մասին կարելի է պարզել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ նշաններով: Օբյեկտիվ են համարվում, եթե երեխան երկու շաբաթականում դեռ չի վերականգնել ծնված քաշը, իսկ մարմնի զանգվածի ավելացումը մեկ ամսում է 500 գրամից պակաս է:
Անբավարար սնուցման սուբյեկտիվ նշաններն են՝ հաճախակի և տևական կերակրման պահանջը, լացը, անհանգստությունը, որոնք պահպանվում են կերակրումից հետո, պինդ կղանքը և քանակի պակասելը, մեզի քիչ հաճախականությունը (6 անգամից պակաս), սուր հոտը, մուգ դեղին գույնը, ծննդատանը գտնվելու ընթացքում ծնված քաշի 10%-ից ավելի կորուստը:
Ինչպե՞ս կարգավորել սննդի անբավարարությունը:
Հիշատակած նշանների առկայությունը պայմանավորված է կերակրման հետ կապված տեխնիկական խնդիրներով՝ անհրաժեշտ է շտկել դրանք, եթե պայմանավորված է անբավարար կաթնարտադրությամբ, պետք է մայրիկին խորհուրդ տալ կթելու միջոցով նույնպես խթանել կաթնարտադրությունը:
Օբյեկտիվ անհրաժեշտության դեպքում միայն կարելի է խորհուրդ տալ արհեստական կաթնախառնուրդով լրացնել կերակրումները:
Եթե երեխան կերակրվում է կրծքի կթած կաթով կամ արհեստական կաթնախառնուրդով, այն պետք է լինի մարմնի ջերմաստիճանին համապատասխան:
Որքանով է նպատակահարմար ծծակի օգտագործումը:
Ծծելը, բացի կերակրվելուց, նաև հանգստացնող միջոց է երեխայի համար: Սակայն ծծակը և կուծքը ծծելու մեխանիզմները տարբերվում են, և, քանի դեռ երեխան չի սովորել ճիշտ կուրծք ուտել, ցանկալի է հետաձգել ծծակի կիրառումը:
Ծծակով հանգստացնելու պարագայում անգամ պետք է այն տրվի կարճ ժամանակով, իսկ քնած ժամանակ, առհասարակ, կարիք չկա ծծակը թողնել երեխայի բերանում:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»