2022 Հուն 06, Երկուշաբթի
Ապագա մայրերի հուզական վիճակի փոփոխությունները փոխկապակցված են մի շարք գործոնների և պատճառների հետ.
Տարբեր ժամկետներում կարող են լինել տարբեր հուզական ռեակցիաներ:
Առաջին եռամսյակը «մերկ նյարդերի» ժամանակաշրջանն է: Օրգանիզմում հորմոնների փոթորիկ է, հույզերն իրենց գագաթակետին են, և ոչ միշտ են դրանք դրական: Կինը գիտակցում է իր կյանքի կտրուկ փոփոխությունը, բայց լիարժեք չի հասկանում դա: Նրան այս շրջանում տանջում են տարբեր վախեր: Որոշ կանայք հղիությունը հաստատող թեստի երկու գծիկը տեսնելուն պես ամենաշատը սկսում են վախենալ գիրանալուց, հիվանդ երեխայի ծննդից, ծննդաբերությանը չդիմանալուց և այլն:
Ի՞նչ է առաջարկվում.
Երկրորդ եռամսյակը երջանիկ սպասման ժամանակաշրջան է: Բացասական հույզերը պակասել են, հորմոնալ վերափոխումներն ավարտված են, իսկ գիտակցումը, որ Ձեր ներսում նոր կյանք է բաբախում, այլևս տագնապ չի առաջացնում: Այս շրջանում կինը ձեռք է բերում ինքնավստահություն և սկսում է վայելել իր վիճակի ամբողջ հմայքը:
Առաջարկվում է.
Երրորդ եռամսյակը ներամփոփման շրջան է: Հղիին դադարում են հետաքրքրել դեռ վերջերս կարևոր թվացող շատ երևույթներ, ձգտումներ, կարիերա, տարբեր մարդկանց հետ հարաբերություններ: Արդեն ամենակարևորը նրա ներսում կատարվողն է, օր-օրի զարգացող մանկիկի ամենաչնչին շարժումն անգամ:
Երեխան դառնում է կյանքի իմաստ:
Այս շրջանը հեշտերից չէ՝ հոգնածությունը և հուզական լարվածությունը գնալով աճում են. կինը նորից կարող է վախեր և տագնապներ ապրել, նա անհամբեր է և օրերն է հաշվում, թե երբ կկարողանա վերջապես գրկել իր մանկիկին:
Անհրաժեշտ է.
Ցանկացած հղի կնոջ հուզական վիճակում հենարան և ուշադրություն է պետք. բավական է ամուսինը թեյ մատուցի, գրկի և զրուցի նրա հետ, և բացասական հույզերի հետքն էլ չի մնա: Եթե մտերիմների ուշադրությունը բավարար չէ, անհրաժեշտ է տագնապների վերաբերյալ խորհրդակցել մանկաբարձ-գինեկոլոգի հետ, իսկ կպչուն վախերի դեպքում պետք է դիմել հոգեբանի:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»