2022 Մայ 31, Երեքշաբթի
Մինչև 37 շաբաթական հղիությունը ծնված բոլոր երեխաները համարվում են անհաս նորածիններ: Նորածինների 5,5-7,5 տոկոսը ծնվում է անհաս:
Անհասությունը դասակարգվոմ է ըստ հղիության շաբաթների՝ ուշ անհասներ (>34 շաբաթական հեստացիա) և վաղ անհասներ (< 34 շաբաթական հեստացիա):
Հաջորդ կարևոր չափանիշը քաշն է.
Հղիության ժամկետը հաշվարկվում է մոր վերջին դաշտանով, ՈՒՁՀ հետազոտությամբ: Եթե այդ տվյալները բացակայում են՝ հղիության ժամկետը և նորածնի զարգացման գնահատականը որոշվում է ըստ Բալարդի սանդղակի:
Որո՞նք են անհասության պատճառները:
Անհասության պատճառները բազմազան են: Այն հիմնականում ախտաբանական վիճակների հետևանք է, որոնք կարող են կապված լինել մոր հետ, պտղի հետ և առանց պատճառի:
Մայրական պատճառներն են.
Անհասությանը նպաստում է նաև արգանդի ոչ նորմալ անատոմիական կառուցվածքը՝ երկեղջյուր, թամբաձև արգանդ: Նման դեպքերում կնոջ բոլոր նորածինները կարող են ծնվել անհաս:
Պտղի գործոններն են.
Նախապես հնարավո՞ր է կանխատեսել անհասությունը:
Անհաս պտղի մասին կարելի է մտածել, երբ հղիի մոտ դիտվում են արյունահոսություն, ճնշման բարձրացում և այլ անհանգստացնող ախտանշաններ:
Այդպիսի գանգատներ ունեցող հղիները ստանում են համապատասխան բուժումներ բարձր ռիսկի հղիների հսկողության բաժանմունքում, որտեղ պարտադիր կատարվում է պտղի թոքերի հասունացմանը նպաստող դիսթրես կանխարգելում: Սովորաբար, նեոնատոլոգները նախապես զգուշացված են լինում սպասվող անհաս ծննդաբերության մասին: Սակայն լինում են դեպքեր, երբ վաղաժամ ծննդաբերությունը զարգանում է հանկարծակի:
Ինչպե՞ս է տեղի ունենում ծննդալուծումն անհասության դեպքում:
Ծննդալուծումը որոշվում է ըստ հղիության ժամկետի. որոշումը կայացվում է մանկաբարձ-գինեկոլոգի կողմից՝ տվյալ պահի իրավիճակից ելնելով և խիստ անհատական մոտեցմամբ:
Անհաս երեխաների համար շատ կարևոր է նրանց ճիշտ ընդունումը և վարումը: Անհրաժեշտ է, որ երեխան ընդունվի տաք պայմաններում՝ հիպոթերմիան իջեցնում են երեխայի կենսունակությունը: Որքան փոքր է անհաս երեխան, այնքան ավելի տաք միջավայր է պետք ապահովել: Երբեմն, անգամ, պոլիէթիլենային պարկերում են ընդունում ծնունդը, որպեսզի երեխայի ջերմությունը պահպանվի:
Ի՞նչ ախտանշաններ և ինչպիսի՞ բարդություններ են դիտվում անհաս փոքրիկների մոտ:
Անհաս երեխայի մոտ բոլոր օրգան-համակարգերն անհաս են: Անհասության վտանգներից առաջինը շնչառական խնդիրներն են, որոնք կարգավորվում են շնչառությանն աջակցող սարքերի միջոցով: Անհաս նորածինների մոտ սիրտ-անոթային և մարսողական համակարգերը զարգացած են հեստացիոն տարիքին համապատասխան և բուժումը կազմակերպվում է դրանից ելնելով:
Ինչպիսի՞ն է խորը անհասության ելքը:
Անհասության բոլոր խմբերում առկա է մահացության վտանգը: Եթե քաշը 2,5 կգ-ից ցածր է, ապա մահացությունը կարող է դիտվել ծանր վարակների դեպքում: Վտանգավոր են ծայրահեղ ցածր քաշով անհասները: Եթե ժամկետը 25 շաբաթականից ցածր է, այդ երեխաների կենսունակությունը շատ ցածր է՝ 1-5 տոկոս: Նման դեպքերում մանկաբարձ-գինեկոլոգը և նեոնատոլոգը ծնողներին նախապես բացատրում են երեխայի վիճակի մասին:
Ինչպե՞ս է կազմակերպվում անհաս երեխայի հսկողությունը:
Անհաս երեխայի հսկողության տևողությունը կախված է անհասության ժամկետից: Դուրս գրման ժամկետները համապատասխանում են նորածնի հասունության ժամկետին, իսկ նվազագույն քաշը պետք է լինի 2 կգ-ից ավելի:
Ինչպե՞ս է կազմակերպվում խնամքը և սնուցումը:
Շատ կարևոր է անհաս երեխայի սնուցման ճիշտ կազմակերպումը: Անհրաժեշտ է այն սկսել պարէնտերալ սնուցումից, ապա աստիճանաբար անցնել էնտերալ սնուցնամ՝ կրծքով կերակրման:
Բոլոր անհաս երեխաները կերակրվում են մայրական կաթով: Մայրական կաթի հակացուցումները նվազագույն են՝ մոր ծանր հիվանդությունները, որոշ դեղորայքի ընդունում: Եթե կան նյութափոխանակության հետ կապված հիվանդություններ, դարձյալ կրծքի կաթը փոխարինվում է համապատասխան արհեստական կաթնային խառնուրդներով:
Խնամքի երկրորդ էտապում, երբ ավարտվել է բուժումը, երեխան գտնվում է մոր հետ համատեղ` նույն սենյակում, որտեղ մայրերը բուժանձնակազմի հսկողությամբ սովորում են խնամել երեխային,՝կատարել ջերմաչափում, կերակրումներ, մաշկի խնամք, վտանգավոր երևույթների գնահատում: Այս ամենը շատ կարևոր է դուրս գրվելուց հետո անհաս երեխայի ապագա զարգացման համար:
Մենք փնտրում ենք պատասխանատու և փորձառու մասնագետ, ով կղեկավարի բուժքույրական թիմը և կապահովի որակյալ ու բարձրակարգ սպասարկում։Պահանջներ......
Կարդալ ավելին»Դուք նորածին եք ունեցել, վայելում եք մայրության երջանկությունը, բայց հանկարծ ձեզ անսպասելի վատ եք զգում։ Ցավոք, նման իրավիճակները հազվադեպ չեն։ Բացի այդ, կրծքով կերակրման շրջանում կանանց հակվածությունը շնչառական վարակներին բավականին բարձր է......
Կարդալ ավելին»Բուժառուն` 51 տ. , դիմել էր` գանգատվելով անոմալ արգանդային արյունահոսությունից, որովայնի ստորին հատվածում ցավերից, որովայնի մեծանալու զգացողությունից...
Կարդալ ավելին»