2022 Մար 14, Երկուշաբթի
Ֆիբրոկիստոզ մաստոպաթիան (ՖԿՄ) կաթնագեղձերի բարորակ հիվանդություն է, որը կապված է գեղձի հյուսվածքների ախտաբանական աճով և շարակցական ու էպիթելիար կոմպոնենտների հարաբերակցության խանգարմամբ: Ներկայում ՖԿՄ-ն խիստ տարածված հիվանդություն է:
Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ՝ դիֆուզ և հանգուցային:
Հիվանդությունն սկսում է կաթնագեղձերում փոքրիկ (1-2 մմ) հանգույցների (կամ կիստաների) կամ թելերի (դիֆուզ ձև) առաջացմամբ: Հետագայում այդ ֆոնի վրա կարող են հայտնվել խոշոր հանգույցներ (հանգուցային ձև) և անգամ ուռուցքներ (ֆիբրոադենոմա, սարկոմա, քաղցկեղ):
Մաստոպաթիայի հիմնական պատճառը հորմոնալ ֆոնի խանգարումն է: Հետազոտությունների իրականացման մեջ կարևորվում են սեռական, վահանագեղձի և հիպոֆիզի (պրոլակտին) հորմոնները: Հարկ է նշել, որ որոշ հորմոնների քննություն կատարում են դաշտանային ցիկլի որոշ օրերի: Լյարդի և երիկամների խնդիրներն ուղեկցվում են արյան մեջ հորմոնների երկարատև ներկայությամբ, և բարձրանում է նրանց ազդեցությունը կաթնագեղձերի վրա: Դա բացառելու համար իրականացվում է արյան կենսաքիմիական հետազոտություն: Ախտաբանություն հայտնաբերելու դեպքում բուժման մոտեցումը որոշվում է մի քանի մասնագետների կողմից (գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, գաստրոէնտերոլոգ):
Բուժման արդյունավետությունը կախված է նաև մաստոպաթիայի վաղ հայտնաբերումից:
Մաստոպաթիայի զարգացմանը նպաստում են սննդակարգը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, սթրեսները, ճարպակալումը, շաքարային դիաբետը:
Կրծքագեղձերի ցանկացած փոփոխության դեպքում (կոշտացում, ցավ, ձևի փոփոխություն, արտադրություն` պտուկներից) պետք է դիմել ուռուցքաբան-մամոլոգի:
Կոշտացումները կարող են լինել.
Ախտորոշումը
Եթե հայտնաբերվում են մաստոպաթիայի դիֆուզ ձևերը՝ նշանակվում է կոնսերվատիվ բուժում 3-6 ամսյա կուրսերով՝ կախված առաջացած խնդրի փուլից:
Արդյունքի համար կարևոր է նաև բժշկի նշանակած սննդակարգը:
Եթե հանգուցային տեսակն է, սկզբում որոշվում է նրա բնույթը՝ բարորակ, չարորակ լինելը: Դրա համար ՈՒՁՀ հսկողությամբ կատարվում է պունկցիա:
Միջամտությունը տևում է 5 րոպե:
Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ ուռուցք է: Բուժումը միայն վիրահատական է՝ հեռացվում է ուռուցքը: Հիվանդանոցում բուժառուն մնում է մեկ օրից ոչ ավելի: Կարերը հեռացվում են 7-10-րդ օրը: Այնուհետև՝ 1, 3, 6 ամիս անց, իրականացվում են կրծքագեղձերի ստուգողական ՈՒՁՀ-ներ:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»