Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն
Հոդվածներ Պացիենտների համար | Կեղծ հղիություն

Կեղծ հղիություն

2022 Հուն 20, Երկուշաբթի

Կեղծ հղիությունը բժիշկների կողմից նկարագրվել է դեռևս Հիպոկրատի ժամանակներից: Լատիներեն այն անվանվում է «pseudocyesis»: Ընդ որում, այդ ժամանակ կինը զգում է հղիության բոլոր նշանները, սակայն, իրականում, հղիություն գոյություն չունի: Հաճախ նման վիճակը դիտվում է տպավորվող, կասկածամիտ, չափազանց զգայուն կանանց մոտ:

Կեղծ հղիությունը կարող է լինել նաև այն կանանց մոտ, ովքեր շատ են ցանկանում երեխա ունենալ: Կարող է և հակառակը լինել՝ զարգանալ մայրանալու վախի պատճառով: Դիտվում է նաև այն դեպքերում, երբ կինը երկար տարիներ տառապում է անպտղությամբ և այդ կապակցությամբ բուժվում է:

Հուսահատության հասնելով` նա սկսում է ներշնչանքով զգալ հղիության այնքան երազելի նշանները:

Կեղծ հղիության պատճառ կարող է լինել հորմոնալ հավասարակշռության խախտումը:

Երկարատև, պարբերական սթրեսներն օրգանիզմին ստիպում են հիպոֆիզի հորմոնների գերարատադրություն, ինչպիսին լինում է իրական հղիության ժամանակ:

Կեղծ հղիության վիճակ է ստեղծվում նաև, երբ արգանդի կամ կրծքագեղձերի թերզարգացման դեպքում նշանակվում է հորմոնալ բուժման երկարատև կուրս, որի հետևանքով դիտվում է դաշտանային ցիկլի խանգարում, և այդ դադարներն ընկալվում են որպես հղիություն:

Կեղծ հղիության հիմնական նշաններն են.

  • առավոտկան սրտխառնոց կամ փսխում,
  • հոտերի նկատմամբ զգայունության բարձրացում, փոխվում է համային ընկալումը,
  • տրամադրության փոփոխականություն,
  • հազվադեպ` անգամ զգում են բացակա «պտղի» շարժումները

Սրանք կասկածելի նշաններ են, որոնք նկարագրում է կինը: Բայց վիճակն ավելի համոզիչ է դառնում, երբ դրանց միանում են հնարավոր այլ նշաններ.

  • դաշտանի երկարատև դադարներ,
  • կրծքագեղձերի մեծացում և կոշտացում, երբեմն նաև` պտուկների շրջանում պիգմենտացիա,
  • հնարավոր է խեժի արտադրություն` կրծքագեղձերից,
  • որովայնը կարող է մեծանալ չափերով:

Կեղծ հղիության վիճակը հաճախ այնքան նման է իրական հղիության, որ կինը դրանում լինում է չափազանց վստահ:

Ամենազարմանալին այն է, որ մեզում ՄԽՀ (մարդու խորիոնային հոնադոտրոպին) թեստը նույնպես կարող է դրական լինել, որը կարող է բարձր լինել նաև կոնքի օրգանների կիստայի, ուռուցքների և այլ հիվանդությունների ժամանակ:

Երբեմն հղիության թեստն է դրական և կարող է արտահայտվել երկու գծիկով: Դա հնարավոր է, երբ անպտղության բուժման համար կինը ստանում է ՄԽՀ պարունակող դեղեր: Դրա պատճառ կարող են լինել նաև այլ իրավիճակներ, օրինակ, երբ թեստը հին է և փչացած:

+374 10 53 06 41

Վերջին թարմացումներ

Կարդալ ավելին»
2024 Ապր 08, Երկուշաբթի | Լուրեր

Սեմինարներ՝ «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում մեկնարկել է «Արտասեռային հիվանդություններ և հղիություն» թեմայով սեմինարների շարքը...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Ապր 02, Երեքշաբթի | Պացիենտների համար

Հղիության ընթացքում վտանգավոր նշանները․ ե՞րբ դիմել բժշկի խորհրդատվությանը

Հղիության ընթացքում պետք է դիմել բժշկի խորհրդատվությանը, եթե առկա են...

Կարդալ ավելին»
Կարդալ ավելին»
2024 Մար 21, Հինգշաբթի | Մասնագետների համար

Կլինիկական դեպք․ գիգանտ միոմայի բարեհաջող հեռացում

Մոր և մանկան առողջության պահպանման ԳՀԿ էր դիմել  29 տ. կին, ում մոտ ախտորոշվել էր գիգանտ միոմա։ Նա Կանադայից էր, համացանցով փնտրել և ընտրել էր...

Կարդալ ավելին»

Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն

Հետևե՛ք մեզ

Սոցցանցերում

Կապ

Խորհրդատվություն

Ին՞չ են ասում մեր հաճախորդները...

Թողեք Ձեր կարծիքը




Ինչպե՞ս կգնահատեք մեր ծառայությունը