2025 Հոկ 06, Երկուշաբթի
Հղի կնոջ օրգանիզմում տեղի են ունենում մի շարք հորմոնալ և հեմոդինամիկ փոփոխություններ: Փոխվում է եղջրաթաղանթը, սնուցող արցունքաթաղանթի կազմությունը, որը կարող է լուսավախության և աչքի չորության պատճառ դառնալ:
Երբեմն առաջանում է կարճատեսության ուժեղացում՝ կապված եղջրաթաղանթի հաստացման հետ: Այս փոփոխությունն անցնում է ծննդաբերությունից հետո` մի քանի ամսվա ընթացքում:
Հղիության ժամանակ հանդիպող աչքի հազվադեպ բարդություններից է կոնվերգենցիայի խանգարումը՝ ակոմոդացիայի վատացման հետ համատեղ: Սրանք նույնպես ժամանակավոր են և երեխայի ծնվելուց շաբաթներ անց անհետք անցնում են:
Պետք է խիստ ուշադիր լինեն հատկապես ակնաբույժը և մանկաբարձ-գնեկոլոգը՝ հղիության ծանր բարդությունների՝ հեստոզների, պրեէկլամպսիայի և էկլամպսիայի ժամանակ, որոնց 30-100 տոկոս դեպքերում աչքի կողմից փոփոխություններ են դիտվում:
Ռիսկի խմբում են կարճատեսություն, ակնահատակի փոփոխություններ (պերիֆերիկ վիտրեո խորիոռետինալ դիստրոֆիա` ՊՎԽՌԴ) ունեցող և հատկապես շաքարային դիաբետով հիվանդ հղիները:
Նման դեպքերում ծննդալուծումը որոշվում է անհատականորեն և ոչ թե միոպիայի վիճակից, այլ ՊՎԽՌԴ-ի առկայությունից ու աստիճանից ելնելով:
Բոլոր հղիներն այդ կապակցությամբ հղիության 12-14 շաբաթականում պետք է այցելեն ակնաբույժին: Ծննդալուծմանը դիմելու խնդիրը վերջնականապես որոշվում է 35-37 շաբաթականում՝ ակնաբույժի հետազոտությունից հետո:
Ցանցենու լազերային կոագուլացիան հղիության ժամանակ
ՊԲԽՌԴ առկայության դեպքում՝ հղիի համաձայնությամբ, անհրաժեշտ է իրականացնել ցանցենու լազերային կոագուլացիա: Դրա հիմնական նպատակն է դիստրոֆիայի տարածքի սահմանափակումը, ինչը կարող է զարգանալ և առաջացնել ցանցենու շերտազատում:
Բուժման արդյունավետությունը գնահատվում է վերջին սեանսից 2 շաբաթ անց:
Եթե բոլոր զոննաները փակված են, ապա անհրաժեշտ է ստուգիչ հետազոտություն անցնել հղիության 35-37 շաբաթականում: Եթե դիստրոֆիայի ակտիվություն չի նկատվում, թույլատրվում է կնոջը ծննդալուծել բնական ճանապարհով: Հակառակ դեպքում հնարավոր է իրականացվի կեսարյան հատում:
Մարգարյան ծննդատունը փնտրում է փորձառու բժիշկ սոնոգրաֆիստի (ճառագայթային ախտորոշման մասնագետ)......
Կարդալ ավելին»Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները կարող են ազդել ինչպես ատամների, այնպես էլ լնդերի առողջության վրա......
Կարդալ ավելին»Կնոջ արգանդից հեռացվել են թվով 13 տարբեր չափերի միոմաներ......
Կարդալ ավելին»