«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Ֆիբրոկիստոզ մաստոպաթիա

Ֆիբրոկիստոզ մաստոպաթիա

2022 Մար 14, Երկուշաբթի

Ֆիբրոկիստոզ մաստոպաթիան (ՖԿՄ) կաթնագեղձերի բարորակ հիվանդություն է, որը կապված է գեղձի հյուսվածքների ախտաբանական աճով և շարակցական ու էպիթելիար կոմպոնենտների հարաբերակցության խանգարմամբ: Ներկայում ՖԿՄ-ն խիստ տարածված հիվանդություն է:

Տարբերում են մաստոպաթիայի երկու տեսակ՝ դիֆուզ և հանգուցային:

Հիվանդությունն սկսում է կաթնագեղձերում փոքրիկ (1-2 մմ) հանգույցների (կամ կիստաների) կամ թելերի (դիֆուզ ձև) առաջացմամբ: Հետագայում այդ ֆոնի վրա կարող են հայտնվել խոշոր հանգույցներ (հանգուցային ձև) և անգամ ուռուցքներ (ֆիբրոադենոմա, սարկոմա, քաղցկեղ):

Մաստոպաթիայի հիմնական պատճառը հորմոնալ ֆոնի խանգարումն է: Հետազոտությունների իրականացման մեջ կարևորվում են սեռական, վահանագեղձի և հիպոֆիզի (պրոլակտին) հորմոնները: Հարկ է նշել, որ որոշ հորմոնների քննություն կատարում են դաշտանային ցիկլի որոշ օրերի: Լյարդի և երիկամների խնդիրներն ուղեկցվում են արյան մեջ հորմոնների երկարատև ներկայությամբ, և բարձրանում է նրանց ազդեցությունը կաթնագեղձերի վրա: Դա բացառելու համար իրականացվում է արյան կենսաքիմիական հետազոտություն:  Ախտաբանություն հայտնաբերելու դեպքում բուժման մոտեցումը որոշվում է մի քանի մասնագետների կողմից (գինեկոլոգ, էնդոկրինոլոգ, ուրոլոգ, գաստրոէնտերոլոգ):

Բուժման արդյունավետությունը կախված է նաև մաստոպաթիայի վաղ հայտնաբերումից:

Մաստոպաթիայի զարգացմանը նպաստում են սննդակարգը, ալկոհոլի օգտագործումը, ծխելը, սթրեսները, ճարպակալումը, շաքարային դիաբետը:

Կրծքագեղձերի ցանկացած փոփոխության դեպքում (կոշտացում, ցավ, ձևի փոփոխություն, արտադրություն` պտուկներից) պետք է դիմել ուռուցքաբան-մամոլոգի:

Կոշտացումները կարող են լինել.

  • կիստաներ,
  • մաստոպաթիայի հանգուցային ձևեր,
  • բարորակ ուռուցքներ՝ ֆիբրոադենոմա, լիպոմա,
  • չարորակ ուռուցքներ՝ սարկոմա, քաղցկեղ,
  • հարկ է չբացառել նաև վարակային բորբոքային գործընթացները:

Ախտորոշումը

  • Անամնեզ, գանգատներ, ի հայտ գալու ժամանակը, հնարավոր պատճառները (հարված, բորբոքային խնդիրներ), ժառանգականություն (ուռուցքներ ազգականների մոտ)
  • Արտաքին զննում և պալպացիա
  • Կրծքագեղձերի ՈՒՁՀ  և մամոգրաֆիա
  • Արյան կլինիկական հետազոտություն, օնկոմարկերներ:

Եթե հայտնաբերվում են մաստոպաթիայի դիֆուզ ձևերը՝ նշանակվում է կոնսերվատիվ բուժում 3-6 ամսյա կուրսերով՝ կախված առաջացած խնդրի փուլից:

Արդյունքի համար կարևոր է նաև բժշկի նշանակած սննդակարգը:

Եթե հանգուցային տեսակն է, սկզբում որոշվում է նրա բնույթը՝ բարորակ, չարորակ լինելը: Դրա համար ՈՒՁՀ հսկողությամբ կատարվում է պունկցիա:

Միջամտությունը տևում է 5 րոպե:

Ֆիբրոադենոման կրծքագեղձի բարորակ ուռուցք է: Բուժումը միայն վիրահատական է՝ հեռացվում է ուռուցքը: Հիվանդանոցում բուժառուն մնում է մեկ օրից ոչ ավելի: Կարերը հեռացվում են 7-10-րդ օրը: Այնուհետև՝ 1, 3, 6 ամիս անց, իրականացվում են կրծքագեղձերի ստուգողական ՈՒՁՀ-ներ:

+374 60 68 58 48

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2025 Նոյ 15, Շաբաթ | Լուրեր

Աշխատանքի հնարավորություն «Մարգարյան ծննդատուն» ՓԲԸ-ում

Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 03, Չորեքշաբթի | Պացիենտների համար

Ատամների առողջությունը հղիության ընթացքում

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող  փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2025 Դեկ 02, Երեքշաբթի | Մասնագետների համար

Մարգարյան ծննդատանն իրականացվել է օրգանպահպանողական վիրահատություն

Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......

Կարդալ ավելին»

«ՄԱՐԳԱՐՅԱՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ» Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը